Աղջիկներ եւ կանայք, անկեղծ խոստովանում եմ՝ վերջին վեց ամիսների ընթացքում հետեւում եմ «double cleansing» սկզբունքին, եւ դա էապես փոխել է մաշկիս վիճակը։ Ինչպես գրել էի նախորդ նյութերում, անձնական խնամքի մեջ ամենակարեւորը կանոնավորությունն է եւ, իհարկե, ճիշտ միջոցները:
«Double cleansing» նշանակում է դեմքի մաքրում երկու փուլով։ Դեմքից եւ պարանոցից բալզամով, հիդրոֆիլ յուղով կամ միցելյար ջրով հեռացնում ենք դիմահարդարումը, արեւապաշտպան քսուքը եւ այն ամենն, ինչ կա։ Կարեւոր չէ դիմահարդարվել եք, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, խորհուրդ չի տրվում բաց թողնել մաքրման առաջին փուլը։ Դրանից հետո լվանալ փրփուրով կամ գելով: Ջուրը ՉՊԵՏՔ Է լինի շատ տաք կամ սառը։ Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Խորհուրդ է տրվում դեմքը եւ պարանոցը մաքրել փրփուրով կամ գելով 1-ից 3 րոպե։ Երեք րոպեի համբերություն չունեցա, մեկ րոպեն ինձ բավական էր։ Մաքրող միջոցը մանրակրկիտ քսեք մաշկին, բայց ոչ կոպիտ, մերսեք, մի մոռացեք քթի եւ կզակի մասին։ Այս պրոցեդուրան նպաստում է նաեւ թեթեւ շերտազատմանը ու թույլ է տալիս ձեր լվացվելու միջոցում առկա ակտիվ նյութերին ներթափանցել մաշկի մեջ, ինչպիսիք են սալիցիլաթթուն կամ գլիկոլաթթուները: «Double cleansing»-ը շատ արդյունավետ է նաեւ յուղոտ կամ ակնեի հակում ունեցող մաշկի։
Անձամբ ես խստորեն հետեւում եմ օրվա վերջում «double cleansing» սկզբունքին, առավոտյան սահմանափակվում եմ միայն «լվացվելու փրփուրով»։ Բացի այդ, ես օգտագործում եմ երկու տարբեր մաքրող միջոցներ առավոտյան եւ երեկոյան: Օրվա վերջում մաշկիս «ավելի ուժեղ» բան է պետք։ Թեեւ ես ունեմ նորմալ մաշկ, որը հակված է չորության՝ տեղ-տեղ, ես սովորաբար օգտագործում եմ Kiehl's Ultra Facial Oil Free Cleanser-ը: Այն արժե 25 դոլար եւ այն հասանելի չէ մայրաքաղաքի խանութներում, սակայն կարող եք պատվիրել առցանց։ Այն պարունակում է մի շարք թթուներ, որոնք հիանալի մաքրում եւ շերտազատում են մաշկը: Եվ չնայած այն նախատեսված է յուղոտ մաշկի համար, բայց իմ դեպքում այն չի ձգում, չի չորանում, միաժամանակ թողնում է դեմքին «մաքուր» զգացողություն։ Դրա շնորհիվ ես ազատվեցի քթիս «սեւ կետերից»՝ կանոնավոր օգտագործման ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։
Իմ երկրորդ սերը կորեական Purito Defense Barrier Ph Cleanser-ն է: Սա մի փոքր թթվային գել է՝ մաշկը նուրբ մաքրելու համար: Այն նրբորեն հեռացնում է բոլոր տեսակի կեղտը, փոշին եւ դիմահարդարման մնացորդները: Հանգստացնում է, հանում է բորբոքումները, ունի ախտահանող ազդեցություն եւ խոնավեցնում է: Արժե 8000 դրամ։ Դա ուղղակի դրախտ է մաշկի համար: Կատարյալ խոնավեցնում է առանց մաշկի վրա թաղանթային զգացողություն թողնելու:
Ավելի բյուջետային տարբերակ են L'Oréal-ի «Гиалурон Эксперт» կամ «Абсолютная Нежность» գելերը։ Արժեքը՝ 2800-ից 3500 դրամ։ Կատարյալ մաքրում եւ խոնավեցնում է մաշկը։ Բայց ավելի հարմար է նորմալ եւ չորության հակվածություն ունեցող մաշկի համար, քան յուղոտ եւ խնդրահարույց:
Ձեր՝ Լ․Վ․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 սեպտեմբերի
Z սերունդը ցանկանում է սեքս, բայց վախենում է հետևանքներից. Ինչու են երիտասարդ ամերիկացիները ավելի ու ավելի հաճախ հրաժարվում սեռական հարաբերություններից22:31, 24 սեպտեմբերի
Պանիրը թույլատրելի է, կարագը՝ զգուշությամբ. գիտնականները պարզել են, թե որ ճարպոտ սննդամթերքներն են իսկապես առողջարար21:16, 24 սեպտեմբերի
Աթենքը մարտահրավեր է նետում Դուբային. Ինչպես է հին մայրաքաղաքը վերածվում հարուստ արտագաղթողների համար նոր դրախտի20:10, 24 սեպտեմբերի
Քրեական անցյալով շքեղություն. Cartier մատանիները, Hermès-ի և Louis Vuitton-ի պայուսակները սկանդալից հետո վաճառվում են 2.4 միլիարդ դոլարով19:29, 24 սեպտեմբերի

16:44, 24 սեպտեմբերի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը զարմացրել է կրակոտ վերականգնողական ընթացակարգով16:19, 24 սեպտեմբերի
Բաց թևերը հանգեցրել են սկանդալի. դատավորը նկատողություն է արել փաստաբանին, իսկ կին գործընկերները վատաբանել են չափազանց բաց զգեստի համար15:16, 24 սեպտեմբերի
Bentley-ն ներկայացրել է իր առաջին «մատչելի» էլեկտրական ամենագնացը՝ Torcal-ը, 230,000 դոլարով14:53, 24 սեպտեմբերի
Համբույրներ, տնքոցներ և սեքսի իմիտացիա. Միլանում Diesel–ի շոուն ցնցել է հանդիսատեսին14:23, 24 սեպտեմբերի
Քիթ Հարինգտոնը կրկին խոսել է «Գահերի խաղի» Ջոն Սնոուի սփին-օֆֆի մասին. «Կա տարբերակ, որի դեպքում այն կարող է աշխատել»13:45, 24 սեպտեմբերի
«Երեխաները թաքնվել էին պահարաններում». Ջիգանը 10-ժամյա մղձավանջ է հրահրել՝ կրակոցներով և պատանդ վերցնելով էլիտար թաղամասում13:21, 24 սեպտեմբերի
Արքայազն Հարրին ԱԲ–ն անվանել է «գլխավոր շողոքորթ» և կոչ արել պաշտպանել երեխաներին դրանից