Դառն օրերին դիմանալու եւ ինչ-որ մեկի «նամռոտ» դեմքը մոռանալու համար, պարզապես, պետք է շաքար ուտել, կամ՝ արդեն նաեւ վայելել, LADANIVA խմբի «Շաքար» երգը: Մեր հայրենակցուհի Ժակլին Բաղդասարյանն իր խմբի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ երգչուհու քացր երգեցողությունը, միանալով հումորային տարրերին, դրական լիցքեր է հաղորդում թե լսողին, թե դիտողին:
Երգը հեղինակել են Ժակլինը եւ Լյուի Թոմասը, որին եւս կտեսնեք տեսահոլովակում: Քաղցր են անգամ ընտրված գույները՝ կապույտի ֆոնին երգչուհին խայտաբղետ քաղցրավենիք է պատրաստում: Տեսահոլովակի ռեժիսորը Ալեքսիս Յուսլան է: Այստեղ Ժակլինին տեսնում ենք երկու հյուսքով, թեթեւ ու գունեղ կերպարներում, նույնսիկ՝ հնդկական տարրերի լրացմամբ:
Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 13 ժամ առաջ, այս պահի դրությամբ՝ ունի 13 հազարից ավել դիտում:
Հետաքրքիր են նաեւ դրա ներքո արված մեկնաբանությունները: «Սա պետք է ուղարկել «Եվրատեսիլ»»,-գրել է օգտատերերից մեկը: «Շուտով այն կհավաքի միլիոնավոր դիտումներ եւ մեծ դահլիճներ: Այն շատ էսթետիկ է, մշակութային, ճաշակով, հումորով ու հրաշալի կատարված»,-գրել է մեկ այլ օգտատեր:
Մինչ «Շաքարը» սպասում է իր «աստղային ժամին», խմբի ամենահայտնի հիթը՝ «Քեֆ չի լինի»-ն YouTube-ում արդեն հատել է 25 միլիոնի սահմանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի