«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Գարիկ Մարտիրոսյանը պատմել է՝ ինչու է հեռացել Comedy Club-ից

10:34, 14 փետրվարի

Ծանր աշխատանք, մեծ պատասխանատվություն, ամեն շաբաթ մեկ ժամանոց հաղորդում էինք հեռարձակում, արթուն էինք մնում մինչեւ գիշերվա երեքը։ Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն այսպես է բացատրել Comedy club-ից իր հեռանալը.

 «Ես Պավել Վոլյայի հետ զրուցում էի դահլիճում գտնվող հանդիսատեսի հետ։ Հետո հասկացա, որ հոգնել եմ։ Հետաքրքիր չի։ Հետո գնացի անկյուն՝ բար։ Հետո դանդաղ, որպեսզի հեռուստադիտողը չնկատի, գնացի կադրից դուրս։ Խոսում էի կադրից դուրս։  Իսկ հետո լիկվիդացվեցի։ Չեմ ուզում ստիպված կատակել։ Այն, ինչ ես անում եմ, պետք է ինձ դուր գա: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ տանջվել ու տանջել հեռուստադիտողին», -  «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին տված հարցազրույցում ասել է Մարտիրոսյանը։ 

«Comedy Club-ի սովորական կերտվածքը դժվար էր. տոն էր, երազանքի վայր, նորությունների ու իրադարձությունների կաթսա, հումոր ու ցինիզմ, կյանքը եռում էր, այդպիսին է Ռիոյում անցկացվող պարահանդեսը: Եվ երբ հեռանում եք, իհարկե, անսովոր է: Բայց ես հեռացա, քանզի հասկացա՝ արդեն  չեմ կարող անել այդ ամենը:  Ծանր աշխատանք, մեծ պատասխանատվություն, ամեն շաբաթ մեկ ժամանոց հաղորդում էինք հեռարձակում, արթուն էինք մնում մինչեւ գիշերվա երեքը։ Անընդհատ խնդիրներ կան՝ նյութի պակաս, ինչ-որ մեկը հիվանդացել է, հյուրերը չեն եկել, մոնտաժը չեն հասցնում, զանգել են վերեւից, ասում են, որ պետք է վերանայել Օբամայի մասին հոլովակը եւ այդպես շարունակ։ Թիմում փսիխոզներ, նեւրոզներ, քմահաճույքներ, քնի պակաս, տհաճություն: Բոլոր խնդիրները մարդկային հարաբերությունների, մանկական բարդույթների, հիմարության, փոխադարձ թյուրիմացության մեջ են։ Հոգնել էի։ Ինչպե՞ս եմ ես զգում առանց եթերի: Հիանալի։ Ամենեւին խնդիր չէ»,- նշել է նա։

Հումորի մասին

«Հատկապես հիմարների համար մեր հաղորդումների սկզբում գրված է «հումորային հաղորդում»։ Դա չի օգնի 10 օր բանտախցում չհայտնվելուն (խոսքը կատակերգու Իդրակ Միրզալիզադեի մասին է, ով կատակել է ռուսների մասին)։ Բայց դա գրված է ապուշների համար։ Չե՞ք հասկանում, թե ինչ է հումորը։ Այստեղ գրված է «հումորային ծրագիր»։ Հարցրեք մարդկանց, բոլորը կհաստատեն։

Ընդհանրապես, ազգության վերաբերյալ կատակել պետք չէ։  Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դա վիրավորում է տվյալ ազգի ներկայացուցիչներին: Կատակելով պետք է գովել եւ ընդգծել ոչ միայն մինուսները, այլեւ պլյուսները», - ասել է Գարիկ Մարտիրոսյանը։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search