Երգչուհի Արփի Ալտոն աչքի է ընկնում ոչ միայն իր ձայնային յուրահատուկ տեմբրով, այլեւ գեղեցիկ արտաքինով։ Օրերս երգչուհու հետ հանդիպել էինք հարցազրույցի նպատակով։ Արփին միանգամից գրավեց իր անմիջականությամբ ու բնականությամբ։ Նա մինիմալ շպարով էր, բնական գանգուրներով ու հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին հիշեցնող ժպիտով։ Ի դեպ, Արփիին հաճախ են նմանեցնում «Սիրունիկը» ֆիլմի աստղին։
NEWS.am STYLE-ը որոշեց պարզել նաեւ, թե որն է Արփի Ալտոյի մշտապես հմայիչ լինելու գաղտնիքը։

«Գաղտնիքը չշպարվելն է»,-կատակում է երգչուհին,-«Եթե լուրջ, իրականում, չնայած հակառակ կարծիքներին, ըստ իս՝ կինը որքան քիչ շպարվի, որքան բնական լինի, եթե կարողանա իրեն դա թույլ տալ, այնքան հմայիչ է։ Բայց ես երբեք դեմ չեմ եղել նրան, որ կանայք դիմեն ինչ-որ փոփոխությունների՝ ելնելով բարդույթներից։ Պլաստիկ վիրահատություններին էլ նորմալ եմ վերաբերվում, բայց ինձ համար ամեն բան չափի մեջ է գեղեցիկ»։
Երգչուհին նշում է՝ բնականության հանդեպ իր սերը գալիս է իր եւ բնության սերտ կապից,-«Հատուկ չեմ մտածում այն ուղղությամբ, թե, օրինակ, մազերս ինչպես հարդարեմ, չնայած՝ երբեմն հոգնում եմ գանգուր վարսերից ու ուզում եմ դրանք ուղիղ դարձնել (ծիծաղում է)»։
Արփին մաշկի խնամքին սկսել է ուշադրություն դարձնել 19 տարեկանում։ Կարեւորում է խնամքի պարագաների այնպիսի ընտրությունը, որոնք հարմար են հենց իր մաշկին։
«Թռիչքների պատճառով երբեմն ունենում եմ ակնեի խնդիր, քանի որ մաշկիս վրա կարող է ազդել օդափոխությունը, եւ այդ դեպքերում ստիպված եմ լինում օգտվել հատուկ միջոցներից։ Օգտվում եմ La Roche ապրանքանիշից, որն, իսկապես, ինձ փրկում է։ Իմ պարագայում ամենահետաքրքիրն այն է, որ երբ նկարահանում եմ ունենում, պարտադիր, մի բան հայտնվում է դեմքիս (ծիծաղում է): Դա, կարծես, արդեն հոգեբանական պահ լինի։ Բայց, որ ասեմ, հատուկ մեթոդներ եմ կիրառում, սուտ կլինի։ Ես ծույլ եմ այդպիսի հարցերում»,-ասում է երգչուհին։
Արփին երբեք չի բարդութավորվում առանց շպարի տնից դուրս գալուց, երբեմն, նույնիսկ, համերգներին կարող է շատ չշպարվել։
«Իրականում, երբեմն ինձ վրա բարկանում են, քանի որ կա այդպիսի օրենք, որ բեմը պարտադրում է շպարված լինել։ Բայց ես մտածում եմ՝ քանի կարող եմ ինձ թույլ տալ լինել բնական, կարող եմ, պարզապես, շատ քիչ տոնային քսուք օգտագործել եւ բեմ բարձրանալ»։
Սլացիկ կազմվածքով աչքի ընկնող երգչուհին նշում է, հատուկ սննդակարգերի չի հետեւում, բայց հաճախ մարզվում է,-«Իրականում կազմվածքս էլ է գետենիկայի արդյունք, բայց միշտ մարզվում եմ։ Վերջերս Շրի Լանկայում էինք․ այնտեղ միայն յոգայի եմ գնացել։ Այս պահին աշխատում եմ բուսակեր դառնալու վրա։ Պատճառն իրականում իմ սերն է կենդանիների հանդեպ։ Գալիս է մի փուլ կյանքում, երբ սկսում ես գիտակցաբար մոտենալ այդ հարցին, այլ ոչ թե անել, որովհետեւ դա մոդայիկ է»։
Կնոջ հմայքի իրական գաղտնիքն անկեղծությունն ու բնականությունն է՝ կարծում է Արփին,-«Դա վերաբերում է ոչ միայն արտաքինին, այլեւ ներքինին»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արփի Ալտոյի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը