Ռոզա Լինը սոցիալակա ցանցերի իր էջերում անդրադարձել է ALT 98.7 FM-ի համերգին իր հագուստի վրայի՝ Stop The Blockade/«Դադարեցրեք շրջափակումը» գրառմանը՝ միջազգային լսարանին բացատրելով դրա նշանակությունը.
«Եթե ձեզ հետաքրքրել է՝ ինչ էր գրված իմ բաճկոնին...Նախորդ օրը ես պատիվ ունեցա ելույթ ունենալու ALTer Ego for ALT 98.7 FM համերգին Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Ջեք Ուայթի, Fall Out Boy եւ շատ այլ հայտնի խմբերի ու արտիստների հետ: Այդ ամենը երազի էր նման: Թե շոուի ընթացքում, թե այս գրառումն անելիս ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, որոնք կտրված են ամբողջ աշխարհից: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք պնդում են, թե «էկոակտիվիստներ» են, փակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: Սա Ադրբեջանի կողմից հայերին հարված հասցնելու եւս մեկ փորձ է: Արցախցիները դժվար կացության մեջ են, քանի որ այդ միջանցքն ամեն օր օգտագործվում էր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սնունդ եւ դեղորայք փոխանցելու համար: Այս ամենի պատճառով Արցախում կենսական անհրաճշտության պարագաների պակաս կա, 120 հազար հայ, որոնք չեն կարողանում անցնել սահմանը, կտրված են իրենց ընտանիքներից: Նրանք ամբողջովին մեկուսացված են եւ անպաշտպան»,-գրել է երգչուհին: Նա նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնել իր եւ Հայաստանի կողքին.
«Մենք պետք է վերջ տանք այս շրջափակմանը եւ թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի արցախահայությանը բնաջնջելու իր սարսափելի քաղաքականությունը: Դա կարող եք անել՝ բացելով այս հղումը եւ նշելով Կամիլա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել լռությունն այս հարցի շուրջ, թույլ չտալ, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի Ադրբեջանին, այլ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:07, 26 մայիսի
«Շատ կարոտած հանդիպում». Անիի, Արփիի ու Միհրանի վերամիավրումը՝ «Ֆուլ Հաուսի» ավարից տարիներ անց12:35, 26 մայիսի
Էդդի Մերֆին դետեկտիվ Ակսել Ֆոլիի դերով նկարահանվում է «Բեւերլի Հիլզի ոստիկանները» ֆրանշիզայի չորրորդ մասում10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)