Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

Ինչո՞ւ է ֆիլմերում սեքսը պակասել

21:34, 26 փետրվարի

«Հիմնական բնազդը» հանրահայտ ֆիլմի լեգենդար ռեժիսոր Փոլ Վերհովենն իր հարցազրույցներից մեկում  նշել է, որ այսօր «ընդհանուր տեղաշարժ կա դեպի պուրիտանիզմ»։ Գրող Քիթ Հեյգենը նշում է, որ սեքսուալ տեսարաններ պատկերող լիամետրաժ ֆիլմերի տոկոսը 1960-ականներից ի վեր ամենացածր մակարդակի վրա է:

Ինչո՞ւ է ֆիլմին պետք սեքսը

Սեքսը մարդկության անբաժան մասն է, իսկ սեքսի տեսարանները ֆիլմում մարդկային փորձի էական արտացոլումն են:

Ֆիլմերում սեքսը ցուցադրվում է կերպարի բնավորությունը զարգացնելու կամ դիտողին ցնցելու համար: Որոշ ստեղծագործություններում այն ​​արտացոլում է հերոսի ինքնաիրացումը կամ նույնիսկ նրա հայտնությունը։ Իսկ երբեմն սեքսի տեսարանները կարող են սարսափ առաջացնել եւ ցույց տալ հերոսների միջեւ շահագործող հարաբերությունները։

Անկեղծ կադրերն օգտագործվում են դիտողին գրավելու եւ վանելու, կերպարների նկատմամբ վերաբերմունք ձեւավորելու եւ մթնոլորտ ստեղծելու համար։ Չի կարելի հերքել, որ սա ռեժիսոր կողմից օգտագործվող հզոր գործիք է: Այսպիսով, ինչու են այս հնարքին օրեցօր ավելի քիչ դիմում։ 

Ինչո՞ւ են սեքսուալ տեսարանները կրճատվում

Կան մի քանի նախադրյալներ, որոնք հանգեցրել են կինոյում հնարավորինս նվազագույն թվով բացահայտ տեսարանների:

Լսարանի տարիքային սահմանափակում չունենալու ցանկությունը

Ժամանակակից մարտաֆիլմերում եւ բլոկբաստերներում դերասաններին ցուցադրում են իրենց լավագույն ֆիզիկական վիճակով․ նրանք մարզված են եւ գրավիչ: Միեւնույն ժամանակ, այդ նույն հերոսների մասնակցությամբ բաց տեսարաններ գրեթե, չեն գործածվում, որպեսզի ֆիլմը թույլատրելի լինի ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար:

Լսարանի ընդլայնումը նշանակում է շահույթի մեծացում։ Ցանկությունը մուտք գործել այն երկրների շուկա, որտեղ սեռական դրվագներն անցանկալի են, սահմանափակում է բաց տեսարանների օգտագործումը: Մերձավոր Արեւելքը, Չինաստանը խիստ բարոյական կանոններով տարածաշրջաններ են, հատկապես երբ խոսքը միասեռականների տեսարանների մասին: Հավանաբար սա է պատճառը, որ մենք Marvel-ի ֆիլմերը տեսնում ենք ամբողջովին դեսեքսուալացված:

Դերասանների դիրքորոշումը

Սեքսի տեսարանները կարող են շահագործող եւ վիրավորական լինել հենց դերասանների համար: Վառ օրինակ է, երբ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին 1972 թվականին «Փարիզում վերջին տանգոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ մերժեց նախապատրաստել Մարիա Շնայդերին անկեղծ դրվագի։

Վերջերս 1968-ին նկարահանված  «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմի աստղերը դատի էին տվել Paramount-ին՝ սեռական շահագործման համար՝ պնդելով, որ իրենց ստիպել են մերկ նկարահանվել դեռահասության շրջանում:

«Էյֆորիա»-ի դերասաններից մի քանիսը գրող եւ ֆիլմի ստեղծող Սեմ Լեւինսոնի հետ պայմանավորվել են, որպեսզի նա նվազեցնի իրենց մերկությունն էկրանին:

Որքան քիչ դերասաններ ցանկանան մերկ երեւալ կամ մասնակցել բաց տեսարանների, այնքան քիչ նման դրվագներ կլինեն էկրանին։ Եթե ​​ռեժիսորը շահագրգռված է նախագծում ունենալ կինոաստղ, նա, ամենայն հավանականությամբ, կընդառաջի դերասանին:

Հասարակության ինֆանտիլացում

Վերջերս վիրուսային թվիթ էր հրապարակվել այն մասին, որ ինքնաթիռում մեծահասակների մեծ մասը դիտում է մանկական ֆիլմեր։ Այս գրառման քննարկումը հուշում է, որ տեղի է ունենում լսարանի ինֆանտիլացում, որը շահավետ է կինոարտադրության համար: Մուլտֆիլմերն այժմ դիտում են ոչ միայն երեխա ունեցող ծնողները, այլեւ՝ բոլոր տարիքի հեռուստադիտողները։ Ինֆանտիլիզացիան հանգեցնում է էկրանին ավելի քիչ սեքասուալ տեսարանների:

Մուլտֆիլմերում, ընդհանրապես, ռոմանտիկ բովանդակությունն ավելի է քչացել։ Եթե ​​նախկինում սիրո գիծը նկատվում էր, գրեթե, ամենուր՝ Ալադին եւ Ժասմին, Գեղեցկուհին եւ Հրեշը, ապա այժմ մուլտֆիլմերն ընդհանրապես արտադրվում են առանց դրա: Վառ օրինակներ են «Էնկանտոն», «Մոանան» կամ «Հոգին»:

Համատեքստ է պետք

Կինոյում եւ մուլտֆիլմերում կերպարների ինքնորոշման վրա կենտրոնացում է տեղի ունեցել։ Արքայադուստրերը միշտ չէ, որ ցանկանում են ամուսնանալ, գուցե ավելի կարեւոր է, որ սկզբում նրանք հասկանան իրենց։ Հերոսները պետք է տիրեն կամ փրկեն աշխարհը, ոչ թե ինչ-որ մեկի սիրտը: Լիարժեք էկրանային կյանքի համար միշտ չէ, որ ռոմանտիկ զուգընկեր ունենալը անհրաժեշտություն է։

Չկա կոնտեքստ՝ չկա սիրո պատմություն: Կարիք չկա ստեղծել անկեղծ տեսարաններ, եթե դրանք պայմանավորված չեն հերոսների զարգացմամբ կամ ապրումներով:

Ինչի՞ց բռնկվեցին բացահայտ տեսարանների շուրջ քննարկումները

Եթե ​​ֆիլմերում այդքան քիչ է սեքսը, ինչո՞ւ է այդ մասին այդքան շատ խոսվում: Կա մի քանի պատճառ, թե ինչու է այս թեման մնում ակտուալ:

Դեռահասների սեռական հարաբերությունները

Համաձայն 2022 թ-ի ուսումնասիրության՝ այսօր աշխարհում դեռահասները ավելի քիչ են սեքսով զբաղվում, քան նախորդ սերունդների իրենց հասակակիցները: Այս առումով անհամապատասխանություն է առաջանում երիտասարդների իրական սեռական կյանքի եւ ԶԼՄ-ներում դրա մասին ​​պատկերացումների միջեւ:

Հիշեք «Էլիտա» կամ «Էյֆորիա» շարքը։ Չնայած այն հանգամանքին, որ դեռահասները սկսել են ավելի հազվադեպ սեքսով զբաղվել, նրանք տեսնում են հերոսներին եւ իրենց նույնացնում նրանց հետ։ Իսկ հերոսները հաճախ ռիսկային սեռական հարաբերություններ են ունենում, երբեմն՝ նույնիսկ մեծահասակների հետ: Նման օրինակները չեն կարող չանհանգստացնել հասարակությանը, հակասություններ ու հարցեր չառաջացնել։

Սեռական ոտնձգություններ

Թեժ քննարկում կա էրոտիկ տեսարաններում սեռական բռնության չափից դուրս շատ տեսարանների մասին: Այս խնդիրը հատկապես սրվեց «Գահերի խաղի» ցուցադրության ժամանակ։ 5-րդ եթերաշրջանում Սանսա Սթարքի (Սոֆի Թերների) բռնաբարությունը սեռական ոտնձգության օրինակ է, որը նույնիսկ գրքում չկա: Մինչ այս սերիալը քննադատության էր ենթարկվել կանանց ոչ պատշաճ մերկության եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար։

Այդ ժամանակվանից ի վեր, շոուներն ու ֆիլմերը, որոնք նշում են, թե պատկերում են բռնաբարությունը, ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության: Այս տեսարաններից շատերը շատ քիչ բան են ավելացնում սյուժեին եւ ընդհանուր մթնոլորտին, քանի որ դրանք, կարծես, գոյություն ունեն, բացառապես, որոշ դիտողներին ցնցելու կամ հուզելու համար:

MeToo շարժում

Երբ մեկնարկեց MeToo շարժումը, բացահայտվեցին բազմաթիվ պատմություններ այն դերասանների եւ դերասանուհիների մասին, ովքեր սեքս-տեսարաններում նկարահանվելիս գործընկերների կողմից հարձակման եւ ոտնձգությունների են ենթարկվել: «Կապույտը ամենաջերմ գույնն է» ֆիլմի դերասանուհիներ Լեա Սեյդուն և Ադել Էքսարխոպուլոսը դատի են տվել ռեժիսորին, որը ստիպել էր, որ  իրենց նվաստացած զգան ֆիլմի բազմաթիվ բացահայտ տեսարաններում նկարահանվելիս: Դերասանուհի Մարիա Շնայդերը նույն ձեւով նկարագրել էր իր գործընկեր Մառլոն Բրանդոյի եւ ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի վերաբերմունքը՝ «Փարիզում վերջին տանգոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Հոլիվուդը սկսեց մտածել, թե ինչպես բաց տեսարանները դարձնել ավելի լավ եւ բարոյական: Այսպիսով, հայտնվեցին ինտիմ կապի համակարգողներ, որոնք մասնակցում են ֆիլմերի ստեղծմանը: Նրանք օգնում են տեսարանը դարձնել գեղեցիկ, լավ ու դիտողի համար հաճելի՝ միաժամանակ հաշվի առնելով դերասանների կարծիքն ու ցանկությունները։

Ոչ բոլոր դերակատարներն են ցանկանում մերկ լինել տեսախցիկի առաջ, նույնիսկ ամենամեծ դերերի դեպքում: Փեն Բեդգլին, ով առավել հայտնի է Gossip Girl սերիալում Դեն Համֆրիի դերով, ասել է, որ այլեւս չի ցանկանում սեքսի տեսարաններում նկարահանվել՝ պատճառաբանելով իր հավատարմությունը կնոջ հանդեպ:

Նման կերպ է խոսել նաեւ դերասան Քըրք Քեմերոնը։ Նա պնդում է, որ կհամբուրի միայն կնոջը։

Ջուլիա Ռոբերթսն այն բազմաթիվ դերասանուհիներից է, ովքեր ասել են, որ երբեք մերկ չեն նկարահանվելու:

Վերադարձնե՞լ Հեյսի կոդեքսը

Անկեղծ կադրերը ֆիլմերում միշտ կունենան քննադատներ: Ցանցում արդեն հնչել են «Հայսի օրենսգիրքը» վերադարձնելու կոչեր, որին  չէին դիմում 1967 թվականից ի վեր։ Այն քարոզում էր ավանդական արժեքներ, արգելվում էր ամուսնությունից դուրս հարաբերությունները դրական կերպով ցույց տալը։ Օրենսգիրքը ոչ միայն արգելում էր դերասաններին տեսախցիկի առաջ սեքս ցուցադրել, այլեւ ռասսայական եւ միասեռական սերը պատկերելը։ Այս դարաշրջանում, երբ միասեռ զույգերը, վերջապես, սկսում են մեդիայում ընկալվել որպես սիրող եւ առողջ, այս դիրքորոշումը կարող է օգտագործվել այդ առաջընթացը խոչընդոտելու համար:

Յուրաքանչյուր ռեժիսոր պետք է որոշի, թե ինչպես է ցույց տալու իր ժապավենի հերոսների բաց տեսարանները: Դա կարող է լինել ակնարկ, բացահայտ հայացք կամ սեքսի տեսարան: Գլխավորն այն է, որ դրվագը լինի տեղին ու պահպանի ֆիլմի մթնոլորտը, ոչ թե անկեղծ լինի անկեղծության համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել