Ռեժիսոր Գայ Ռիչին պետք է ակնկալի քննադատությունների ալիք՝ վերջերս թողարկված «Օպերացիա «Ֆորտունա» ֆիլմում ուկրաինացիների կերպարը խեղաթյուրելու համար։ Այս մասին գրել է Լաս Վեգասի կինոքննադատների ասոցիացիայի անդամ Քոլին Բիգսը՝ That Shelf-ի իր հոդվածում:
Ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ, այն պետք է թողարկվեր 2022 թվականի գարնանը։ Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ֆիլմը թույլ չեն տվել թողարկել ուկրաինացիների բացասական կերպարի պատճառով։ Այնուհետեւ ռեժիսորին խորհուրդ են տվել փոխել ֆիլմի որոշ տեսարաններ ու դրանցից հանել գանգստերների ազգության մասին ցուցումները, գրել էր Daily Mail-ը։
«Ֆիլմի թողարկումը 2022-ից 2023 տեղափոխելը մի փոքր մեղմացրել է խնդիրը, բայց ավազակների ազգությունը չփոխելը քննադատության կարժանանա: Հաշվի առնելով, թե որքան հեշտ էր դա շտկել մեկ տարում, տարօրինակ է, որ Ռիչին ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կա», - գրել է Բիգսը։
Ֆիլմում գլխավոր դերում հանդես է եկել Ջեյսոն Սթեյթեմը։ Նա մարմնավորում է լրտես Օրսոն Ֆորտունային։ Ըստ սյուժեի՝ ուկրաինացի գանգստերներից կազմված հանցախումբը փորձում է մահաբեր զենք ձեռք բերել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով