Մի քանի ամիս առաջ Քայլի Ջենները վերջապես աշխարհին ցույց տվեց իր որդուն եւ բացահայտեց նրա անունը։ Սկզբում 25-ամյա միլիարդատերը եւ նրա զուգընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, երեխային անվանակոչել էին Վոլֆ։ Բայց որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ նման անունը երեխային չի սազում, եւ Վոլֆին փոխարինեց Էյրը։ Այս տարբերակը կարծես լիովին համապատասխանում է ծնողներին. ամեն դեպքում, այժմ նրանք որոշել են փաստաթղթավորել իրենց որոշումը եւ դիմել են անվանափոխության համար:
Բայց կա մեկ նախազգուշացում. համաձայն TMZ պորտալի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի, երեխան Վոլֆ Ժակա Վեբսթերից կդառնա պարզապես Էյր Վեբսթեր։ Թվում է, թե սա զարմանալի է։ Չէ՞ որ Քարդաշյան-Ջեններ կլանի կրտսեր անդամներից գրեթե ոչ մեկը երկրորդ անուն չունի։ Մենք բացատրում ենք. փաստն այն է, որ Ժակը Թրեւիսի իսկական անունն է։ Իսկ քանի որ Քայլին մտափոխվել է երեխային հոր անունով կոչելու վերաբերյալ, նշանակում է աստղային զույգի բաժանման մասին լուրերը հերթական խոսակցությունները չեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
