Հանրահայտ համաշխարհային բրենդ Victoria’s Secret-ը հրապարակավ ներողություն է խնդրել հնդկացիական ժողովրդին վիրավորելու համար։ Վերջերս տեղի ունեցած Victoria`s Fashion Show 2012 ցուցադրության ժամանակ մոդելներից մեկը, Քարլի Քրոսը, ցուցադրում էր հովազի մորթու տեսքով ներքնազգեստ։ Նա կրել է նաեւ հնդկացիական գլխարկ, որն էլ դարձել է կռվախնձոր։
Ինչպես հաղորդում է Hollywoodreporter-ը, Victoria’s Secret բրենդին մեղադրել են մշակութային կարծարտիպերի յուրացման եւ Ամերիկայի բնիկների մարգինալացման մեջ։ Իսկ հնդկացի մեկնաբան Ռութ Հոփքինսը գրել է, որ իր տեղը չէր գտնում այդ «հնդկացիական մշակույթի ստոր, անհարգալից առօրեականացումից»։ «Իմ նախնիներն արյուն են թափել ու հպարտացել են իրենց արմատներով։ Ես համառորեն պայքարում եմ, որպեսզի իմ երեխաներին ներարկեմ դրանք»։
Ռութը բացատրել է, թե որն է եղել իր զայրույթի պատճառը եւ ինչն է վիրավորական հանդերձանքի մեջ. «Տիկին Քլոսը նման գլխարկ կրելու իրավունք չունի։ Հերիք չէ՝ նա մեր ժողովրդից չէ, նա չի էլ վաստակել այդ պատիվը։ Իմ ցեղի մեջ նման գլխարկ կրել են բացառապես տղամարդիկ, եւ դրա յուրաքանչյուր փետուրը մի համարձակ արաքի խորհրդանիշ է»։
Իր հերթին, Victoria’s Secret բրենդը Թվիթերում պաշտոնական ներողություն է տպագրել եւ խոստացել, որ կադրերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրվի։
«Ցավում ենք, որ հնդկացիական գլխարկները մեր ցուցադրության ժամանակ վիրավորել են մի քանիսին։ Զգեստը եթերում չի ցուցադրվի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)