Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենին, անշուշտ, կարելի է անվանել «ոճի կուռք»: Նրա ֆիրմային՝ աչքերն ընդգծող սեւ սլաքները, չմարող գեղեցկությունը, նույնիսկ՝ չնայած մեծ տարիքին (լեգենդն արդեն 88 տարեկան է), դեռ ստիպում են տղամարդկանց սրտերն արագ բաբախել եւ նախանձ առաջացնել կանանց մոտ։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է լեգենդար դերասանուհու գեղեցկության աստղային գաղտնիքները։
Ձիթապտղի ձեթ
Լինելով իտալացի՝ Սոֆիա Լորենը ձիթապտղի յուղի սիրահար է։ Դերասանուհին այն օգտագործում է ինչպես սննդի, այնպես էլ մաշկի խնամքի մեջ: Նա համեմում է ցանկացած ուտեստ առնվազն երկու ճաշի գդալ ձիթապտղի ձեթով:
Լորենը հայտնի է նաեւ նրանով, որ ամեն օր իր մաշկին փոքր քանակությամբ ձիթապտղի յուղ է քսում:
Նա այն օգտագործում է նաեւ լոգանք ընդունելիս՝ տաք ջրին մի քանի գդալ ավելացնելով։ Լորենն ասում է, որ իր բնական գեղեցկության մի մասը պայմանավորված է իր՝ «առաջին սեղմվածքի ձիթապտղի ձեթով տարօրինակ լոգանքով»։
Սակայն, հաշվի առեք, որ ձիթապտղի ձեթը, հատկապես ճաշ պատրաստելու համար, խցանում է ծակոտիները:
Անանուխի տերեւներ
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ Լորենն անանուխն օգտագործել է որպես աչքերի խնամքի միջոց՝ մուգ շրջանակները կանխելու եւ այտուցը նվազեցնելու համար։
Աչքերի տակի քսուքի իր տարբերակը պատրաստելիս՝ որպես հիմնական բաղադրիչ օգտագործում էր անանուխի տերեւները:
Անանուխի տերեւները շատ հարուստ են վիտամին C-ով, որը մեծացնում է աչքերի տակ կոլագենի արտադրությունը՝ դարձնելով մաշկը ավելի ձիգ:
Սակայն, անանուխը կարող է ալերգիկ ռեակցիա կամ գրգռում առաջացնել, հատկապես, եթե դուք զգայուն մաշկ ունեք: Ուստի խորհուրդ ենք տալիս զգույշ լինել։
Մաշկի խնամք
«Եթե ձեր մաշկն այնքան էլ լավը չէ, իրավիճակը հեշտ է շտկել։ Սա բավականին օգտակար վարժություն է, քանի որ մաշկը շատ արագ է արձագանքում խնամքին։ Այսօր խնամելով ձեր մաշկը՝ դուք աշխատում եք ձեր ապագայի համար, քանի որ լավ մաշկ ունեցող կինը հիանալի տեսք ունի ցանկացած տարիքում»,- նշում է Լորենը։
Երբ նայում ես դերասանուհու լուսանկարներին՝ աչքերն ուշադրության կենտրոնում են։ Հենց դրանք են նրան տարբերում մյուսներից։ Լորենի մեծ, գեղեցիկ աչքերն ընդգծվում են նրա «կատվի աչք»՝ աչքի ընկնող դիմահարդարմամբ։ «Եթե դու չես լացել, քո աչքերը չեն կարող գեղեցիկ լինել», - ասում է լեգենդը:
Նա նախընտրում է աչքերի շուրջ քսել վիտամին A-ով քսուք։ «Դեմքս մաքրելուց հետո աչքերի շուրջ A վիտամինով քսուք եմ օգտագործում։ Ինձ համար դա լավագույնն է։ Աչքերի շուրջ, որովհետեւ ադ հատվածում մաշկը բարակ է եւ հակված է չորության»
Մազերը
Առողջ, փայլուն, մաքուր եւ լավ հարդարված վարսերը ձեր արտաքինի եւ կերպարի գրավականն են:
«Շամպունը զգուշորեն օգտագործեք։ Խոնավացրեք ձեր մազերը, ապա ափի մեջ քսեք այն ու մի քիչ ջուր ավելացրեք դրանք նոսրացնելու համար: Այնուհետեւ քսեք մազերին եւ մանրակրկիտ մերսեք գլխամաշկին: Մի մաքրեք այն կեղտոտ հատակի պես, զգույշ վարվեք, որպեսզի չվնասեք թաց թելերը:
Նրա մազերի բալզա՞մը. Ձիթայուղ։
«Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կիրառել ներթափանցող բալզամ։ Ես ծագումով իտալացի եմ, երեւի դրա համար եմ կարծում, որ ձիթապտղի յուղը լավագույն բալզամն է։ Յուղի գործողությունը հատկապես օգտակար է, եթե ստիպված եք ժամանակ անցկացնել արեւի տակ։ Այն պաշտպանում է մազերը եւ միաժամանակ սնուցում դրանք։ Քսեք յուղը ձեր գլխամաշկին ու սանրեք։ Մի քանի ժամ անց լվացեք մազերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք մի քանի անգամ փրփրացնել ձեր մազերը՝ յուղն ու հոտը հեռացնելու համար, սակայն դա ձեր մազերին յուրահատուկ փայլ կհաղորդի:
«Աշխարհում ոչ մի գեղեցկություն չի կարող համեմատվել ինքնաբացահայտման գեղեցկության եւ այն գոհունակության հետ՝ երբ ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս»:
Երիտասարդության հիմնական աղբյուրը, ըստ Սոֆի Լորենի, մեր միտքն է։ Իսկ կանացի գեղեցկությունն արտահայտելու լավագույն ձեւը՝ պարզությունն ու հանգստությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:30, 21 մարտի
Շաբաթվա Instagram․ գերժամանակակից Marbey22:20, 21 մարտի
Gucci-ն ներկայացրել է մոտ 43 հազար դոլար արժողությամբ արջի տեսքով շքեղ պայուսակներ21:16, 21 մարտի
Ստաս Պիեխան կորոնավիրուսով հոսպիտալացվել է21:04, 21 մարտի
Ի՞նչ է նշանակում կին լինել. «Պետք է հավատալ․ կարեւոր չէ, որ երբեմն դա անհնարին է թվում»․ Անուշ Գրիգորյան20:30, 21 մարտի
Հայաստանում սոմելյե դպրոցի հիմնադիր Արթուր Սարգսյան. Գինին յուրահատուկ պատմություն է19:14, 21 մարտի
Ի՞նչ գիտենք Jaquette հայկական ապրանքանիշի մասին, որը հայտնվել է Vogue-ում17:19, 21 մարտի
Իլոն Մասկը տարօրինակ գրառումներով բարկացրել է Թեյլոր Սվիֆթի երկրպագուներին16:04, 21 մարտի
Ամենահիշարժան «Սյուրպրիզ»-ը, բնավորության դրական ու բացասական գծերը, ֆոբիաներն ու հոբբիները․ 20 փաստ՝ Արման Խաչատրյանի մասին15:22, 21 մարտի
Բեն Աֆլեքը հաստատել է, որ Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի իր նոր ֆիլմում14:20, 21 մարտի
Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի13:22, 21 մարտի
Dior-ը բացահայտել է Հորդանանի արքայադուստր Իմանի հարսանյաց զգեստի դիզայնի մանրամասները12:30, 21 մարտի
Ինչպես են Քարդաշյան քույրերը երես տալիս իրենց դուստրերին