Երեւանում՝ Սայաթ-Նովա 28 հասցեում գտնվող «Արվեստի դեսպանատուն» պատկերասրահում, բացվել է ջրաներկային կտավների ցուցահանդես։ Պարզվեց, որ մեր մայրաքաղաքը շատ արվեստասերներ ունի․ ցուցահանդեսի բացմանը, բառացիորեն, ասեղ գցելու տեղ չկար։
Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ նկարչուհի Աննա Սողոմոնյանը, ցուցահանդեսում ներկայացված են երկու տասնյակից ավելի նկարիչների շուրջ 60 աշխատանքներ․ նրանց թվում կան ինչպես ժամանակակից նկարիչներ, այնպես էլ երիտասարդ ուսանողներ եւ այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են հայ գեղանկարչության դասականներ Հակոբ Հակոբյանը եւ Սարգիս Մուրադյանը.
«Մենք միտումնավոր որոշեցինք խառնել վարպետության մակարդակները եւ ցույց տալ ջրաներկի տեխնիկայի եւ հեղինակների տարբեր ձեռագրերի ողջ գունապնակն ու հնարավորությունները։ Մեզ շատ լավ գործեր են ներկայացրել, բայց քանի որ մենք տարածքով սահմանափակ ենք, ստիպված էինք բավական կոշտ ընտրություն կատարել՝ հաշվի առնելով ոճն եւ պրոֆեսիոնալիզմը։ Ցուցահանդեսի իմաստը ջրաներկի բազմազանությունը ցույց տալն է»,-ասում է Աննա Սողոմոնյանը։
…Հենց այդ թեթևությամբ ու թափանցիկությամբ է ջրաներկը դուր գալիս գյումրեցի պրոֆեսիոնալ նկարիչ Արթուր Մուրադյանին, ով նկարում է իր սիրելի քաղաքի բնապատկերները։ Նա նկարում է մանկուց, որքան իրեն հիշում է։ Նա ավարտել է արվեստի ինստիտուտը եւ որոշել նկարչությունը դարձնել իր կյանքի գործը։
Իր նկարները նկարիչը, հիմնականում, վաճառում է Հայաստանում, բայց երբեմն լինում են հաճախորդներ, նույնիսկ, Ամերիկայից, Ֆրանսիայից եւ Լիտվայից։
«Միեւնույն ժամանակ, ես երբեք չեմ աշխատում պատվերով՝ «նկարիր ինձ այս տունը» սկզբունքով։ Կարծում եմ, որ պատվերով աշխատանքը ստեղծագործություն չէ։ Ոգեշնչում պետք է գա, որպեսզի կարողանաս ստանալ արժանապատիվ աշխատանք, որին ուզում ես անվերջ նայել։ Իսկապես, մեր կտավներում մենք կյանք ենք դնում»,- ասում է Արթուր Մուրադյանը։
Ռուսաստանցի Վիկտորյա Սեւաստյանովան եւս ջրաներկով քաղաքային բնապատկերներ է նկարում։ Նա Երեւան ժամանել է հոկտեմբերին եւ արդեն հասցրել բավական շատ գործեր գրել։
«Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհով մեկ, ոգեշնչվում եմ ճարտարապետությամբ եւ նկարում քաղաքներ: Վերջին երկու տարում սա դարձել է իմ հիմնական մասնագիտությունը, աշխատանքս վաճառում եմ տարբեր երկրներում, բացիկներ եմ թողարկում, նկարազարդումներ անում։ Երեւանն ինձ անմիջապես ոգեշնչեց իր զարմանալի եւ յուրահատուկ գույնով, արեւով, կոլորիտով․ այստեղ գունային համադրությունն առանձնահատուկ է»,- նշում է Վիկտորյան։
Ի դեպ, նրա համար ջրաներկով աշխատելը արվեստի դպրոցում ամենադժվար տեխնիկան էր, բայց, ինչպես ինքն է ասում, ցանկացել է յուրացնել ջրային այս բարդ տարրը եւ նկարել։ Ջրաներկով նկարելը հեշտ չէ, քանի որ սխալվելու իրավունք չունես՝ կա միայն մեկ շերտ, ընդամենը մեկ անհաջող հարված, եւ ամեն ինչ նորից պիտի սկսես։
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի ամեն օր մինչեւ փետրվարի 24-ը։ Մուտքն անվճար է։
Սոֆյա Ցարեւա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին