NEWS.am STYLE -ը որոշել է օգնել մեր համաքաղաքացիներին եւ հյուրերին կողմնորոշվելու, թե ուր գնալ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Այս խորագրում ձեզ ենք ներկայացնում այն բոլոր հետաքրքիր միջոցառումները, որոնք Երեւանում կկայանան այս շաբաթվա ընթացքում։ Ահա, թե որ իրադարձություններն են հայտնվել մեր ուշադրության կենտրոնում։
Փետրվարի 14․ Եթե Սուրբ Վալենտինի տոնը ցանկանում եք ոչ սովորական ձեւով անցկացնել, ապա փորձեք զույգով մասնակցել սեմինարների։ Օրինակ՝ կերամիկայի մասին։ Հաստատ ձանձրալի չի լինի։ Դասի վերջում, նույնիսկ, կկարողանաք նվեր մատուցել ձեր երկրորդ կեսին, ընդ որում՝ սեփական ձեռքերով պատրաստված։
Sonmade Studio-ն գտնվում է Արամի 42 հասցեում։ Մեկ վկայականի արժեքը 14 հազար դրամ է։
Փետրվարի 14․ Project 12-ը ձեզ երաժշտական բացիկ է ուղարկում՝ տոնական տրամադրության համեմունքներով, ինչը կարող եք վայելել Club 12-ում։ Ի թիվս մյուս արտիստների, ովքեր ձեզ կուրախացնեն իրենց ելույթներով, դուք կարող եք վայելել նաեւ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի կատարումները։
Փետրվարի 14․ Սրբուկն ու DJ Special-ը հրավիրում են հրաշալի ժամանակ անցկացնելու «Մեցցո» ակումբում։
Փետրվարի 14․ «Dvin Music Hall»-ում սիրո մասին կերգի Մեգի Գոգիտիձեն։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները՝ այս զգացմունքային համերգը կլինի անմոռանալի էմոցիաներով հագեցած։ Տոնական երեկոն կբացի Kami Friends նախագիծը։ Տոմսերի արժեքը սկսվում է 40 հազար դրամից։
Փետրվարի 15. Մեծ «ռամեն» երեկույթ՝ OhMeshi-ի եւ Cnopée-ի հետ համատեղ: Կազմակերպիչները խոստանում են կոսփլեյ, տեղացի դիջեյի հիանալի թրեքեր, ինչպես նաեւ անիմացիոն հոլովակների ցուցադրում։ Միջոցառումը տեղի է ունենում հասարակությանը ժամանակակից ճապոնական մշակույթին ծանոթացնելու նպատակով։
Մուտքն արժե 2000 դրամ։ Ժամը՝ 19:00-ից 01:00:
Փետրվարի 16. Ինչպես ասում են՝ հինգշաբթին փոքրիկ ուրբաթն է։ Ուրեմն ուրախացրու քեզ մերսմամբ ու գինու թերապիայով։ Դրա համար առաջարկում ենք ուղեւորվել Wine and Grapes սպա կենտրոն, որի հասցեն է` Պռոշյան 36/2:
Փետրվարի 17. Ուրբաթ երեկոն նախատեսված է պարելու համար։ Լավ երաժշտության ու կոկտեյլների համար այցելեք մայրաքաղաքի լավագույն բարերը՝ KONG եւ MAMBA։ Մուտքն անվճար է, միջին կտրոնը՝ մոտ 10-15 հազար դրամ։ Հասցե՝ Աբովյան 3/1.
Փետրվարի 21. Գալիք երկուշաբթին մայրենի լեզվի միջազգային օրն է։ Ի՞նչը կարող էր ավելի լավ լինել, քան այցելությունը հայ գրականության հանճար Հովհաննես Թումանյանի թանգարան։ Բայց, ցավոք, երկուշաբթի օրերին այն չի աշխատում, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս այցելել Միրզոյան կաֆե-գրադարան։ Այնտեղ նստեք մեկ գավաթ կարմիր գինու շուրջ եւ ընթերցանությամբ զբաղվեք։ Հասցե՝ Մհեր Մկրտչյան 10:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է