Մենք շարունակում ենք ամփոփել տարին: Եթե բաց եք թողել 2022թ․-ի ձախողումների մասին նյութը, ապա դրան կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր խոսելու ենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել կինոդիտողին անցնող տարում։ Նշենք, որ սա թոփ չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերն այստեղ ոչ մի նշանակություն չունեն...
1.«Վիշապի տունը»
Այն բանից հետո, երբ «Գահերի խաղը» ավարտվեց (ձեզ դուր եկավ սերիալի ավարտը, թե ոչ, էական չէ), ամբողջ աշխարհը մտածում էր, թե որ նախագիծը կնստի գահին և կդառնա հեռուստադիտողների նոր սիրելին:
Արդյո՞ք «Վիշապի տանը» հաջողվել է չանարգել իր նախորդի անունը։ Իհարկե, հաջողվել է․ դա ի՞նչ հարց էր:
«Վիշապի տունը», անշուշտ, թանկ, որակյալ, գեղեցիկ սերիալ է։ Այն գրավում է առաջին իսկ վայրկյաններից և հեռուստադիտողին տեղափոխում է իր աշխարհը, որն արդեն ծանոթ է նրան «Գահերի խաղի» միջոցով:
2.«Թոփ Գան․ Մեւերիկ»
Թոմ Քրուզը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առաքելությունը հնարավոր է ՝ անելով անհավանականը։
36 տարի անց Թոմ Քրուզը վերադարձավ տաղանդավոր օդաչու Փիթ Միտչելի դերին (նույնքան սպասեց Արգենտինայի հավաքականը, որպեսզի կրկին հաղթի աշխարհի առաջնությունում):
Ժամանակակից կանաչ էկրանով հարյուրավոր ֆիլմերի շարքում այս ֆիլմն առանձնանում է հնարքների ստեղծման մոտեցմամբ, այսինքն՝ նվազագույնը CGI։ Համոզված եղեք, որ Թոմ Քրուզն անձամբ է վարել կործանիչ և պիրուետներ կատարել: Մի խոսքով, ծեր Քրուզը, ինչպես միշտ, իր ափսեի մեջ է։
Զարմանալի չէ, որ կինովարձույթում ֆիլմը վաստակել է գրեթե մեկուկես միլիարդ դոլար։
3.«Ուենսդեյ»
Սերիալը առաջին իսկ րոպեներից կլանում է հեռուստադիտողին: Եվ զարմանալի չէ. այն շատ հարմար է դիտելը հատկապես այս մռայլ ու ցուրտ երեկոներին։
Հոյակապ կատարում Ջեննա Օրտեգայի կողմից, ում հանպատրաստից պարը շոուի ժամանակ արդեն ցնցել է սոցիալական ցանցերը:
Խորհրդավոր երաժշտություն վարպետ Դենի Էլֆմանից։
Ռեժիսոր՝ Թիմ Բարթոն։
Գոթական և նուար նյութը Ադամսների ընտանիքի համար:
Արդյունքում մենք ստանում ենք շոու, որտեղ նույնիսկ ձեռքը 99 lvl-ի խարիզմատիկ կերպար է:
4.«Բեթմեն»
Կարճ ասած՝ մութ, շրջադարձերով լի և տրամադրող մթնոլորտով ֆիլմ։
DC Universe-ի ամենահայտնի կոմիքսներից մեկի վերաթողարկումը միանշանակ լավ է ստացվել:
Սա Բեթմենի նոր, բայց մեկ այլ պատմություն է, որն արդեն գտել է իր երկրպագուներին:
Ռոբերտ Պատինսոնը Բրյուս Ուեյնի դերում այնքան տպավորիչ չէ, որքան Բեթմենի դերում։
Ռեժիսոր Մեթ Ռիվզը առավելագույնս օգտագործել է իր ունեցածը։ Հանցագործություններով լի Գոթեմը հետաքրքրաշարժ է, Ջոն Տուրտուրոյի և Քոլին Ֆարելի մարմնավորած տեղական մաֆիոզ կերպարները հոյակապ են։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»