Հայաստանում կարելի է ցանկացած ճաշակի ու գույնի գինի գտնել, պարզապես պետք է ճիշտ կողմնորոշվել դրա ոճում՝ թե որն է ավել մոտիկ ձեզ, ասում է ազգությամբ ռուս գինու փորձագետ Եվգենիա Խավտորինան, որի հետ NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական գինու եւ խոհանցի, ինչպես նաեւ՝ մասնագիտական այլ հմտությունների մասին։
Հայկական գինիների մասին
Հայկական գինիներին այստեղ տեղափոխվելուցս շատ ավելի վաղ եմ ծանոթացել։ Մեզ դրա մասին պատմել են դասընթացի ընթացքում, որտեղ այն հրաշալի ձեւով են ներկայացրել։ Մեզ նաեւ հնարավորություն էր վիճակվել այցելել գինու գործարաններ, ծանոթանալ գինեգործների հետ։ Գինեգործության մեջ կան մի քանի խոշոր ուղղություններ՝ որոշները կենտրոնացած են ավանդական տեսակների վրա։ «Արենի»-ն ու «Ոսկեհատ»-ը հայկական գինեգործության ամենահայտնի օրինակներից են, որոնք ծրագրում են միջազգային հարթակում դառնալ հայկական գինու գլխավոր ներկայացուցիչները։ «Արենի Նուար»-ը բազմակողմանի տեսականի է, որից կարելի է պատրաստել, ինչպես եվրոպական ամենաէլեգանտ՝ Pinot Noir-ի եւ բուգունդական ոճի, այնպես էլ՝ ամենաբրուտալ ոճի գինիներ։
Գրենաշն, օրինակ, Արագածոտնի մարզից է բերվում․ սա հարավային, տաք վայր է, որտեղ շատ քիչ են տեղումները լինում, ինչի շնորհիվ խաղողը բավական քացր է, համապատասխանաբար՝ գինին ավելի շատ չափաբաժնով ալկոհոլ եւ դաբաղանյութեր է պարունակում։ Այս տեսակները, անպայման, պետք է փորձել՝ Վայոց Ձորի նուրբ «Արենի Նուար»-ը եւ Արագածոտնի կամ Արմավիրի մարզերից՝ ուժեղ «Արենի Նուար»-ը։
Այսօր գինիների շատ այլ տեսակներ են զարգանում, որոնք ստեղծողներն իմ հիացմունքին են արժանանում, քանի որ դրանք շատ բարդ են, թանկարժեք ու քրտնաջան աշխատանք պահանջող։ Օրինակ՝ «Հաղթանակը», «Տիգրանին», «Կարմրանյութը» մեծ ճանաչում են վայելում։ Այսինքն, եթե «Արենի Նուար»-ը չափազանց «խնամված» եւ «կոկիկ» է թվում, ապա փորձեք տեղական ավտոխթոն սորտերը:
Խոսելով սպիտակ գինիների մասին՝ հարկ է նշեմ, որ իմ կարծիքով Հայաստանում կարմիր գինին ավելի հաջող է ստացվում, քան սպիտակը։ Պատճառն այն է, որ այստեղ կլիման տաք է, եւ խաղողը դժվարությամբ է պահպանում իր թթվայնությունը։ Դրա համար էլ ես նախընտրում եմ Վայոց Ձորի սպիտակ գինիները, քանի որ այնտեղ կան բարձրադիր խաղողի այգիներ, որոնք Եվրոպայում ամենաբարձրն են համարվում (ծովի մակարդակից մինչեւ 1800 մետրի հասնող)։ Այդ բարձրության շնորհիվ հաջողվում է պահպանել խաղողի թթվայնությունը, ինչի արդյունքում գինիները ստացվում են թարմ եւ ոչ այնքան ալկոհոլային։ Հենց դա էլ հատուկ է սպիտակ գինիներին։ Իսկ եթե խոսեմ փրփրուն գինիներից, կառանձնացնեմ Keush ապրանքանիշը։ Այս հրաշալի գինիները 2-3 տարի են պահվում։ Դրանք նույն ձեւով են պատրաստվում, ինչպես Շամպանում։ Հայաստանում, առհասարակ, ցանկացած ճաշակի ու գույնի գինի կարելի է գտնել, պարզապես ընտրեք այն, ինչը մոտ է ձեր քիմքին։
Գինու նույնացումներ Հայաստանի հետ
Չեմ սիրում կոպիտ ընդհանրություններ անել․ Հայաստանը շատ տարբեր է, այստեղի մարդիկ՝ եւս։ Բայց կարծում եմ՝ Հայաստանը չպետք է յուրացնի որեւէ եվրոպական ոճի գինի կամ կենտրոնանա նոր պատմությունների վրա։ Հայերն արդեն ունեն իրենց հրաշալի գինին, որոնց հետ նրանց ասոցացնում են, եւ այդ չափազանց հին գինեգործությունը, չնայած շատ դժվարությունների, գոյատեւել է, հասել մինչեւ մեր օրեր ու դեռ շարունակում է զարգանալ։
Տպավորություններ՝ հայկական խոհանոցից
Սննդի առումով ես ասկետ եմ։ Ինձ համար միայն միսն ու բանջարեղենն արդեն կատարյալ են: Իսկ դա այն է, ինչի պակասը Հայաստանը չունի․ ուղղակի կրակի վրա միս են տապակում եւ բանջարեղեն կտրատում։ Տոլմա, օրինակ, ես արդեն սովորել եմ պատրաստել։ Իհարկե՝ ոչ այնքան համեղ, որքան հայ տատիկները, բայց ես ձգտում եմ դրան։ Կարող եմ ասել, որ ինձ վրա տհաճ տպավորություն թողեց ավելուկով աղցանը։ Այն ինձ դուր չի եկել ոչ համով, ոչ տեսքով, ոչ ձեւով, ոչ էլ հոտով:
Երեւի դեռ պետք է ընտելանամ եւ ապրեմ Հայաստանում, որպեսզի սովորեմ նման ուտեստներին։ Միեւնույն ժամանակ, ես հիացած եմ այստեղի կանաչեղենի հավաքածուով։ Մինչ ես փորձում եմ համեմը տարբերել մաղադանոսից, այստեղ դեռ մոտ 30 այլ կանաչիներ կան, որոնց մասին ես, նույնիսկ, չգիտեմ: Կարծում եմ՝ հայկական խոհանոցի հրաշքը ոչ թե առանձին ճաշատեսակների, այլ այստեղ առկա համեմունքների եւ խոտաբույսերի տեսականիների մեջ է: Օրինակ, երբ տոլմա եմ եփում, այն նման է լինում ռուսական կոլոլակի համին, քանի որ ես դեռ չեմ տիրապետում այն գաղտնի բաղադրիչներին, որոնք այստեղ ավելացնում են։ Կարծում եմ, որ հայկական խոհանոցի ողջ գաղտնիքը համեմունքների և խոտաբույսերի մեջ է։
Զրուցեց Ռեգինա Մելիքյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին