Փոքրիկ գիտունիկ Միքայել Հակոբյանը տարին ավարտել է միանգամից երեք նոր ռեկորդով, որոնք գրանցվել են միջազգային Interrecord գրքում։ Միքայելը 8 րոպե 34 վայրկյանում լրացնում եւ ներկում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, որը բարձրաձայն ասում է 57 վայրկյանում։ Երկու ձեռքով՝ աչքերը փակ վիճակում, գրում է 4 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հայերեն՝ միաժամանակ մեկ րոպեում արտասանելով 110 տառ, 32 բառ, 8 նախադասություն։
Հայկական «Դյուցազնագրքում» 8-ամյա տղան արդեն ունի 86 գրանցված ռեկորդ (գրքում, ընդհանուր առմամբ, գրանցված է 1220 ռեկորդ)։
Միքայելի մայրը հիշում է՝ տղայի մոտ բացառիկությունը նկատվել է ծնված օրվանից։ Դեռեւս չէր խոսում, բայց հետաքրքրություն էր ցուցաբերում շրջակա միջավայրի, առարկաների ու գրքերի հանդեպ․ ամեն բան մտապահում էր ու սովորում։

«Որպեսզի չկորցնեինք նրա այդ տաղանդը, որոշեցինք այն վերածել խաղի, ինչի արդյունքում այսօր ունենք այն ամենը, ինչ սովորել ենք։ Դպրոցում Միքայելը նման է բոլոր երեխաներին, չի տարբերվում ոչ մեկից՝ չարաճճի է, աշխույժ։ Մենք չենք խաթարում նրա մանկությունը, իսկ սովորելը մեզ համար խաղի ենք վերածում, դրա համար Միքայելի համար սովորելը դարձել է ոչ թե տանջանք, այլ հետաքրքիր զբաղմունք»։
Միքայելն իր արտասավոր կարողություններով ներկայացել է ոչ միայն հայկական, այլեւ ռուսական հաղորդաշարերում, որոնցից է, օրինակ, «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Վունդերկինդները» շոուն, որտեղ մասնակցում են ամենատարբեր հմտությունների տիրապետող երեխաները։ Միքայելը նշում է՝ իր հետաքրքրությունների շղթան մեծ է, դրա համար էլ երազում է դառնալ ամբողջագետ՝ իմանալ ամեն ինչ, չնայած՝ ունի նախընտրած ճյուղեր․
«Ուզում եմ դառնալ ամբողջագետ, որպեսզի ամեն ինչ իմանամ, բայց ամենից շատ քիմիան ու ֆիզիկան եմ սիրում»,-ասում է տղան։

Ի տարբերություն հասակակիցներից շատերի՝ 8-ամյա Միքայելը շատ ժամանակ չի սիրում անցկացնել համակարգչի առաջ․ ասում է բջջայինն ու համակարգիչն օգտագործում է միայն իրեն հետաքրքրող ինֆորմացիան որոնելու նպատակով։ Ազատ ժամանակ հաճախում է լողի ու շախմատի։
Ամփոփելով տարին՝ Միքայելը նշեց, որ ունի մի մեծ երազանք, որպեսզի աշխարհը չլինի անտարբեր ու այլեւս չլինեն պատերազմներ․
«Ամբողջ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, հաջողություն եւ համերաշխություն։ Աշխարհին կխնդրեմ, որ բացեն աչքերը Հայաստանի առջեւ»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Пятница, Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը