Վառ կարմիր շուրթերից մինչեւ ֆիրմային պլատինե գանգուրներ․ Մերիլին Մոնրոն եղել եւ մնում է գեղեցկության անգերազանցելի մարմնացում։ Ինչ գեղեցկության գաղտնիքներ է «թաքցրել» լեգենդար շիկահերը, որը շատ տղամարդկանց գերել։
Արեւից հեռու

«Անձամբ ես դեմ եմ ուժեղ արեւայրուքին, քանի որ ինձ դուր է գալիս ամեն ինչում շիկահեր զգալ»,- ասել է Մոնրոն՝ բացատրելով, թե ինչու է նա խուսափում արեւից, չնայած այն հանգամանքին, որ այն «նորաձեւ էր Կալիֆորնիայում»: Մոնրոն սպիտակ մաշկի բացարձակ կողմնակիցն էր։
Դիմահարդարի կոկիկ հնարք՝ հաստ շուրթերի համար
Ինչպե՞ս ստեղծել հաստ շուրթեր, որոնցով Մերլինն այդքան հայտնի էր: Նրա դիմահարդարը կիրառել է կարմիր գույնի հինգ տարբեր երանգներ․ վերին շուրթին մուգ բալագույն, իսկ առաջին էտապում՝ ավելի բաց գույներ՝ ծավալի ու հաստության պատրանք ստեղծելու համար: Այս հնարքը դեռեւս կիրառվում է շատ դիմահարդարների կողմից։
Քնի սիրահար

Մոնրոն գիշերը հինգից տասը ժամ քնում էր լայն մեկտեղանոց մահճակալում։ «Երբեմն ինձնից երկու ժամ է պահանջվում արթնանալու համար՝ վայելելով քնկոտության ամեն վերջին պահը», - ասել է նա Pageant ամսագրին տված հարցազրույցում: Հայտնի է, որ Մոնրոն նախընտրել է մերկ քնել, քանի որ գիշերազգեստները խանգարել են նրան քնել։ Միակ բանը, որ նա «կրում էր», հինգ կաթիլ Chanel No.5 օծանելիքն էր, որը, ինչպես ասում են, ավելացրել է իր սառցե լոգանքների մեջ:
Ասում են, որ նա սառույցով լոգանքներ է ընդունել՝ մաշկը ամուր եւ ձիգ պահելու համար:
Մաշկի խնամք
Մոնրոն չոր մաշկ ուներ (ասում են՝ նա օրական հինգ անգամ լվանում էր իր դեմքը, որպեսզի կանխի բշտիկները): Նրա մաշկաբանը դերասանուհուն մաշկի խնամքի խիստ ռեժիմ է նշանակել, որը տատանվել է՝ կախված օրվա ժամից եւ առիթից:
Նրա երեկոյան խնամքի ռեժիմը սկսվել է Erno Laszlo Active Phelityl յուղի մաքրմամբ, այնուհետեւ նա կիրառել է Active Phelityl քսուքը եւ լվացվել, իսկ պրոցեդուրան ավարտել լասիոնի օգտագործմամբ։ Ի դեպ, այս բոլոր միջոցներն այսօր եւս հասանելի են։
Մոնրոյի փայլը

Այսօր մենք խենթանում ենք հայլայթերի համար։ Մոնրոն փայլուն էֆեկտի է հասել այլ կերպ․ գուցե ոչ այնքան գայթակղիչ մեթոդով: Նա տոնային քսուքից առաջ վազելին էր օգտագործում։ Նա նաեւ «սառը քսուքի» երկրպագու էր, ինչպիսին է Pond's-ը եւ այլ կուլտային միջոցներ, որոնք մենք դեռ օգտագործում ենք այսօր, այդ թվում՝ Elizabeth Arden's Eight Hour Cream-ը եւ Nivea Creme-ը, նույնիսկ ձիթապտղի յուղը, որը նա նույնպես քսում էր մաշկին՝ չորության դեմ պայքարելու համար: (Ի դեպ, այսօր մաշկաբանները խորհուրդ չեն տալիս դեմքին մաքուր ձիթապտղի յուղ քսել):
Սափրում էր դեմք

Աղվամազերը հեռացնելու համար Մոնրոն սափրել է դեմքը։ Բացի ավելի հարթ մաշկ ունենալուց, սափրվելն ունի նաեւ շերտազատման, մաշկը փափուկ պահելու եւ մաշկի խնամքի միջոցների, ինչպիսիք են մաքրող միջոցները, շիճուկները եւ քսուքները, ավելի խորը հասցնելու հատկություն։
Աղբյուրը՝ Vogue եւ Truly Beauty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել