Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ArmenՅԱՆs. «Թե Drake-ը, թե ես, շոկի մեջ էինք»․ դիզայներ Ալեքս Մոսն՝ իր հայկական արմատների, Drake-ի համար պատրաստած վզնոցի ու Հայաստանին աջակցելու մասին

22:16, 14 փետրվարի

«Զարդեր՝ ռեփի «աստվածների» համար»՝ այսպես է վերնագրված New York Times-ի հոդվածը, որն ազգությամբ հայ դիզայներ Ալեքս Մոսի մասին է։ 

Parsons դիզայնի հայտնի դպրոցում սովորելուն զուգահեռ՝ հայազգի դիզայները համագործակցում էր Avianne & Co զարդերի բրենդի հետ, մինչեւ որ 2020-ին ստեղծեց իր սեփական բրենդն ու սկսեց աշխատել հիփ-հոփի լեգենդների հետ։ Նրա ամենաաստղային հաճախորդներից մեկը աշխարհահռչակ ռեփեր Drake-ն է։ Ուղիղ 14 ամիս է ծախսվել կանադացի աստղի խորհրդանշական վզնոցի պատրաստման վրա․ վերջինի արձագանքն, իհարկե, համարժեք էր պարանոցին փայլող՝ 42 մատանիներից պատրաստված զարդին։ 

327138721_721328602735123_6757058137827007058_n.jpg (60 KB)

Այս ամիս Ալեքսը նաեւ ներկայացրել է զարդերի իր նոր հավաքածուն, որը կրում է «Երազների տաճար»/Cathedral of Dreams խորագիրը, եւ  ներկայացնում է դիզայների ոգեշնչումը քրիստոնեական ու գոթական տաճարներից։

NEWS.am STYLE-ն «ArmenՅԱՆs» խորագրում ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ալեքս Մոսի հետ։ Որքանո՞վ են հայկական արմատները ազդել դիզայների ոճի վրա, ինչպե՞ս է սկսվել հայտնիների հետ համագործակցությունը եւ ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված․ բոլոր հարցերի պատասխանները՝ ստորեւ․

328401458_980012376314484_4974297325101462125_n.jpg (72 KB)

Ալեքս, ինչպես նշել եք, Ձեր Cathedral of Dreams նոր հավաքածուն ոգեշնչված է քրիստոնեական գաղափարներից։ Ինչպե՞ս որոշեցիք անդրադառնալ հենց այդ մտքին։  

Ինձ միշտ ոգեշնչել են գոթական եկեղեցիները, տաճարները։ Քանի որ ինքս հայ եմ, փոքր տարիքից հաճախ եմ այցելել հայկական եկեղեցիներ․ ինձ միշտ հետաքրքրել է այնտեղ ներկայացված արվեստը, հետո՝ հետաքրքրվել եմ նաեւ այլ տաճարների արվեստով․ կարծում եմ՝ հենց այդ ամենն է դրդել ստեղծելու այս հավաքածուն։ 

Որքանո՞վ են Ձեր հայկական արմատներն ազդում Ձեր աշխատանքների վրա։ 

Իհարկե, արմատներս ազդեցություն ունենում են իմ աշխատանքների վրա, քանի որ հայերն, առհասարակ, միշտ են զբաղվել արվեստով, ոսկերչությամբ՝ հազարավոր տարիներ։ Մենք արվեստի շատ գործեր ենք պատրաստել թե պարսակական, թե թուրքական կայսրություններում․․․ Մեր ժառանգական հարստությունն իմանալը, իհարկե, բարձրացնում է իմ ինքնավստահությունը եւ ոգեշնչում հետագա քայլերում։ Այնուամենայնիվ, եթե անկեղծ լինեմ, ստեղծագործություններիս մեջ հայկական մշակույթն այնքան էլ առկա չէ, նոր հավաքածուիս մեջ՝ եւս։ Բայց ապագայում, միանշանակ, կներկայացնեմ նաեւ հայկական մշակույթին հատուկ գործեր։ 

327144375_977573593648326_2198984947334639567_n.jpg (120 KB)

Ձեր ծնողները՝ երկուսն էլ հա՞յ են։ 

Հայրս Իրանից է՝ իրանահայ է, մայրս՝ Կանադայից։ Բայց նրա ծնողները Եգիպտոսից են՝ եգիպտահայեր են։ Մայրիկիս կողմը Հայոց ցեղասպանության պատճառով փախուստի դիմած հայեր են, որոնք շատերի պես հանգրվան են գտել Եգիպտոսում։ 

Որքանո՞վ եք հետեւում հայկական ավանդույթներին։ Հայրենիքից հեռու ապրելով՝ կարողացե՞լ եք պահպանել լեզուն, սովորույթները․․․

Ես ծնվել ու մեծացել եմ Տորոնտոյում, բայց հայկական մշակույթը միշտ ներկա է եղել մեր կյանքում, քանի որ Կանադայում մենք ունենք հայկական համայնք, եւ ես մեծացել եմ հայերի շրջապատում։ Ես հաճախել եմ շաբաթօրյա դպրոց, եւ հենց այն ավարտելիս՝ 2007 թ-ին, առաջին եւ միակ անգամ եղա Հայաստանում։ Այո, հայերեն խոսում եմ եւ հասկանում։ Հիշում եմ նաեւ, որ Հայաստանում խելահեղ զգացողություններ եմ ունեցել, որոնք բառերով չեմ կարող նկարագրել։ Ոչ միայն կցանկանայի, այլեւ պետք է վերադառնամ։ Ի դեպ, իմ 3D դիզայնի թիմից շատերը Հայաստանից են, այդպիսով մենք օգնում ենք նաեւ Հայաստանի տնտեսությանը, բայց, իհարկե, հայկական թիմի հետ աշխատելը միայն այդ նպատակով չէ․ նրանք հրաշալի աշխատանք են կատարում։ 

327280612_5660284860747035_919785353627590456_n.jpg (35 KB)

Իսկ նորաձեւությամբ երբվանի՞ց սկսեցիք հետաքրքրվել։ Գուցե, ընտանիքի անդամներն է՞լ են զբաղվել զարդերի արվեստով։  

Շատ երիտասարդ տարիքից եմ սկսել զբաղվել նորաձեւությամբ։ Երբ դեռ դպրոցում էի սովորում, սիրում էի լավ հագնվել, հաճախ շոփինգի էի գնում քաղաքում։ Հետագայում արդեն սկսեցի որոշակի աշխատանքներ տանել բրենդ ստեղծելու շուրջ։ Այդ ժամանակ դեռ ավագ դպրոցում էի սովորում, եւ որոշեցի, որ ուզում եմ ավելի աճել, ահա, թե ինչու տեղափոխվեցի Նյու Յորք ու սկսեցի սովորել Parsons-ում։

Կարծում եմ՝ նորաձեւության հանդեպ հետաքրքրությունս եկել է այն ժամանակ, երբ սկսել եմ ուշադրություն դարձնել մարզիկների, հիփ-հոփ արտիստների ոճին։ Ընտանիքումս ոչ ոք նախկինում զարդերի արվեստով չի զբաղվել։ 

326562520_894164711709397_4850107594171960511_n.jpg (118 KB)

Ընդամենը 2020-ին եք հիմնադրել Ձեր՝ Alex Moss New York բրենդն ու արդեն այնպիսի աստղային հաճախորդներ ունեք, ինչպիսիք են՝ Tyler, the Creator-ը, ASAP Rocky-ն, Chief Keef-ը եւ, իհարկե, Drake-ը։ Ինչպե՞ս սկսվեցին այս համագործակցությունները։

Կարծում եմ՝ առաջնայինն այն գործոնն է, որ ես դիզայնի հանդեպ խենթ մոտեցում ունեմ եւ ստեղծագործելու կողմնակից եմ, իսկ դա այնպիսի բան է, որ ներսից պիտի գա, դա չես կարող ինչ-որ տեղ սովորել, ինչպես, օրինակ, չես կարող սովորել լինել Մայքլ Ջորդան ու նրա պես բասկետբոլ խաղալ։ Բացի այդ, այս մեծության արտիստները գալիս են մեզ մոտ, քանի որ մենք նրանց մատուցում ենք բարձր որակի արվեստի գործ եւ այնպիսի դիզայնով զարդեր, որոնք ոչ մի տեղ չեք գտնի։ 

Կհիշե՞ք ինչպիսին էր Drake-ի արձագանքը, երբ տեսավ իր համար պատրաստած վզնոցը (Զարդը կոչվում է Previous Engagements/«Նախորդ նշանադրությունները»՝ որպես խորհրդանիշ այն բոլոր առաջարկությունների, որոնք ռեփերը ցանկացել է անել, բայց չի արել)։

Թե Drake-ը, թե ես, կորցրել էինք խոսելու ունակություններս։ Շոկի մեջ էինք, բերաններս բաց էր մնացել։ Մենք առաջին անգամ պատրաստի աշխատանքը տեսանք FaceTime-ի միջոցով, եւ շունչներս կտրվեց հիացմունքից։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AMNY (@alexmoss)

Այս պահին կա՞ն աստղային պատվերներ, որոնց շուրջ աշխատում եք։

Այո, մի քանի այդպիսի պատվեր ունեմ, այնպես որ՝ ուշադիր հետեւեք իմ էջին։ Խենթանալիք է սպասվում։ Մոտ մեկ շաբաթից շատ կարեւոր  բան կներկայացնենք, բայց առայժմ չեմ կարող անուններ նշել։ 

Իսկ Հայաստանում խանութ բացելու մտքեր չունե՞ք, եւ արդյոք այստեղ  կարո՞ղ են ձեռք բերել Ձեր զարդերը։ 

Կարծում եմ՝ մոտ ապագայում, դժվար, խանութ ունենամ Հայաստանում, բայց հայերն իմ զարդերը կարող են ձեռք բերել՝ պատվիրելով դրանք մեր կայքից։ 

327788893_876297180154864_6081385218743066349_n.jpg (50 KB)

Հայաստանը վերջին տարիներին, ցավոք, իր լավագույն օրերը չի ապրում։ Որքանո՞վ եք հետեւում Հայաստանի ու Արցախի մասին նորություններին։ 

Առհաարակ, ես նորությունների շատ չեմ հետեւում, քանի որ դրանք ինձ շեղում են ստեղծագործելուց, բայց, իհարկե, միշտ կապի մեջ եմ իմ հայկական թիմի հետ, նրանց հարցնում եմ այդտեղի նորություններից։ Իհարկե, այդ ամենն ինձ վրա ազդում է։ Վստահ կարող եմ ասել, որ մոտ ապագայում շատ ծրագրեր ու նախագծեր ունեմ կապված Հայաստանի հետ։ Ուզում եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման, նոր սերնդի հաջողությունների մեջ։ Ուզում եմ, որ նրանք դառնան լավ գործարարներ եւ ստեղծագործ մարդիկ։ Ես կարծում եմ՝ հայերը շատ տաղանդավոր են, եւ վստահ եմ, որ եթե շատերն ունենային այն հնարավորությունն ու կրթությունը, որը ես այստեղ եմ ստացել, միասին մենք հաջողակ մարդկանց մի խումբ կկազմեինք։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները Ալեքս Մոսի արխիվից ու Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել