Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է մարդկան հոգեկան ապրումներին, անտարբերությանն ու ապրելուն։
«Լավ ինչքա՞ն կարելի է․․․ 3 տարի անընդմեջ տեռորի ենթարկվող հասարակությանը, որը հնարավոր բոլոր հոգեբանական տռավմաները հավաքած փորձում ա դեռ լույս ու հույս գտնել ապրելու, ամեն ողբերգությունից հետո մեղադրել․․․ մեղադրել ամեն ինչում ու տարածել էդ մեղադրականը վարակի նման, որպես առաջնային օրակարգ։ Ինչքա՞ն, հանուն ինչի՞, ի՞նչ արդյունքի եք հասնելու դրանով։ Մարդիկ հիմնահատակ ոչնչացված, ստորացված, անկարողության հոգեբանությամբ դեռ փորձում են ոտքի վրա մնալ, ամեն մեկն իր պաշտպանողական մեխանիզմները գործի դնելով փորձում ա չգժվի՝ հասկանալով, որ դա օգուտ չի տա, բայց չէ՝ մինչեւ վերջ պետք ա քայքայել, որ մարդ իր ամեն ապրած պահի համար մեղավոր զգա․․․ ու հետո պահանջել, որ մեղքի կոմպլեքսով խեղճացած հասարակությունն ինչ-որ բան անի, քայլ գործողություն էս իրավիճակից դուրս գալու համար։ Ո՞նց կարա իրան մեղավոր զգացող անձը որեւէ լուծման ուղղությամբ առողջ դատողություն աշխատացնի, էլ ուր մնաց էդ սրացված կոմպլեքսով մտածի, որ կարա որեւէ օգտակար գործողություն անի։ Եթե ի վիճակի չեք խոլերայի ժամանակաշրջանում բուժող մարդուն գրկող, հոգատար, հույն ու հավատն ամրացնող խոսք ասել՝ գոնե լռեք․․․ առանց էդ էլ բոլորս հիվանդ ենք, ավել տեղ չկա․․․ ու տենց մարդ չկա էս երկրում, որ չհասկանամ թե որտեղ ա ապրում ու ինչ իրավիճակում ա հայտնվել․․․ եթե մարդը փորձում ա իրան պաշտպանի չխելագարվելուց, դա անտարբերության նշան չի, դա իմունիտետ ա․․․ մի սպանեք ողջերին։ Տեղից բան չենք մնացել, ուժ չունենք սիրելու․․․ գոնե լռեք», - գրել է նա։
Օրեր առաջ Անին արխիվային լուսանկար էր տեղադրել, որում պատկերված էր հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։ «Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։ Արմատներին կպած։ Բայց էս հողը մենակ տանում ա», - հրապարակումը մակագրել էր Անին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ