Աղջիկս օրորոցից անտարբեր չի արական սեռի հիասքանչ ներկայացուցիչների նկատմամբ։ Այո, հենց հիասքանչ։ Մինչեւ քայլել սովորելը, փոքրիկ օրիորդը միշտ լուրջ եւ նույնիսկ ինչ-որ տեղ գնահատող հայացքով էր նայում իմ բոլոր ընկերներին։ Հենց հորիզոնում հայտնվում էր տղամարդ, նա անմիջապես տարածվում էր «անատամ» ժպիտը:
Մեծանալով դուստրս ավելի «պահանջկոտ» չդարձավ, բակից ամեն անգամ վերադառնում էր փայլուն աչքերով ու հայացքով․ «այնտեղ այնպիսի գեղեցիկ տղա կար»։ Սակայն համակրանքը երկար չտեւեց՝ մինչեւ մազերին լցրած ավազի առաջին դույլը։
Մեր արքայադստեր հետ ամենաերկար «հարաբերությունները» տեւել են մուլտհերոս Դիեգոյի հետ։ Անկրկնելի, խելացի, գեղեցիկ, ճարպիկ․ պարզապես երազանք։ Միակ դժբախտությունը, որ մուլտհերոս էր:
Մի օր՝ վերադառնալով մանկապարտեզից, փայլող աչքերով երեք տարեկան դուստրս ասաց. «Գիտես, մամ, մեզ մոտ երկար մազերով տղամարդ է հայտնվել»։ Լուրն ինձ շփոթեցրեց, քանզի, անկեղծ ասած, մանկապարտեզում աշխատող տղամարդը հազվադեպ է Երեւանի համար, առավել եւս երկար մազերով։ Անմիջապես աչքիս առաջ 60-ականների մի տեսակ հիպիի կերպար էր։ Անկեղծ ասած, ես աղջկաս խնդրեցի, որ ինձ ցույց տա, երբ մենք մանկապարտեզում լիեննք։
Հաջորդ առավոտ, արդեն մանկապարտեզում, երեխան քաշում է իմ ձեռքը եւ մատով ցույց տալիս երկար մազափնջով երեք տարեկան տղայի։ Ասում է. «Ահա նա»: Հարցին՝ ո՞վ, նա նույնպես խորհրդավոր կերպով պատասխանում է՝ «Դե, այդ երկար մազերով տղամարդը, եւ այն աղջիկը ՆՐԱ ՄԱՅՐՆ է»։ Լուրի երկրորդ մասը նա բավականին բարձր ասաց եւ նաեւ մատով ցույց տվեց, ինչը չէր կարող չուրախացնել «մոտ 30 տարեկան աղջկան»։
Եվ այսպես սկսվեց մեծ ընկերությունը: Հյուր էին գնում, միմյանց նվերներ էին տալիս, վիճում եւ հաշտվում էին։ Ընկերները հաճախ էին հուզվում նման ռոմանտիկ ընկերակցությամբ, բայց…. Դիեգոն դեռ թեմայի մեջ էր։ Մի անգամ ընկերուհիներիցս մեկը հարցրեց դստերս. «Դե ո՞ւմ ես սիրում Ալեքսին, թե՞ Դիեգոյին»: Դուստրս առանց մի պահ վարանելու պոռթկաց. «Դիեգոն երկրպագու կլինի, իսկ Ալեքսի հետ ես ԿԱՄՈՒՍՆԱՆԱՄ»։ Սակայն դստերս խորամանկ ծրագրերը չիրականացան՝ Ալեքսը հեռացավ Հայաստանից։
Ժամանակն անցնում էր, աղջիկս այլ համակրանքներ ուներ, եւ մի օր մեզ հյուր եկավ ամուսնուս ընկեր Անդրեյը՝ Ուկրաինայից։ Բնականաբար, նրանք անմիջապես ընկերացան, բայց Անդրեյը համարձակվեց դուր գալ իմ չամուսնացած ընկերներից մեկին` Մարինային: Աղջիկս ընկերներիս հետ «հավասար պայմաններում» ընկերություն էր անում եւ ամեն կերպ փորձում էր «վերացնել իր մրցակցին»։
Մի օր քաղաքից դուրս էինք գնում։ Գնացինք Անդրեյի հետեւից, հենց նա նստեց մեքենան, դուստրս ասաց. «Բոլորս գնում ենք զբոսնելու», եւ մի փոքր դադարից հետո հավելեց. «Իսկ Մարինային չենք տանի»։ Հարցին, թե ինչու, դուստրս՝ փռված մեքենայի նստատեղին, փորձելով ավելի շատ տեղ գրավել, ասաց. «Ախր, տեղ չկա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների