Նոր շաբաթ, նոր աշխատանք, նոր խնդիրներ․ առօրյան այնքան միապաղաղ ու տխուր կլիներ, եթե չլինեին ժամանցավայրերը, որտեղ կարելի է լիցքաթափվել, զինվել նոր ուժերով եւ պատրաստվել հաջորդ օրվա աշխատանքին ու առօրյա գործերին։
NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի մշակութային իրադարձություն, որոնք, հաստատ, կօգնեն մի լավ լիցքավորվել աշխատանքային խիտ գրաֆիկից հետո։
Փետրվարի 20. Երկուշաբթին կարելի է անցկացնել ճաշակով երաժշտության ներքո։ The Band-ը բոլորին հրավիրում է Mezzo Club։ Խմբի համերգը տեղի կունենա ժամը 21:00-ին, մուտքն արժե 4000 դրամ։

Փետրվարի 21․ Մի լավ պարելուց հետո երեքշաբթին կարելի է համեմել հումորով։ Ստենդափեր Գրիգ Գեւորգյանը նոր մոնոներկայացում է բերել՝ «Վայ, Գրիգ, Գրիգ» հին ու սիրված խորագրի ներքո։ Կազմակերպիչները հանդիսատեսին խոստանում են «շատ ուժեղ ստենդ ափ» ու «անկառավարելի ծիծաղ»։ Տոմսերի արժեքը 3000-7000 դրամ է: Ներկայացումը տեղի կունենա Բոհեմ թատրոնում, մեկնարկը՝ 19:30-ին։
Փետրվարի 22․ Երգել շատերն են կարող, բայց երաժշտությունը զգալ հոգու ամեն մի մասնիկով քչերին է տրված… Փետրվարի 22-ին Հին Արենի Մյուզիք Հոլլում առաջին անգամ ելույթ կունենա հմայիչ ու տաղանդավոր երգչուհի Անժելա Բարխուդարյանը: Երեկոն խոստանում է պարգեւել անմոռանալի հույզեր եւ վառ տպավորություններ։ Համեգի խորագիրն է` «Երգն առանց սահմանների»։ Տոմսերի արժեքը՝ 4000, 5000, 6000 դրամ:

Փետրվարի 23․ Անպայման ժամանակ տրամադրեք թատրոնին։ Մանավանդ, որ հինգշաբթի օրը Համազգային թատրոնում կա հրաշալի ներկայացում՝ «Խատուտիկի գինի»։ Վիպակն ինքնակենսագրական է, պատմության կենտրոնում Սփոլդինգ եղբայրներն են` Դագլասը և Թոմը։ Հեղինակն ինքը Դագլասի նախատիպն է։ Իրադարձությունները ծավալվում են 1928թ-ին՝ Գրին Թաունում երկու եղբայրների, նրանց ընտանիքի, հարեւանների եւ ընկերների հետ։
Ներկայացման սկիզբը 19:00-ին է, տոմսերն արժեն 2000, 2500 եւ 3000 դրամ:
Փետրվարի 24․ Ուրբաթ օրը «Պլատֆորմ»-ում ռոքային տրամադրություն կտիրի։ Հայկական ամենասիրված՝ Nemra խումբն այդ օրը մեծ համերգով կնշի հիմնադրման 11-ամյակը։ Համերգի մեկնարկը կտրվի 20:00-ին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում խմբի կիթառահար, վոկալիաստ Վան Եղիազարյանը, պատմել է, որ նեմրացիներին այդ օրն անակնկալ է սպասվելու։ Խումբը, հայտնի ու սիրված երգերին զուգահեռ, ներկայացնելու է նաեւ նոր երգ, որն, ըստ Վանի, ամբողջովին տարբերվում է իրենց նախորդ երգերից․ «Այն, գուցե, մի քիչ վախեցնի մեր լսարանին․ մտածելու են, որ վերջ, էլ չի լինելու այն հին, բարի ու ռոմանտիկ Nemra-ն, բայց շտապեմ հանգստացնել ու ասել, որ հաջորդ ալբոմում շատ կան մեղեդային, իմաստային ու նուրբ երգեր, որոնք հետո կներկայացնենք»,-նշել է երգիչը՝ տեղեկացնելով, որ համերգի տեւողությունը 2 ու կես ժամ է լինելու։

Տոմսերի արժեքը սկսվում է 6000 դրամից։
Փետրվարի 25․ Կաթիլ բենդի մասնակցությամբ ակուստիկ համերգ՝ Բաբելոն Թատրոնում։ Սկիզբը 20:00-ին է։ Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել 3000 դրամ արժողությամբ։ Մուտքը տեղում՝ 4000 դրամ։
Տոմսի արժեքը ներառում է գինու հյուրասիրություն։
Փետրվարի 26․ Ռուսական ռեփի լեգենդ Oxxxymiron-ը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Ռեփերի մենահամերգը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Oxxxymiron-ը 6 տարվա մեջ առաջին անգամ է համաշխարհային հյուրախաղերի մեկնել։ Նա կներկայացնի իր ամենավերջին՝ «Красота и Уродство» ալբոմը, ինչպես նաեւ՝ դասականներն ու քիչ հայտնի երգեր։

Տոմսերի արժեքը՝ 8000-35 000 դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին