Նոր արկածներ, նոր հերոսներ, նոր որոնումներ․ երեկ՝ մարտի 2-ին, Երեւանում կայացավ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան։ Ինչպես եւ առաջին ֆիլմում՝ այս մասում եւս Մկրտիչ Արզումանյանի` արդեն սիրված հերոսը՝ արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցը, իր հնարքներով ու հնարամտությամբ փորձում է պարզել սյուժեի հիմքում ընկած առեղծվածը։ Այս ֆիլմում Մկրտիչ Արզումանյանին կտեսնեք էլ ավելի շատ ու ծիծաղելի կերպարներում եւ իրավիճակներում, որոնց շուրջ էլ ձեւավորված է ֆիլմի ամենազավեշտալի գիծը։ Արկածային այս պատմության ողջ ընթացքը Հենզել Բրուտենցն անցնում է իր հմայիչ գործընկերուհու՝ Աննայի հետ, որին մարմնավորում է երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Ռեժիսոր Հայկ Կբեյանը նշում է՝ Իվետա Մուկուչյան եւ Մկրտիչ Արզումանյան զույգի ընտրությունը որոշվել է՝ ելնելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում նրանց համագործակցության հաջողությունից։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային ու զրուցել գլխավոր դերակատարների ու ռեժիսորի հետ․ ներկայացնում ենք «Գործակալ 044»-ի երկրորդ մասի առանձնահատկություններն ու պրեմիերայի մյուս մանրամասները։
«Առաջին ֆիլմի դիտողականությունը ցույց տվեց, որ հանրությունը հետաքրքրված է այս պատմությամբ, իսկ կերպարի ու կերպարանափոխությունների առատությունն այնքան շատ էր, որ մտածեցինք՝ կարելի է երկրորդ ֆիլմն էլ անել։ Սցենարը երկար է գրվել, քննարկվել, հատկապես մեր երկրի դեպքերով պայմանավորված՝ մտածում էինք՝ նկարե՞լ, թե՞ ոչ, բայց որոշվեց, որ պետք է մեր գործով զբաղվենք։ Ֆիլմը նկարահանել ենք ամռանը»,-պատմում է Հայկ Կբեյանը։
Ռեժիսորի խոսքով՝ իրենց առաջ հստակ խնդիր էին դրել անել ֆիլմ, որն առաջինից ավելի լավը կլինի,-«Մենք անընդհատ դրա մասին էինք մտածում։ Առաջնորդվել ենք այդ գերնպատակով։ Ստացվել է, թե ոչ, կասի հանդիսաեսը»։
Ֆիլմի ողջ ընթացքում հանդիսատեսի մոտ ծիծաղ կառաջացնեն Մկրտիչ Արզումանյանի կերպարանափոխություններն ու հումորով հագեցած երկխոսությունները, իսկ վերջաբանը կհուզի բոլորին։ Ստեղծագործական կազմը սցենարը հագեցրել է նաեւ հայրենասիրական մեսիջներով։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ֆիլմում անդրադարձ կա մշակութային ու պատմական կարեւորություն ունեցող կոթողներին ու ավանդապատումներին։
«Ես շատ կողմ եմ, երբ կոմերցիոնն ու արվեստը համադրվում են, որպեսզի եւ դիտողականություն լինի, եւ արժեքներ ներառվեն։ Իսկ ինչ վերաբերում է հուզականությանը՝ մենք դրանով ենք ապրում, ու մեր պատմությանն անդրադարձը կարեւոր էր։ Նորմալ չէր լինի, եթե նման անդրադարձ չունենայիք, պարզապես կտրված կլինեինք առօրյայից»,-ասում է Հայկ Կբեյանը։
Ֆիլմում ամենաբարդ աշխատանքը բաժին էր հասել գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանին։ Նա ոչ միայն պետք է մի կերպարից ցայտուն անցներ մյուսին, այլեւ այդ ընթացքում փորձեր չկորցնել հենց հերոսի՝ Հենզել Բրուտենցի կերպարային գիծը։
«Երկար ժամանակ աշխատանքներ են տարվել սցենարի յուրաքանչյուր պահի, երկխոսությունների շուրջ։ Բավական բարդ ֆիլմ էր, շատ ավելի բարդ, քան առաջինը։ Կարծում եմ՝ այսքան մեծ աշխատանք տանելուց հետո այն իր արդյունքն ունի։ Հուսով եմ՝ ֆիլմը կունենա երկար կյանք, ու շարունակություն, քանի որ գործակալը դեռ ասելիք ունի, եւ վստահ եմ՝ դեռ շատ կուրախացնի հանդիսատեսին»,-ասում է դերասանը։
Անդրադառնալով իր խաղընկերուհուն՝ Մկրտիչը հավելում է,-«Իվետան շատ լավ, պարտաճանաչ աշխատասեր խաղընկեր է։ Իսկապես զարմացնում է ամեն անգամ։ Շատ դեպքեր կան, երբ ինչ-որ մի աստիճանի հաջողության հասնելուց հետո շատերը սկսում են այլեւս չաշխատել, պասիվանալ, բայց Իվետան ճիշտ հակառակն է անում, անընդհանտ փորձում է նորովի ներկայանալ»։
Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատանքից ոգեւորված է նաեւ Իվետա Մուկուչյանը։ Երգչուհին չթաքցրեց, որ հուզված է․ մեծ պատասխանատվություն էր զգում, չէ՞ որ, խաղընկերը, ոչ ավել, ոչ պակաս, Մկրտիչ Արզումանյանն էր։
«Առհասարակ, անգամ իմ ելույթները նայելուց ես միշտ լարվում եմ, իսկ Մկրտիչ Արզումանյանի կողքին նկարահանվելը մի ուրիշ պատասխանատվություն է։ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերայից առաջ էլ, այնքան էի լարվում, թեեւ երկրում չէի։ Հիմա էլ նույն լարվածությունն եմ զգում, բայց դա ադրենալին է տալիս։ Եթե այդպես չլինի, որպես արտիստ չես աճի։ Սակայն, իհարկե, վստահում եմ ռեժիսորին ու թիմին, ու գիտեմ, որ ապահով ձեռքերում էի։ Ես Մկրտիչ Արզումանյանից շատ բաներ եմ սովորել։ Նա այնքան համեստ է։ Մենք հոգնում էինք, ժամերով նկարահանվում, Մկրտիչն իր մասին ամենավերջում էր մտածում։ Թեեւ իր կերպարները շատ էին, հեշտ չէր անընդհատ նոր կերպարի մեջ մտնելը, բայց նա ոչ մի պարագայում չէր տրնտնջում։ Ես այդ առումով էլ եմ շատ բաներ նրանից սովորում։ Ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում նրա մեջ»։
Իվետայի խոսքով՝ նկարահանման հրապարակում մոռացել էր իրեն ու վերածվել իր հերոսուհուն՝ Աննային, թեեւ իրեն շատ տարբեր է համարում նրանից,-«Աննան շատ հավաքված է՝ իմ հակապատկերը։ Կինոյի հետաքրքրությունը նրանում է, որ դերն ընթացքում աճում է, հայացքներ ու շարժումներ ես ձեռք բերում, որոնք հատուկ են հերոսուհուդ»։
Ֆիլմի առանցքային կերպարում կտեսնեք նաեւ հաղորդավար, հումորիստ Սերգեյ Սարգսյանին։ Նոր թիմին միացել են նաեւ Արման Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Սարգսյանը, Էմմա Սապունջյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվել է Persona Grata Group-ը։
«Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանական կազմն ու միջոցառման հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում եւ լուսանկարներում։
Տեքստը՝ Սյունե Առաքելյանի
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը