Ի՞նչ է ուզում կինը․ հարց, որն առաջին հայացքից, թվում է՝ տանջում է միայն տղամարդկանց։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Կանայք, հաճախ, խոստովանում են, որ իրենք էլ լիարժեք չեն կարողանում ընկալել իրենց ցանկություններն ու պահանջները, բայց ինչպես ասում են՝ առհասարակ, մեկս մյուսին պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք։
NEWS.am STYLE-ն ամենահաճախ հնչող հարցերից մեկի շուրջ զրուցել է հայկական շոու-բիզնեսից հայտնի կանանց հետ։
Շնորհավոր, մարտի 8, սիրելի կանայք։ Միշտ պայքարեք ձեր իրավունքների համար։
Հասմիկ Կարապետյան․ «Ինքս միշտ ցանկացել ու ցանկանում եմ, որ ինձ շատ սիրեն, հարգեն, թույլ տան, որ իմ դաշտում կարողանամ ինքնաարտահայտվել, ստեղծագործել»
Յուրաքանչյուր կին մի մոլորակ է՝ իրեն հատուկ ներաշխարհով՝ ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ «Ի՞նչ է ուզում կինը» հարցի շուրջ կարելի է օրեր, շաբաթներ, ամիսներ խոսել ու վերջնական պատասխանի ամենեւին էլ չհանգել․
«Կնոջ ներաշխարհը շատ հետաքրքիր մոլորակ է, եւ յուրաքանչյուր կին մի աշխարհ է։ Ամեն կին ունի իր գույնը, իր ներաշխարհը, իր մտածելակերպը։ Մարդիկ, առհասարակ, շատ տարբեր են։ Եթե փորձեմ հակիրճ պատասխանել հարցին, կարծում եմ, որ յուրաքանչյուր տեսակի կին ցանկանում է, որ իրեն շատ սիրեն, հարգեն, ինչը շատ կարեւոր է, ինքնաարտահայտման իրավունք տան, չճնշեն նրա հույզերն ու երազանքներն ու չինքնահաստատվեն իր վրա։ Կինը ծաղկի նման է։ Երբ ծաղիկը ջրում ես, այն ծաղկում է։ Երբ փայփայում են, սեր են տալիս, կինն էլ է ծաղկում։ Կարծում եմ՝ մոլորակի վրա ապրող բոլոր կանանց միացնում է հենց այս ցանկությունը»,-ասում է երգչուհին։
Անդրադառնալով հարցի շուրջ սուբյեկտիվ կարծիքն՝ նա հավելում է,-«Ինքս միշտ ցանկացել ու ցանկանում եմ, որ ինձ շատ սիրեն, հարգեն, թույլ տան, որ իմ դաշտում կարողանամ ինքնաարտահայտվել, ստեղծագործել։ Կյանքիս ընթացքում հասկացել եմ, որ շատ ու շատ հարցերում հարգանքն ավելի կարեւոր է, քան սերը։ Սերը չի անցնում երբեք, այն վերափոխվում է, իսկ հարգանքն, ի սկզբանե, շատ ամուր երեւույթ է, որը, նույնիսկ, կարող է անգամ քիչ չափաբաժնով սերը դարձնել ավելի հզոր։ Շնորհավորում եմ բոլորիս Մարտի 8-ը։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք ծաղկեն, իրենք իրենց սիրեն եւ երջանկացնեն յուրաքանչյուր շրջապատ, որտեղ իրենք հայտնվում են»;
Սյուզաննա Մելքոնյան․ «Սիրելն ու սիրվելը եթե չկան, ինձ համար մի բան կիսատ է․․․»
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը խոստովանեց, որ հաճախակի հնչող այս հարցի շուրջ շատ երկար է մտորել։ Երգչուհին, ի վերջո, հանգել է հետեւյալ եզրակացությանը․
«Կարծում եմ՝ ինչ մասնագիտություն էլ ունենաս, կինն այս աշխարհում ամենից շատ ցանկանում է հոգեւոր խաղաղություն, սիրելու ու սիրված լինելու մշտական առիթ։ Սիրելն ու սիրվելը եթե չկան, ինձ համար մի բան կիսատ է․․․ Ոչ կարիերան, ոչ մրցույթները, ոչ մի հաջողություն, ըստ իս, չեն կարող սիրո պակասը լրացնել։ Իհարկե, խոսքը առողջ եւ ադեկվատ սիրո մասին է, ինչը, ցավոք սրտի, այսօր քիչ է հանդիպում։ Երկար մտածեցի ու հանգեցի այս եզրակացությանը»։
Անուշկա Մարգարյան․ «Մեզ հասկանալը շատ բարդ է»
Դերասանուհի Անուշկա Մարգարյանի խոսքով՝ տղամարդկանց հասկանալն ավելի հեշտ է, քան կանանց․
«Ի՞նչ է ուզում կինը․ ես հարցը մի փոքր այլ կերպ կձեւակերպեի՝ ի՞նչ են ուզում կանայք։ Կանայք միմյանցից շատ տարբեր են։ Տղամարդկանց դեպքում, կարծում եմ, մի փոքր այլ է՝ նրանց ուզածը շատ բան չէ (ծիծաղում է): Կարծում եմ՝ տղամարդիկ առաջնորդվում են միայն ուղեղով, եւ նրանց համար ամեն ինչն ունի պատճառահետեւանքային կապ։ Լոգիկան նրանց երբեք չի լքում։ Կանայք ավելի ինտուիտիվ էակներ են՝ զգացմունքային։ Կարծում եմ՝ մի փոքր բարդ էակներ ենք, եւ մեզ հասկանալը շատ բարդ է։ Ավելի կոնկրետ՝ մեզ կարող են հասկանալ միայն այն դեպքում, երբ մենք՝ ինքներս, մեզ հասկանանք, բայց դա անհնարինների շարքից է (ծիծաղում է)։ Արարիչն է մեզ այսպիսին ստեղծել․․․ Մեզ պետք է սիրել հենց այսպիսին․ ուղղակի սիրել՝ անկախ ամեն ինչից։ Մնացածն ինքնուրույն կստացվի»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար