«Նորաձեւության միամսյակի» գլխավոր շրջագայությունը գրեթե ավարտին է մոտենում։ Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքը հանրությանը ներկայացրել է իր նոր արտադրանքը։ Այնուհետեւ էստաֆետը կտեղափոխվի Փարիզ։ Նոր շոուների նախաշեմին NEWS.am STYLE-ը շտապում է կիսվել արդի թրենդների ընտրանիով, որը կարելի է փորձել ոչ միայն եվրոպական, այլեւ հայկական իրականության մեջ։
Միլանի նորաձեւության շաբաթը վերջին տարիներին տեսել է միտումների հստակ բաժանում՝ համարձակ, գունավոր պրինտից մինչեւ մինիմալիզմ ու պարզություն: Այստեղ հարկ է նշել, մասնավորապես, պարկանման վերնահագուստը, աքսեսուարների ընտրանին եւ հարմարավետ տրիկոտաժե սեթերը։
Զանգվածային աքսեսուարներ
Հայաստանում ոսկյա զարդերի պաշտամունք է։ Դրանք գնվում են որպես ներդրում։ Այնուամենայնիվ, այս սեզոնին խորհուրդ ենք տալիս մի քանի գնում կատարել: Շղթաներ, ապարանջաններ, մատանիներ․ վերցնում ենք ամեն ինչ: Ինչպե՞ս կրել դրանք։ Ներկայացնում է Ջերեմի Սքոթը՝ Moschino-ի ստեղծագործական տնօրենը:
Վարդեր, մարգարիտների շարքեր եւ Emporio Armani-ի էլեգանտ դիզայնով շարֆեր: Նման լուծումները ոչ միայն կընդգծեն գեղեցիկ պարանոցը, դեկոլտեն, այլեւ կերպարն ավելի խորհրդավոր կդարձնեն։
Ծաղկային էլեմենտներ
Միլանի նորաձեւության շաբաթվա ամենասպասված ցուցադրություններից մեկը Prada-ն է: Բրենդը գրեթե երբեք չի հիասթափեցնում: Այս սեզոնին Miuccia Prada-ն առաջարկում է կենտրոնանալ բուսական աշխարհի վրա։ Հագեք ծաղկային դետալներով երկկտոր կոստյումներ։ Դուք նույնիսկ կարող եք «աճեցնել» ծաղիկներ բարձրակրունկներին։
Մոնոխրոմ կերպարներ
Prada-ի շոուից, մասնավորապես, տպավորեց Ջիջի Հադիդի կերպարը։ «Միատոն կոստյում»՝ վերարկու եւ կիսաշրջազգեստ։ 90-ականների ոճ, սակայն, ավելի ժամանակակից մեկնաբանությամբ։
Այս թրենդն աջակցել է նաեւ MaxMara-ի ստեղծագործական տնօրեն Յան Գրիֆիթսը։ Նա դա արեց մոխրագույնով եւ խորհրդանշական բեժով:
Մետալիստա եւ փայլեր
Եթե փայլում ես, ապա միայն թանկարժեք քարի նման։ Կոշիկները, պայուսակները, տաբատներն ու զգեստները «արծաթագույն կտորից» MM6 Maison Margiela շոուին՝ այս ամենը մտել է NEWS.am STYLE-ի wish-list:
Մեկ այլ հավաքածու, որն աչքի է ընկել, Dolce & Gabanna-ն է: Եթե նախկինում ապրանքանիշը դուր էր գալիս հայերի եւ իտալացիների նման մտածելակերպի պատճառով, ապա այժմ դա նոր դեսպանի շնորհիվ է։ Մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը Ciao, Kim հավաքածուի միջոցով ակտիվորեն զբաղվում է բրենդի PR-ով։ Ինֆլյուենսերներին հաջողվել է համեմունք եւ թարմ շունչ հաղորդել տխրահռչակ դիզայնին։ Եվ, իհարկե, որոշ զգեստներ ծածկեք փայելրով։ Ինչպես իր սիրելի 2000-ականներին էր:
Total-red
Կարմիրը, ամենայն հավանականությամբ, կդառնա սeuի այլընտրանքն այս սեզոնին: Philosophy ապրանքանիշն առաջարկում է կրել կարմիր գույնի եթերային զգեստներ։ Համադրեք այս հանդերձանքը համապատասխան աքսեսուարների եւ կոշիկների հետ: Gucci-ն եւս հավատարիմ է այս «քաղաքականությանը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն