«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցներ Brunette-ն ու Իրու Խեչանովին ընդամենը մեկ օրվա տարբերությամբ՝ մարտի 15-ին եւ 16-ին ներկայացրին իրենց տեսահոլովակները։ Սակայն YouTube-ում դիտումների քանակով հայուհին զգալիորեն առաջ է վրացի երգչուհուց։ Գրեթե 2,5 միլիոն մարդ արդեն դիտել է Brunette-ի տեսահոլովակը, իսկ Իրու Խեչանովին ունի 500,000-ից մի փոքր ավել դիտում։ Մենք որոշեցինք համեմատել երկու կատարողների երգերն ու տեսահոլովակները։
Իրու Խեչանովի՝ «Echo»
Վրաստանը որոշել է «գրոհել» առաջին իսկ վայրկյաններից։ Գրեթե անմիջապես սկսվում է դինամիկ երգ: Ձայնից տպավորություն է ստեղծվում, որ կատարողը երգը սկսում է անմիջապես կրկներգից, եւ այդ տպավորությունը ճշմարիտ է։ Կատարմամբ եւ երաժշտական նվագակցությամբ հզոր կրկներգից հետո սկսվում է ավելի հանգիստ ու քնարական մասը։
Նմանատիպ խիստ երաժշտական բաժանում է ուղեկցվում տեսահոլովակի կադրերում։ Կրկներգի ժամանակ կարմրահեր երգչուհին հայտնվում է սպիտակ ամպի մեջ, իսկ նրա պարային խումբը կապույտ օդային տարազներով է։ Տան սկզբում ամբողջ պատկերը կտրուկ փոխվում է կադրերի, որտեղ Իրուն, տեխնո կերպարով, արդեն երգում է որպես շիկահեր՝ շրջապատված նեոնային լույսով։ Մեկ րոպե անց կատարողին տեսնում ենք արդեն կարմիր զգեստով։ Տեսահոլովակում, որպես այդպիսին, սյուժե չկա, բայց դա չի խանգարում նրան տպավորություն թողնել վառ երաժշտական մշակման եւ երգչուհու եռանդուն կատարման շնորհիվ։
Երգի ոչ բարդ եւ երբեմն տարօրինակ հանգավորված տեքստը հեշտությամբ թաքնվում է վառ կերպարների եւ եռանդուն ռիթմերի հետեւում: Սակայն մի մոռացեք, որ բարդ հանգերն ու խորը իմաստով բանաստեղծությունները, որպես կանոն, բնորոշ չեն էստրադային, ուստի այստեղ մեծ ակնկալիքներ չկան։
Չնայած երգչուհու բավականին մինիմալիստական կերպարներին եւ դեկորացիայի բացակայությանը, հոլովակը բավականին վառ է ստացվել։ Տեսահոլովակում կոնտրաստային գույները համակցված են նույն սուր երաժշտական անցումներով։ Երգչուհին ցուցադրում է իր լավ երաժշտական ունակությունները, բայց ավելի լավ տեքստով ու երգի այլ ռիթմով, հավանաբար, ավելի շահեկան կհնչեր։
Brunette՝ «Future Lover»
Brunette-ը չի զիջում իր վրացի մրցակցին եւ երգը նույնպես սկսում է առանց երկար ներածությունների ու դադարների։ Գրեթե անմիջապես լսում ենք լիրիկական մոտիվով ռիթմիկ կատարում։ Հոլովակում չկան նաեւ աչքի ընկնող դեկորացիաներ։ Երգչուհին ավազագույն, սաֆարի ոճի հագուստով է, մազերը հյուսված են։ Նրան շրջապատում է նվագախումբը։
Նվագախմբի ուղեկցությունը գրեթե միշտ շահեկան տարբերակ է երգերի համար, եւ երգահանները կարողացել են հմտորեն օգտագործել այս հնարքը:
Տեսահոլովակի կեսին լիրիկան փոխարինվում է ավելի դինամիկ նոտաներով, եւ երգչուհինը երգը կատարում է գրեթե ասմունքի նման։ Այստեղ պարզ է դառնում, թե երգում ինչու էր պետք սիմֆոնիկ նվագախումբը՝ ջութակները, դաշնամուրն ու փողային գործիքները ծաղկի պես դանդաղ բացում են երգը՝ տալով մեծ խորություն։ Թերեւս լսողական առումով սա է գագաթնակետը։
Չնայած երգի աճող դինամիկային, պակասում են զգացմունքային էքսպրեսիաները. չափից դուրս լուրջ եւ անզգայացած դեմքի արտահայտությունն ինչ-որ տեղ վանող է, հատկապես այդքան վառ երգի դեպքում: Արտահայտիչ երաժշտության եւ տաղանդավոր կատարման հետեւում թաքնված են նույնքան հետաքրքիր խոսքեր։
Ինչ վերաբերում է վիզուալին, ապա Brunette- երգը կատարում է բեմում, իսկ հետո ընկնում է դրանից։ Բացվում են կադրեր, որտեղ կիսամերկ երգչուհին կիսամերկ պառկած է ծխի մեջ պարուրված նեոնային կապույտ լույսով:
Ապա շարունակվում է արագ մեղեդային խոսքը, միանում է երգչախումբը, եւ նվագախմբային ֆոնը դառնում է ավելի ու ավելի պայծառ՝ երգչախմբի միջոցով հասնելով իր գագաթնակետին։ Եվ հենց այս պահին մենք լսում ենք երգի հայերեն մասը, ինչպես նաեւ դիտում ենք, թե ինչպես է երգչուհու դեմքը կարծես կենդանանում ու լցվում էմոցիաներով. ակնհայտ է, որ նրան ավելի հարմար է հայերեն երգել, թեեւ նրա ամբողջ կատարումն արժանի է ուշադրության։
Հայերեն երգչախմբից հետո երաժշտությունը կտրուկ «մարում» է, եւ երգն ավարտվում է դաշնամուրի սոլո ակորդներով։
Brunette-ն իր երգով ապացուցում է, որ առանց բարձր նոտաների եւ հնչեղ ճիչերի կարող ես դրսեւորել լավագույն երաժշտական ունակությունները, պարզապես պետք է ընտրել երգի ճիշտ ռիթմը։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ