ԽՈՅԵՐ
Սիրելիին բավականին դժվար կլինի հավատալ ձեր ճշմարտությանը, այդ իսկ պատճառով նա ձեզնից հետո հարյուր անգամ կստուգի ձեզ։ Աշխատեք չնյարդայնանալ։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ կասկածելու իրավունք ունի։
ՑԼԵՐ
Ձեր սիրելին ձեզ իսկապես անգնահատելի ծառայություն կմատուցի, որի համար դուք երկար շնորհակալ կլինեք, սակայն կարեւորը շնորհակալական խոսքերը չեն, այլ արարքները։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք պետք է փոխըմբռնումով մոտենաք ձեր ընտանիքի անդամներին եւ նրանց զբաղմունքին։ Նրանք հավանաբար ինչ-որ բան են մտածել, որը ձեր սրտով չէ։ Աստղերը, սակայն, հուշում են չշտապել այդ հարցում։ Այ կտեսնեք, շուտով դա ձեզ էլ կհետաքրքի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աշխատեք ուրախացնել ձեր սիրելիին։ Ոչ մի խոսք, համոզմունք ավելի լավ չեն ազդի նրա վրա, քան 5 րոպե անդադար ծիծաղը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելիի հետ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ դուք իրարից առանձին եք ծանոթացել։ Դա ոչ միայն ձեզ կհամոզի, որ աշխարհը փոքր է, այլեւ որ դուք կարող էիք այլ կերպ հանդիպել իրար։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ հաճելի լուր է սպասվում սիրելիից։ Այնքան հաճելի, որ կցանկանաք նրան ամուր-ամուր գրկել եւ ոչ մի տեղ բաց չթողնել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր ուսերին կլինեն բոլոր հոգսերը։ Ձեր սիրելին անգամ չի էլ մտածի ձեզ օգնելու մասին, իսկ եթե անգամ մտածի էլ, ապա պարզապես չի կարողանա։
ԿԱՐԻճՆեր
Քնքշության շաբաթ է, այնպես որ՝ համարձակորեն կարող եք սիրելիին քնքուշ խոսքերով ու անուններով դիմել։ Եվ թող որ դա անսովոր է ձեզ համար, բայց աստղերը խորհուրդ են տալիս։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Շատ եք աշխատելու, եւ ձեր սիրելին մեծ ջանքեր է գործադրելու, որպեսզի գրավի ձեր ուշադրությունը։ Այնպես որ, երբ ավարտեք ձեր աշխատանքը, կտեսնեք, որ սիրելին նեղացել է ձեզանից։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Չի լինում այնպիսի իրավիճակ, որից ելք չլինի։ Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ եթե անգամ քեզ կուլ են տվել, դու երկու ելք ունես։ Ձեր խնդիրն է այսօր գտնել առավել հաճելի ելք ստեղծված իրավիճակից։
ՋՐՀՈՍՆԵՐ
Արժե զգույշ վերաբերել այն ամենին, ինչ ձեզ կասեն, հատկապես դա ձեր սիրելիին է վերաբերում։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին բավականին արագ որոշումներ կկայացնի, որոնք ձեզանից ավելի շատ ժամանակ կխլեին։ Իհարկե, դա չի նշանակում, որ այդ որոշումները կլինեն ռացիոնալ եւ ճիշտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների