Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում վերածվել է կրթական ու խորհրդանշական մի տոնի։ Փետրվսրի 19-ին մարդիկ միմյանց գիրք են նվիրում, այդպիսով եւս մեկ անգամ շեշտադրելով, որ չնայած նորագույն տեխնիկաների զարգացմանը, կարդալը շարունակում է մնալ նորաձեւ ու ժամանակակից զբաղմունք։
Հայ երիտասարդների շրջանում, հարկ է նշել, որ ընթերցանությունը խորթ գործողություն չէ։ Իհարկե, ամեն տարիք ունի իր ժանրային հետաքրքրությունը։ NEWS.am STYLE-ը հայկական համացանցային տիրույթի ու շոու-բիզնեսի ոլորտում հայտնի երիտասարդներից հեռտաքրքրվել է, թե որոնք են յուրաքանչյուրի 3 ամենասիրելի գրքերը։
Իրենց գրական նախընտրությամբ մեզ հետ կիսվել են սերիալային դերասանուհի Աիդա Կարապետյանը, երգչուհի-դերասանուհի Էլեն Սաֆարյանը եւ տիկտոկեր Օվսին։
Աիդա Կարապետյան

Դերասանուհին հստակ ու հեշտությամբ ներկայացրեց իր սիրելի գրքերի եռյակը, որն այսպիսին է՝
Խալեդ Հոսեյնի-«Հազար Չքնաղ Արեւներ»

«Անասելի տպավոված եմ այս գրքով, ապրել եմ գրքի յուրաքանչյուր տողը: Սյուժեն արդի է, տպավորիչ եւ մտքերը շարադրված են շատ գեղեցիկ»:
Արմեն Նիազյան-«Բռնիր ձեռքս, ես վախենում եմ»

«Փոքրիկ պատմություններ, որոնք իրենց մեջ ներառում են մեծ ասելիք եւ խորհուրդներ: Ընթերցելիս եւ՛ տխրել, եւ՛ ժպտացել, եւ՛ հուզվել եմ»:
Թամրիկո Շոլի-«Տղամարդու ներսում»

«Գիրքն ընթերցում եմ ներկա պահին: Միայն կարող եմ ասել, որ գիրքը հոգեբանորեն շատ նուրբ գծեր է բացահայտում մարդու մեջ: Լինելով հոգեբանության մեծ սիրահար՝ այն ինձ շատ է հետաքրքրում»:
Էլեն Սաֆարյան

Էլեն Սաֆարյանը դժվարացավ առանձնացնել ամենասիրելի 3 գրքերը, այնուամենայնիվ՝ նշեց նրանք, որոնք իրեն վերջին շրջանում առավել տպավորել են։
Մարգարետ Միտչել-«Քամուց Քշվածները»

«Ինձ տպավորել է գլխավոր հերոսուհին՝ Սքարլեթ Օ՛Հարան։ Նրա կերպարն ինձ համար ուժեղ է, չհանձնվող։ Չնայած կարդալիս պատկերացնում էի, որ բոլորովին այլ ժամանակաշրջանում են տեղի ունենում գործողությունները, ինչ-որ ընդհանրություններ եմ գտել իմ եւ հերոսուհու միջեւ։ Ինձ շատ է դուր գալիս այն, որ չնայած դժվարություններին, Սքարլեթը չի հանձնվում, ավելի է ուժեղանում ու հասնում իր նպատակին։ Կարծում եմ՝ այս առումով նա շատ լավ օրինակ է երիտասարդ աղջիկների համար»։
Ֆրանց Վերֆել-«Մուսա լեռան 40 օրը»

«Հատկապես վերջին էջը կարդալիս շատ եմ հուզվել, քանի որ շատ խորհրդանշական է այն, թե ինչպես է գլխավոր հերոսը ձուլվում իր հայրենիքին։ Ինձ շատ է դուր եկել այն ոճը, որով գրված է գիրքը։ Կարծում եմ՝ գլխավոր միտքն այն է, որ ուր էլ լինի հայրը, որքան էլ հեռու ապրի իր հայրենիքից, միեւնույն է՝ նրա սերը, կարոտն առ հայրենիք չեն մարում եւ ավելի ուժգին են դառնում»։
Պաուլո Կոելիո-«Ալքիմիկոսը»

«Այս գրքի մասին իմ կարծիքը փոքր-ինչ պարադոքսալ է, քանի որ, չգիտես՝ ինչու, կարդալու ընթացքում այն այնքան էլ չէի հավանում․ ինձ համար անհասկանալի, մութ անկյուններ էին մնում։ Կեսից արդեն սկսեցի հասկանալ դրա միտքը, եւ վերջում այն ինձ շատ դուր եկավ։ Կարծում եմ՝ գիրքն այն մասին է, որ երբ հավատում ես երազանքիդ, անպայման հասնում ես դրան։ Նույնիսկ, առանձնացրել եմ մտքերից մի քանիսը՝ «Երազանքն իրականացնելու հնարավորությունն է, որ հետաքրքիր է դարձնում կյանքը», «Որքան շատ ես մոտենում երազանքիդ, այնքան ավելի շատ ես հասկանում, որ սեփական առասպելդ կյանքիդ իմաստն է դարձել»»։
Օվսաննա Խաչատրյան (Օվսի)

Բլոգեր Օվսաննա Խաչատրյանն առանձնացրեց ինչպես դասական գրականության գործեր, այնպես էլ նոր գիրք, որն իրեն վերջին շրջանում տպավորել է․
Օսկար Ուայլդ-«Դորիան Գրեյի դիմանկարը»

«Մի շնչով կարդացել եմ այս գիրքը․ այնքան տպավորված էի, որ, նույնիսկ, վերընթերցել եմ։ Երեւի՝ վերջին անգամ 4 տարի առաջ եմ կարդացել»։
Էրիխ Մարիա Ռեմարկ-«Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը»

Ջոն Գրին-«Անվերջ կրիաներ»
«Առհասարակ, Ջոն Գրինի գրքերը շատ եմ հավանում։ Վերջինը, որ կարդացել եմ ու շատ հավանել, «Անվերջ Կրիաներ»-ն է»։

Բլոգերը հավելեց՝ «Նշել եմ այն ստեղծագործությունները, որոնք առաջինը եկան մտքիս։ Իսկ, առհասարակ, արգելված գրականության գրքերն եմ շատ ընթերցել ու, հիմնականում, բոլորն էլ լավն են եղել։ Հիմա ավելի շատ մասնագիտական գրքեր եմ վերցնում, կամ՝ ինքնակենսագրականներ։
Վերջին 2 գնածս գրքերն են՝ Քիմ Քարդաշյանի «Մերկ ճշմարտություն»-ը եւ
Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին»-ը»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում