Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

StyleBeauty. ինչպես ճիշտ մաքրել դեմքը՝ «double cleansing»-ի առավելությունները

11:24, 25 փետրվարի

Աղջիկներ եւ կանայք, անկեղծ խոստովանում եմ՝ վերջին վեց ամիսների ընթացքում հետեւում եմ «double cleansing» սկզբունքին, եւ դա էապես փոխել է մաշկիս վիճակը։ Ինչպես գրել էի նախորդ նյութերում, անձնական խնամքի մեջ ամենակարեւորը կանոնավորությունն է եւ, իհարկե, ճիշտ միջոցները:

«Double cleansing» նշանակում է դեմքի մաքրում երկու փուլով։ Դեմքից եւ պարանոցից բալզամով, հիդրոֆիլ յուղով կամ միցելյար ջրով հեռացնում ենք դիմահարդարումը, արեւապաշտպան քսուքը եւ այն ամենն, ինչ կա։ Կարեւոր չէ դիմահարդարվել եք, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, խորհուրդ չի տրվում բաց թողնել մաքրման առաջին փուլը։ Դրանից հետո լվանալ փրփուրով կամ գելով: Ջուրը ՉՊԵՏՔ Է լինի շատ տաք կամ սառը։ Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Խորհուրդ է տրվում դեմքը եւ պարանոցը մաքրել փրփուրով կամ գելով 1-ից 3 րոպե։ Երեք րոպեի համբերություն չունեցա, մեկ րոպեն ինձ բավական էր։ Մաքրող միջոցը մանրակրկիտ քսեք մաշկին, բայց ոչ կոպիտ, մերսեք, մի մոռացեք քթի եւ կզակի մասին։ Այս պրոցեդուրան նպաստում է նաեւ թեթեւ շերտազատմանը ու թույլ է տալիս ձեր լվացվելու միջոցում առկա ակտիվ նյութերին ներթափանցել մաշկի մեջ, ինչպիսիք են սալիցիլաթթուն կամ գլիկոլաթթուները: «Double cleansing»-ը շատ արդյունավետ է նաեւ յուղոտ կամ ակնեի հակում ունեցող մաշկի։

Անձամբ ես խստորեն հետեւում եմ օրվա վերջում «double cleansing» սկզբունքին, առավոտյան սահմանափակվում եմ միայն «լվացվելու փրփուրով»։ Բացի այդ, ես օգտագործում եմ երկու տարբեր մաքրող միջոցներ առավոտյան եւ երեկոյան: Օրվա վերջում մաշկիս «ավելի ուժեղ» բան է պետք։ Թեեւ ես ունեմ նորմալ մաշկ, որը հակված է չորության՝ տեղ-տեղ, ես սովորաբար օգտագործում եմ Kiehl's Ultra Facial Oil Free Cleanser-ը: Այն արժե 25 դոլար եւ այն հասանելի չէ մայրաքաղաքի խանութներում, սակայն կարող եք պատվիրել առցանց։ Այն պարունակում է մի շարք թթուներ, որոնք հիանալի մաքրում եւ շերտազատում են մաշկը: Եվ չնայած այն նախատեսված է յուղոտ մաշկի համար, բայց իմ դեպքում այն ​​չի ձգում, չի չորանում, միաժամանակ թողնում է դեմքին «մաքուր» զգացողություն։ Դրա շնորհիվ ես ազատվեցի քթիս «սեւ կետերից»՝ կանոնավոր օգտագործման ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։

Իմ երկրորդ սերը կորեական Purito Defense Barrier Ph Cleanser-ն է: Սա մի փոքր թթվային գել է՝ մաշկը նուրբ մաքրելու համար: Այն նրբորեն հեռացնում է բոլոր տեսակի կեղտը, փոշին եւ դիմահարդարման մնացորդները: Հանգստացնում է, հանում է բորբոքումները, ունի ախտահանող ազդեցություն եւ խոնավեցնում է: Արժե 8000 դրամ։ Դա ուղղակի դրախտ է մաշկի համար: Կատարյալ խոնավեցնում է առանց մաշկի վրա թաղանթային զգացողություն թողնելու:

Ավելի բյուջետային տարբերակ են L'Oréal-ի «Гиалурон Эксперт» կամ «Абсолютная Нежность» գելերը։ Արժեքը՝ 2800-ից 3500 դրամ։ Կատարյալ մաքրում եւ խոնավեցնում է մաշկը։ Բայց ավելի հարմար է նորմալ եւ չորության հակվածություն ունեցող մաշկի համար, քան յուղոտ եւ խնդրահարույց:

Ձեր՝ Լ․Վ․


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել