«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

2022-ի ամենաքննարկված աստղային հարսանիքները (ֆոտո)

12:25, 31 դեկտեմբերի

Տարվա հայկական աստղային հարսանիքներն արդեն ամփոփել ենք, բայց չէինք կարող շրջանցել նաեւ Հոլիվուդն ու համաշխարհային աստղերի կյանքում գրանցված կարեւորագույն փոփոխությունները։

Աշխարհահռչակ մարդկանց ամուսնությունները մեծ իրադարձություն են ոչ միայն իրենց, այլեւ երկրպագուների համար։ Նրանց ընտրյալներն ու հարսանեկան խնջույքները դառնում են տարվա ամենաքննարկվող նորությունները նաեւ սոցիալական հարթակներում ու մեդիա դաշտում։

Ահա, թե որ հարսանիքների մասին ամենից շատ «աղմկեցին» համացանցում այս տարի։

Բրուքլին Բեքհեմ եւ Նիկոլա Պելտց

Peltz-Beckham-British-Vogue-June-2022-Digital-Cover-f7bcd30388c144b785588b0bf4b67aa9.jpg (32 KB)

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների ավագ որդու եւ ամերիկացի դերասանուհի Նիկոլա Պելտցի հարաբերությունների մասին հանրությունը սկսեց խոսել 2020 թ-ից, երբ զույգն այլեւս չէր թաքցնում միասին լինելու փաստը։ Երիտասարդ աստղերը նույն տարում հայտնեցին իրենց նշանադրության մասին։ Բրուքլինի ու Նիկոլայի գեղեցիկ սերն ի վերջո պսակվեց հարաբերությունների օրինականացմամբ։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 2022 թ-ի ապրիլի 9-ին՝ Ֆլորիդայում։ 

Քորթնի Քարդաշյան եւ Թրեւիս Բարքեր

travis-barker-kourtney-ig-6d25cca649b949a6bd0a3c549e9c59c3.jpg (71 KB)

Քորթնի Քարդաշյանի եւ երաժիշտ Թրեւիս Բարքերի հարաբերությունների մասին լուրը հաստատվեց 2021 թ-ին։ Այդ տարի՝ հոկտեմբեր ամսին, Բարքերը Քարդաշյանին առաջարկություն արեց, եւ զույգը նշանադրվեց։ 2022 թ-ի ապրիլի 3-ին զույգն ամուսնացավ, սակայն նրանց հարսանյաց արարողությունը տեղի ունեցավ ավելի ուշ՝ մայիսի 15-ին՝ Սանտա Բարբարայում։ 

Բրիթնի Սփիրս եւ Սեմ Ասղարի

pd1-5549-jpg-1654867824.jpg (39 KB)

Բրիթնի Սփիրսի եւ իրանական ծագում ունեցող մոդել, դերասան Սեմ Ասղարիի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ Լոս Անջելեսում։ Զույգը ծանոթացել էր 2016 թ-ին՝ երգչուհու Slumber Party տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Իրենց հարաբերությունների մասին Բրիթնին պաշտոնապես հայտարարել էր 2017 թ-ին։ 41-ամյա երգչուհին եւ 28-ամյա դերասանը նշանադրվել էին 2021 թ-ի սեպտեմբերին։ 

Քրիստեն Դանսթ եւ Ջեսսի Փլեմոնս 

4E470C5900000578-5956367-image-m-25_1531675697226.jpg (104 KB)

Դերասանուհի Քրիստեն Դանսթն ու դերասան Ջեսսի Փլեմոնսը սկսել են հանդիպել  2016 թ-ից։ Զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 2017-ին։ Զույգն ունի երկու զավակ։ Նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել 2018 թ-ի մայիսին, երկրորդ որդին՝ 2021-ին։ Դերասանների հարսանյան արարողությունը տեղի է ունեցել 2022 թ-ի հուլիսին։

Ռիտա Օրա եւ Թայքա Վայթիթի

square-33dbffc2feee486f8b07c0d8109a18ac.jpg (34 KB)

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան եւ ռեժիսոր, դերասան Թայքա Վայթիթին սկսել են հանդիպել 2021 թ-ից։ Մեկ տարի անց զույգը որոշեց օրինականացնել հարաբերությունները հարսանիքով։ The Sun պարբերականի տեղեկություններով՝ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում՝ զույգի մտերիմների շրջապատում։ 

Ջենիֆեր Լոպես եւ Բեն Աֆլեք

image.jpeg (154 KB)

Ջենիֆերի Լոպեսի եւ Բեն Աֆլեքի ամուսնությունը տարվա ամենաքննարկվող իրադարձություններից էր․ զույգը, 20 տարի անց, ոչ միայն վերամիավորվեց, այլեւ՝ հարբերություններն օրինականացրեց հարսանյաց հանդեսով։ 2022 թ-ի ապրիլին Լոպեսն ու Աֆլեքը նշանադրվեցին։ Ամռանը Լաս Վեգասում տեղի ունեցավ զույգի հարսանիքը, որին ներկա էին նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները։ 

Թեյլոր Լոթներ եւ Թեյլոր Դոմ

lautner-wedding-2-111622-91b7295294924e90acec43cd1e478790.jpg (36 KB)

«Մթնշաղը» ֆիլմի աստղ Թեյլոր Լոթները 2022-ին պաշտոնապես լքեց ամուրիների շարքը։ Դերասանն ամուսնացավ բուժքույր Թեյլոր Դոմի հետ։ Զույգը սկսել է հանդիպել 2018 թ-ից։ 2021 թ-ին դերասանը հայտարարեց իրենց նշանադրության մասին։ Լոթների եւ Դոմի հարսանիքը տեղի է ունեցել 2022 թ-ի նոյեմբերի 11-ին։ 

Լուսանկարները՝ Vogue, Instagram, Travis Barker/Instagram, Kevin Ostajewski/Shutterstock, Dsanches/Backgrid, Sumir Husein/Getty Images, Onthejlo.com, Nicole Ivanov


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել