Երբ զգեստը չի կատարում նախատեսված «աշխատանքը», ստիպված դիմում ենք վրձինների օգնությանը։ Ոչ բոլորին կհաջողվի կրկնել դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի՝ աղմկահարույց զգեստի հեղինակի ստեղծագործությունը։ Իսկ առկա պատճենները լայնածավալ սենսացիա չեն առաջացնում։ Բայց դիմահարդարման հետ կապված էքսպերիմենտը կարող է հաջողությամբ պսակվել, կստացվի հասնել ցանկալի նպատակին՝ վրեժխնդիր լինել նախկինից։
Այժմ TikTok-ի թրենդներում կան մի քանի հարյուր ուսուցողական բնույթի տեսանյութեր։ Հիմնականում դրանք աղջիկներ են, որոնք խոսում են տղաների հետ ցավալի բաժանումների մասին: Միեւնույն ժամանակ նրանք «մոխրագույն մկներից» վերածվում են femme fatale-ի (ճակատագրական կանանց - խմբ.)
Տիկտոկեր Յաշան պատմում է, թե ինչպես հասնել «wow» էֆեկտի: Աղջիկն ընդգծել է կոպերից մինչեւ քունքերը, այնուհետեւ այտոսկրերն ու քիթը: Հետո նա վերցնում է փոքրիկ վրձին եւ ընդգծում աչքերի, քթի, կզակի եւ վերին շուրթերի անկյունները: Այսպիսով, «իդեալական հիմքի» վրա աշխատանքը ավարտվում է։
@yashface2310 Revenge Makeup tutorial This makeup is a tried and true winner and looks good on literally everyone. She’s not doin too much, she’s doing just enough. #greenscreen #revengemakeup #sultrymakeup #breakupmakeup #AmazonSavingSpree #petsmart #hoodedeyesmakeup #hoodedeyeliner #hoodedeyesmakeuptips #yashface2310 ♬ Selfcare-demo - Bella Moulden
Աղջկա խոսքով՝ հոնքերն անհատական խնդիր են։ Դրանք շատ են փոխում մարդու արտաքինը: Ինքը՝ Յաշան, 90-ականների թրենդների ազդեցության տակ է գտնվում․ մի փոքր վեր բարձրացված չափազանց բարակ հոնքեր։ Խորհուրդ ենք տալիս չշտապել եւ մի բարակացրեք ձեր թանձր հայկական ժառանգությունը։ Թրենդները փոխվում են, բայց դրանց հետեւանքների դեմ պետք է երկար պայքարել։
Շուրթերը ներկված են օմբրե էֆեկտով։ Ինչպես հասնել նման սահուն անցման, կարող եք սովորել փորձագետ Մելինե Մանուկյանից, ով իր մասնագիտական գաղտնիքով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում։
Աչքերն արդեն պետք է մշակել Tiktok-ի փորձագետի խորհրդով։ Ողջ գրավչությունը դրանց մեջ է։ Նյուդ երանգների կամ սկուլպտորի օգնությամբ պետք է նախապատրաստել հիմքը։ Այնուհետեւ շոկոլադե երանգով ստվերաներկով ընդգծեք գծերը, կոպի ներքին հատվածը։ Վերջնական փուլը թարթիչներն են։ Զգուշորեն քսեք սեւաներկը։
Նման կոմբայից հետո տղամարդկանց խորհուրդ ենք տալիս զգուշանալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

