Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ծնողների ծանոթությունը». Ռիչարդ Գիրը, Դայան Քիթոնը, Ուիլյամ Մեյսին և Սյուզան Սարանդոնը հարաբերություններ են պարզում

18:27, 18 փետրվարի

Ալենը (Լյուկ Բրեյսի) և Միշելը (Էմա Ռոբերթս) ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ամուսնանա՞լ, թե՞ ոչ։ Կասկածները հաղթահարելու համար նրանք որոշում են ծանոթացնել իրենց ծնողներին։ Սակայն ավագ սերնդի ներկայացուցիչների հարաբերությունները պարզվում է՝ էլ ավելի բարդ են։

 «Ծնողների ծանոթությունը» ֆիլմը առաջին հայացքից թվում է՝ ոչ մի բանով աչքի չընկնող կատակերգական մելոդրամա է, և մեծ հաշվով այդպես էլ կա, սակայն, եթե ժանրն ինքնին զզվանք չի առաջացնում, այս ֆիլմին արժե ուշադրություն դարձնել մի քանի պատճառով։

 Առաջինն ու ամենաակնհայտը դերասանական կազմն է: Բացի երիտասարդ, բայց արդեն հայտնի Ռոբերթսից և Բրեյսիից, այստեղ ներկա է հոլիվուդյան վետերանների մեծահամբավ քառյակ՝ Ռիչարդ Գիր, Դայան Քիթոն, Ուիլյամ Մեյսի և Սյուզան Սարանդոն։ Ամենահետաքրքիրը Գիրին դիտելն է. նա իր համար բավականին հազվադեպ կատակերգական ամպլուայում է։ Ստացվել է էլեգանտ. դերասանը պահպանում է իր սովորական հմայքը՝ կերպարին ավելացնելով թեթև ինքնահեգնանք։ Ի դեպ, բոլորն են համոզիչ. «Ծնողների ծանոթությունում» կան ոչ շաբլոնային և բազմակողմ կերպարներ, ինչն արդեն իսկ լավ ձեռքբերում է ռոմանտիկ կոմեդիայի համար։

Երկրորդ բանը, որը գրավում է ֆիլմում, արտասովոր օպտիկան է։ Գլխավոր հերոսների սիրավեպն ինքնին անմիջապես հետին պլան է մղում, և ուշադրության կենտրոնում են հայտնվում նրանց ծնողները: Անսպասելիորեն պարզվում է, որ Մայքլ Ջեյքոբսը (ռեժիսոր և սցենարիստ) չի պատրաստվում պատմել կառուցվող հարաբերությունների տիպիկ պատմություն։ Ո՛չ, այս ֆիլմը նախ և առաջ այն հարաբերությունների մասին է, որոնք արդեն զարգացել են և հայտնվել ճգնաժամային վիճակում։ Սա անդրադարձ է հարաբերությունների հյուծման, ամուսնության բուն անհրաժեշտության թեմային, սա այն մասին է, թե ինչպես կարելի է լսել և տեսնել միմյանց ընտանեկան կյանքի մի քանի տասնամյակից հետո:

Կատակերգական ձևը դառնում է հանգիստ միջավայր՝ անկեղծ և խելացի զրույցի համար: Ջեյքոբսն իր ռոմանտիկ կոմեդիայում չի վարանում խոսել, օրինակ, ծերության և կյանքի անցողիկության մասին: Ընդ որում, ֆիլմը գործնականում զուրկ է մենթորական ինտոնացիաներից. շատ հարցեր մնում են առկախված վիճակում:

Անկասկած, ժանրի տեսակը եւս սահմանափակումներ է դնում, ինչը վատ է անդրադառնում հեղինակների աշխատանքի արդյունքների վրա։ Քանդելով ավանդական պատկերացումները, ֆիլմը դատապարտված է չավարտվելու: Այո, ֆիլմը ներկայացնում է ընտանեկան երջանկության միամիտ իդեալականացված գաղափարների և իրականության ողբերգական անհամապատասխանությունը, բայց, միեւնույն է, վերջում կառուցում է հերթական օդային ամրոցը. մելոդրամաների սիրահարներին չի կարելի հիասթափեցնել: Հերոսուհի Էմմա Ռոբերթսի ֆիքսվածությունը ամուսնության վրա հնարավոր չէ բացատրել այլ կերպ, քան «այդպես է պետք», բայց դա սարսափելի մանիպուլյատիվ է թվում ընդհանուր բարձր ռեֆլեքսիվության ֆոնին:

Չարժե շատ բան սպասել «Ծնողների ծանոթություն» ֆիլմից: Դրա լավագույն պահերը երկխոսության տեսարաններն են, բայց դրանց իրականացումը չափազանց ստատիկ և ավանդական է: Նարատիվի մակարդակում Ջեյքոբսի ֆիլմը սրամիտ է և նույնիսկ նրբագեղ, բայց տեխնիկապես անատամ: Թերեւս ավելի լավ կլիներ սցենարը բացվեր թատրոնի բեմում, այլ ոչ թե մեծ էկրանին։ Այստեղ ժամանակի մեծ մասը ստիպված ես դիտել ստանդարտ, մի քանի ստատիկ տեսախցիկներով նկարահանված երկխոսությունները, ընդ որում, առանց հատուկ սրամիտ հնարքների։ Բայց պետք է արժանին մատուցել. կատակերգությունը գռեհիկ չէ, իսկ հիանալի դերասանների կատարմամբ, իհարկե, կարողանում է ժպիտ առաջացնել։

«Ծնողների ծանոթությունը» ֆիլմի ամենամեծ խնդիրը սաունդթրեքն է: Լսելով այն՝ անհնար է ազատվել այն մտքից, որ կոմպոզիցիաները ստեղծվել են նեյրոցանցի կողմից՝ «ստանդարտ մեղեդիներ ռոմանտիկ կատակերգության համար» հրահանգով։ Չնայած սա կարող է խորամանկ պլանի մաս լինել, քանի որ ֆիլմը համառորեն փորձում է ներկայանալ որպես ժանրի բնորոշ ներկայացուցիչ (դրա համար բավական է նայել ցուցապաստառին), թեեւ դա բոլորովին այդպես չէ:

Թե որքանով է հաջողվել նման քայլը, մնում է հարցականի տակ: Մելոդրամաների և ռոմանտիկ կատակերգությունների սիրահարները մեծապես կխաբվեն իրենց ակնկալիքներում, քանի որ ներկայացված պատմությունը չի կարելի անվանել թեթև և զուտ զվարճալի, ինչ–որ իսկապես լուրջ բան էլ ֆիլմն իրենից չի ներկայացնում:

Այնուհանդերձ, կարծես թե վաղուց կայացած շրջանակներում ինչ-որ նոր բան անելու փորձը հարգանքի է արժանի:

Եթե վերանանք գնահատականներից, «Ծնողների ծանոթությունը» ֆիլմը դիտելը կարող է կինոլեզվի կառուցման միջոցների վերլուծության բավական հետաքրքիր վարժություն լինել: Իսկ եթե նման վարժությունները չեն ոգեշնչում, ապա Մայքլ Ջեյքոբսի ֆիլմը, միեւնույն է, արժե դիտել։ Այստեղ կա եւ չպարտադրող կատակերգություն, եւ ոչ բանալ երկխոսություններ, եւ հիանալի դերասաններ, որոնք կարող են փոխհատուցել ֆիլմի ցանկացած թերություն:

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել