Իտալացի հայտնի երգչուհի Լաուրա Պաուզինին իտալական Billboard-ի շապիկին հայտնվել է հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած զգեստով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ֆաինան նշեց, որ անչափ երջանիկ է եղել, երբ համաշխարհային աստղին հայտնի ամսագրի շապիկին տեսել է հենց իր զգեստով։ Դիզայները պատմել է նաեւ, թե ինչպես է դա ստացվել ու խոսել արդեն հայտնի դարձած զգեստի պատմության մասին։
«Զգեստը սեպտեմբերին ներկայացրել եմ Միլանի նորաձեւության ցուցադրության ժամանակ։ Ինձ հետ կապ էր հաստատել Տարիել Բիշիրյանը, որն Իտալիայում ցուցադրություններ ու նորաձեւության տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ փորձում հայ դիզայներների համար էլ ճանապարհ հարթել այնտեղ։ Նա ինձ ասաց, որ զգեստս տեսել էին ցուցադրության ժամանակ ու հավանել, առաջարկեց՝ ուղարկենք, որ փորձեն։ Իհարկե, զգուշացրեց, որ ոչինչ չեն կարող խոստանալ։ Բայց, որ ոչ միայն կհավանեն, այլեւ կլինի հենց ամսագրի շապիկին, չէի կարող պատկերացնել․․․»,-նշեց Ֆաինան։
Դիզայները միայն օրերս է ստացել ամսագրի լուսանկարը,-«Չէի սպասում․․․ Շատ ուրախացա»,-հավելեց նա։
Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ Ֆաինայի հագուստը հավանում են արտասահմանցի աստղերը։ Վերջերս հայ դիզայների զգեստով ռուսական Marie Claire ամսագրում հայտնվել էր նաեւ ուկրանինացի երգչուհի Աննա Աստին։
«Այս դեպքում էլ զգեստը տեսել ու հավանել էր երգչուհու ոճաբանը՝ Նիկոլայ Օվեչկինը՝ կրկին Միլանի ցուցադրության ժամանակ։ Զանգահարեց ու ասաց, որ եթե տվյալ օրվա մեջ հասցնեի այն ուղարկել Մոսկվա, Աննան, գուցե, հենց դրանով կլուսանկարվեր ամսագրի համար։ Կրկին զգուշացրել էին, որ չսպասեի, թե անպայման հենց այդ զգեստն էր հաստատվելու ֆոտոշարքի համար, ու երբ ինձ ուղարկեցին լուսանկարը, կրկին անչափ ուրախացա»։
Դիզայները տեղեկացրեց, որ այս շրջանում էլ նորությունների շուրջ է աշխատում,-«Նորություններ շատ կլինեն, եթե ամեն բան լավ լինի մեր երկրում։ Ոչինչ չեմ ծրագրում։ Երազում եմ ստեղծել «Արցախ» հավաքածու, որը ոգեշնչված կլինի Հայաստանի պատմությունից։ Եթե ստացվի, այս տարի կցուցադրեմ, Աստված առաջ»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել