Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի նոր ժանրը». Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվար»-ի մասին

19:00, 15 մարտի

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան, որը բեմադրել է Անտոն Մուզիկանտսկին։ Երեւանյան «Սանսեթ բուլվար»-ը ստեղծվում է միջազգային բեմադրական ու դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար: Իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ, որը 27 տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում:

Նրա խոսքով՝ Երեւանում միջազգային մյուզիքլ բեմադրելու գաղափարը ծագել է դեռեւս 1999 թվականին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը դիտելուց հետո։

«Բայց այն ժամանակ դա անիրատեսական երեւակայություն էր թվում, հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ 24 տարի էր պահանջվում այն իրականություն դարձնելու համար: Հայաստանում «Սանսեթ Բուլվար»  մյուզիքլի իրականացման աշխատանքները սկսվել են 2018 թվականի աշնանը, այս ամբողջ ընթացքում ես իմ ճանապարհին հանդիպեցի բազմաթիվ մարդկանց` պրոֆեսիոնալների և «ոչ այնքան»։ Շատերի հետ եմ համագործակցել՝ փնտրելով իմ մարդկանց։ Ինձ համար կարևոր էր, որ ողջ ստեղծագործական խումբը՝ ռեժիսորի գլխավորությամբ, ճշգրիտ պատկերացներ և հասկանար, թե ինչ եմ ուզում։ Իմ պահանջներն ու որոնումներն ինձ տարան դեպի Անտոն Մուզիկանցկին, որը չէր վախենում գաղափարի մասշտաբներից»,-նշում է Պողոս Հարությունյանը:

Մյուզիքլի գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի եւև երգչուհի Թամարա Գվերդցիտելին է: Խոսելով նրա ընտրության մասին Պողոս Հարությունյանն ասում է. «Ինձ համար Թամարա Գվերդցիտելին իսկական արվեստի մարմնավորումն է։ Նրա թավշյա ձայնը պարուրում և տանում է դեպի ինչ-որ ոչ երկրային բարձունքներ: Երբ առաջարկ եղավ, որ Թամարա Միխայլովնան  խաղա Նորմա Դեզմոնդի դերը, ես շատ զարմացա և ուրախացա։ Ի սկզբանե մենք նախատեսում էինք այս դերին հրավիրել մեր առաջատար օպերային երգիչներին, և նույնիսկ երկար բանակցություններ են վարվել, բայց, ըստ երևույթին, ճակատագրի կամքով մենք բախտ ունեցանք այս նախագծին միացնել տիկին Գվերդցիտելիին»։

«Լավագույնը Հայաստանի համար»-ը SKYFIST Studio պրոդյուսերական ընկերության հիմնարար սկզբունքներից է։ Հարցին, թե  հայ հանրությունն այս դժվարին պահին հոգեպես պատրա՞ստ է նման մասշտաբային դիտարժան շոուի, Պողոս Հարությունյանը նշեց.

«Այս դժվարին պահին, ինչպես ասում եք, մեր Հայաստանը հեռացել է վեհից, հոգեւորից, առանձնահատուկից: Մենք դա ցավով ենք նկատում, եւ Հայաստանում մյուզիքլի կազմակերպման պատճառներից մեկը հենց սա էր: Մենք հուսով ենք, որ մեր նախագծի միջոցով հնարավորինս շատ երիտասարդների և, իսկապես, ողջ հայ հասարակությանը, ներգրավել այդ բարձր արվեստի մեջ: Հուսով ենք, որ հայ ժողովուրդը կգնահատի մեր բոլոր ջանքերը և աշխատանքի մասշտաբը»։

«Գիտեք, երբեք լավ ժամանակ չի լինի նոր բան ներկայացնելու համար։ Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի նոր ժանրը, մեր ժողովուրդի մոտ քաղց է իսկական արվեստի նկատմամբ։ Այո, դժվար կլինի, մեծ դիմադրություն կլինի, բայց ես համառ եմ»,-ծիծաղով հավելում է նա:

Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով: Իրականացվում է The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը: Տոմսերի եւ տեղեկատվություն համար՝ skyfist.com։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել