Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը դեմքի խնամքը սկսել է 19 տարեկանից,-«Երբ սկսեցի շատ նկարահանվել եւ հաճախ դիմահարդարվել, հասկացա, որ դեմքս հատուկ խնամք է պահանջում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա։ Քրիատինան պատասխանել է նաեւ STYLE Beauty խորագրի մեր մյուս հարցերին․
Դերասանուհին ասաց, որ ունի զգայուն մաշկ, ինչի համար նախընտրում է օգտվել Clinique ապրանքանիշի խնամքի միջոցներից․
«Երեկոյան դեմքս մաքրում եմ լոսյոնով, որից հետո օգտագործում եմ խոնավեցնող քսուք, առավոտյան դեմքս շատ թարմ տեսք է ունենում... Կարեւորում եմ երեկոյան խնամքը, կարծում եմ՝ այն ավելի արդյունավետ է։ Կեսօրից հետո տնից դուրս գալիս կարեւոր է օգտագործել արեւապաշտպան քսուք։ Դեմքի մաքրումները ճիշտ եմ համարում վստահել մասնագետներին, այդ պրոցեդուրան անցնում եմ կլինիկայում։ Տան պայմաններում երբեմն սիրում եմ օգտագործել ալոեով թարմեցնող դիմակ»,-անդրադառնալով իր ամենօրյա օրակարգին նշեց Քրիստինան։
Առօրյա կյանքում դերասանուհուն, հիմնականում, կարելի է տեսնել առանց դիմահարդարման,-«Սիրում եմ օգտագործել միայն շուրթերի բալզամ։ Դիմահարդարվում եմ հատուկ առիթների ժամանակ, նախապես օգտագործում եմ խոնավեցնող քսուք»։
Դերասանուհին դժվարացավ առանձնացնել սիրելի դիմահարդարման բենդները, քանի որ նրա խոսքով՝ դիմահարդարման պարագաների մեծ մասը նվեր է ստանում,-«Այնքան շատ են նվիրել, որ կարիք չի լինում գնելու։ Ինքս ինձ համար գնում եմ փայլեր։ Այո, սիրում եմ փայլիկներ օգտագործել։
Նախընտրելի շրթներկի գույնը կարմիրն է, վարդագույնը, երբեմն էլ մուգ մանուշակագույնը՝ կախված տրամադրությունից»։
Օծանելիքների մասին դերասանուհին ավելի մեծ էնտուզիազմով է խոսում,-«Իմ ամենասիրելի օծանելիքը Paisley Etro-ն է, դրանից հետո՝ Coco Mademoiselle Chanel եւ Lancome La Vie Est Belle։ Ամռանը հաճախ օծանելիքի փոխարեն նախընտրում եմ օգտագործել շոկոլադի եւ վանիլի բույրերով մարմնի քսուքներ եւ եթերայուղեր»,-ասում է երկու երեխաների մայրիկը՝ հավելելով,-«Մարմնի խնամքը շատ կարեւոր է, եւ այն միայն օծանելիքներ եւ քսուքներ օգտագործելու մեջ չէ։ Իմ առօրյան չեմ պատկերացնում առանց մարզումների, ունեմ նաեւ հատուկ ինձ համար գրված սննդակարգ, որը երբեմն խախտում եմ, քանի որ շատ եմ սիրում շոկոլադ ուտել եւ երբեմն ինձ թույլ եմ տալիս չափն անցնել (ծիծաղում է)»։
Կնոջ ամենակարեւոր խնամքը սկսվում է ներաշխարհից՝ կարծում է Քրիստինան,-«Կնոջ հմայքի գաղտնիքը հոգին է․ որքան լուսավոր է հոգին, այնքան կինն ավելի ուժեղ է փայլում իր հմայքով»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Կարապետյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում