Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Արցախի պատերազմը՝ երեխաների աչքերով․ Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում (ֆոտո)

13:25, 9 հունվարի

Դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել լրագրող, հաղորդավար Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի»/The Tales of the Blue Sky վավերագրական ֆիլմի փակ դիտումը։ Կինոժապավենը ներկայացնում է պատերազմի մասին ողջ ողբերգությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմը վերապրած երեխաների աչքերով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրույր Թադեւոսյանը պատմել է, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը, կիսվել իր ապրումներով ու գլխավոր նպատակով, ինչպես նաեւ՝ տրամադրել լուսանկարներ՝ ֆիլմի ամերիկյան պրեմիերայից։


 
«Այս մասին շատ երկար եմ մտածել, ապրել գաղափարով, վերլուծել, պլանավորել... Գիտեք՝ դա նաեւ իմ պատմությունն է. ես՝ ինքս, պատերազմի սերունդ եմ, կյանքիս առաջին 5-6 տարիներն անցկացրել եմ ապաստարաններում, հետո՝ պարբերաբար պատրաստվել ու վարժանքներ անցել դպրոցում, թե ինչպես կարող ես թշնամու հարձակումից արագ պատսպարվել։ Իմ ու ինձ հասակակաից հազարավոր երիտասարդների պատմությունն է սա։ Ու երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ցավալի գիտակցման եկա, որ մի ամբողջ սերունդ կրկին ականատեսն է լինելու  պատերազմի այդ նույն արհավիրքին։ Այդ շրջանում էր, երբ ընկերոջս՝ երգիչ Անդրեի ու նրա քրոջ՝ Անուշի  հետ վերհիշում էինք պատերազմական օրերի մեր «արկածները», որոնք հիմա, գուցե, ծիծաղելի թվան, բայց անհավանական խիզախության ու մանկական համարձակության պատմություններ են։ Նրանք՝ Արցախում, ես՝ Տավուշում, ապրել ենք միանգամայն նույն օրերը։ Շատերը կարծում են՝ անհնար է այդ փորձությունները հաղթահարել, շատերը, նույնիսկ, չեն էլ պատկերացնում, թե որքան ծանր ու անդառնալի հետք կարող է թողնել պատերազմը երեխաների հոգում։ Այդ զրույցների ժամանակ էր, որ գաղափար առաջացավ՝ իմ ու ինձ նման մարդկանց պատմությունն աշխարհին պատմել հենց հիմա՝ մեր կողքին այդ նույն պատերազմն ապրող երեխաների շուրթերով, եւ հենց Արցախի մանուկների օգնությամբ աշխարհի մեծ էկրաններից լսելի դարձնել մեր ձայնը»։ 

Vruir Tadevosian Documentary14.jpg (230 KB)

Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում։ Նկարահանող խումբը եղել է Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ սահմանամերձ գյուղերում։ 

«Իրականում՝ ճամփորդությունն իրենով առանձին մի ֆիլմի ենթակա նյութ ունի։ Սա զուտ վավերագրություն չէր մեզ համար։ Իմ նպատակն էր արցախյան մի մեծ կտավ հավերժացնել, որտեղ հոգեբանական խորը շերտերով երեւում են ինչպես մարդկանց կենցաղն ու միջավայրը, այնպես էլ երեխաների ապրումներն ու կյանքը՝ մեր օրերում»,-ասում է Վրույրը,-«Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները, մանկական պարզ մտքով, պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը։ Հերոսներից մեկի եղբայրն անհայտ կորած է համարվում, մյուսի հայրը ծանր վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից, մեկ ուրիշ ընտանիք թշնամու մարտական հենակետից մի քանի մետր հեռավորության վրա է ապրում… Հասկանու՞մ եք։ Աշխարհում մեզ բաժին հասած թշնամին ամենաանողոքն է, նրա զենքը ամեն վայրկյան թիրախում է պահում բոլորիս։ Ամեն կադրում, ամեն բառով, երաժշտության ամեն մի նոտայով այս մեծ ողբերգությունն է բացահայտվում ժպտացող մանուկների աչքերում»։ 

Vruir Tadevosian Documentary26.jpg (342 KB)

Ֆիլմն ամբողջովին արցախյան բարբառով է, ուղեկցվում է անգլերեն ենթագրերով։ Վրույրի խոսքով՝ այն ստեղծվել է միջազգային չափանիշներով՝ հաշվի առնելով բովանդակության արժեքն ու արդիականությունը։ 

«Որքան էլ ֆիլմի հերոսները Արցախի երեխաներն են, միեւնույն է՝ թեման համամարդկային է։ Հաստատված տվյալներով այսօր աշխարհում ավելի քան 450 մլն երեխա ապրում է պատերազմական գոտիներում։ Կարծում եք՝ նրանց ապրածը ա՞յլ բան է։ Ոչ։ Աշխարհի բոլոր անկյուններում երախաները նույնությամբ եմ վերապրում դեպքերն ու իրադարձությունները։ Շատ երկար եմ ուսումնասիրել այս խնդիրը։ Ցուցադրության ժամանակ, երբ օտարազգի հանդիսատեսն արտասվում էր, հասկանում էի, որ ասելիքը հասանելի է, ու մեզ հաջողվել է Արցախի երեխաների շուրթերով օտար-անծանոթ մարդկանց հետ զրուցել։ Ամերիկյան հեղինակավոր FOX 11-ը եւս ծավալուն անդրադարձ կատարեց ֆիլմին՝ որպես մեր օրերում այս ողբերգությունը յուրահատուկ կերպով էկրանավորած աշխատանք։ Ոգեւորությանս չափ չկար, երբ հեռուստացույցով դիտում էի, թե ինչպես են պատերազմ տեսած Արցախի մանուկները աշխարհի հետ զրուցում Fox-ի եթերից»։ 

Vruir Tadevosian Documentary39.jpg (288 KB)

Այս վավերագրությամբ լրագրողը նպատակ ունի կինոյի լեզվով աշխարհի հետ խոսել անդադար ձգվող պատերազմի ողբերգությունների ու հետեւանքների մասին։ 

«Ֆիլմի առաջին դիտողներից մեկն ասում է՝  «սա մի մեծ ապտակ էր մեզ՝ մեծահասակներիս համար», մեկ ուրիշ հանդիսատես այս ֆիլմը որակեց որպես «զենք», որը կարող է լուրջ հաջողություններ ունենալ։ Նպատակս հենց ժամանակակից մեդիա պահանջներին համապատասխան այնպիսի աշխատանք ստեղծելն էր, որով Արցախյան հարցի մասին կարող ենք բարձրաձայնել մեծ էկրաններից՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Երեխաների ապրումներն ավելի խոսուն են, նրանց կենցաղն աղաղակում է թշնամու ներկայության մասին, ու նրանց անվախ առօրյան եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ սերունդ է մեծանում՝ նույնիսկ այդ պայմաններում»։  

Vruir Tadevosian Documentary15.jpg (275 KB)

Ֆիլմի ցուցադրություն նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Վրույրի խոսքով՝ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ 

«Ֆիլմը կոմերցիոն չէ, ֆինանսական դժվարությունները շատ են, բայց թեման, մատուցման ձեւն այնքան արդիական ու կարեւոր է, որ դիտումներ կազմակերպելու հրավերներ արդեն իսկ ստանում ենք տարբեր երկրներից։ Հայաստանում ցուցադրություն անպայման լինելու է արդեն այս տարվա ընթացքում»։ 

Ֆիլմի հետագա աշխատանքները կազմակերպելու, Արցախի մանուկների խնդիրները բարձրաձայնելու եւ միջազգային հեղինակավոր փառատոններին ներկայացնելու համար դրամահավաքի առցանց պորտալ է նվիրաբերել Veterans of Armenia հիմնադրամը։  

Vruir Tadevosian Documentary40.jpg (288 KB)

Vruir Tadevosian Documentary18.jpg (280 KB)

Vruir Tadevosian Documentary20.jpg (252 KB)

Vruir Tadevosian Documentary23.jpg (292 KB)

Vruir Tadevosian Documentary24.jpg (278 KB)

Vruir Tadevosian Documentary25.jpg (271 KB)

Vruir Tadevosian Documentary28.jpg (266 KB)

Vruir Tadevosian Documentary33.jpg (297 KB)

Vruir Tadevosian Documentary42.jpg (268 KB)

Vruir Tadevosian Documentary46.jpg (269 KB)

Vruir Tadevosian Documentary47.jpg (268 KB)

Vruir Tadevosian Documentary49.jpg (292 KB)

Vruir Tadevosian Documentary50.jpg (240 KB)

Vruir Tadevosian Documentary51.jpg (293 KB)

Vruir Tadevosian Documentary54.jpg (268 KB)

Vruir Tadevosian Documentary55.jpg (327 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել