Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն

17:20, 27 մարտի

Թափառականն այն մարդն է, ով քայլում է երկրագնդի վրա եւ ուղերձ է հասցնում մարդկանց, որ աշխարհում կա սեւ ու սպիտակ, կա բարի եւ չար, կա կյանք եւ մահ, եւ այս ամենն ապրում է շատ մոտ եւ շատ մոտ: Բայց, ինչ էլ որ լինի քո կյանքում, դու պետք է շարունակես հավատալ սիրուն ու լույսին, ասում է ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենը, ով իր «Stranger» համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգներով հանդես կգա Հայաստանում։

Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։ Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն:

Նրա խոսքով՝ որպես արվեստագետ իր կայացման ամենակարեւոր դերերից մեկն իր ընտանիքն է. «Հատկապես իմ տատիկն ու պապիկը։ Նրանք ինձ մեծացրել ու աջակցել են բոլոր փուլերում։ Հայրիկն ու մայրիկը արվեստի եւ ստեղծագործական աշխարհի իմ հիմնական ուղեցույցներն են»,- նշել է նա:

Դիմաշն ընդգծել է, որ իր ձայնի յուրահատկությունը հիմնականում ամենօրյա փորձերի արդյունք է, բայց առանց տաղանդի էլ չի կարելի։ Հարցին, թե ձայնն անընդհատ «մարզելով» հնարավո՞ր է հասնել նման արդյունքների, եւ կա՞ արդյոք ծրագիր՝ գերազանցել սեփական ռեկորդը՝ 7, 8 օկտավա, արտիստը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է հավատի ուժից, եւ « մեր աշխարհում ամեն ինչ հնարավոր է»։ «Ներկա պահին ես շատ եմ սիրում Ջեքի Չանի համար սաունդթրեք գրել, եւ շատ ժամանակ է անցնում երաժշտություն գրելու գործընթացի վրա։ Բայց ապագայում ամեն ինչ հնարավոր է»:

Դիմաշը պատմել է, որ կերել է իր առաջին հոնորարը։ «Դա մանկության տարիներին էր, եւ իմ հոնորարը բաուրսակների տեսքով էր։ Սա ղազախական ազգային մթերք է՝ հացի տեսքով։ Հետեւաբար, ես կերա իմ առաջին հոնորարը։

Նա խոստովանել է, որ դեռ շատ բան չգիտի Հայաստանի մասին. «Ես գիտեմ, որ շատ հին եւ գեղեցիկ երկիր է, եւ ես ցանկանում եմ մոտ ապագայում այցելել դրա գեղեցիկ վայրերը։ Լսել եմ, որ այնտեղ կա շատ գեղեցիկ Սեւանա լիճ ու մեծ թվով հնագույն եկեղեցիներ եւ տաճարներ… «STRANGER» ծրագիրն իմ երկրորդ համաշխարհային շրջագայությունն է, որի շրջանակներում մենք նախատեսում ենք այցելել ավելի քան 20 երկիր ու աշխարհին ցույց տալ մեր եզակիությունը: ցուցադրում. Թափառականն այն մարդն է, ով քայլում է երկրագնդի վրայով եւ ուղերձ է հասցնում մարդկանց, որ աշխարհում կա սեւ ու սպիտակ, կա բարի եւ չար, կա կյանք եւ մահ, եւ այս ամենն ապրում է կողք կողքի եւ շատ մոտ: Բայց ինչ էլ որ պատահի ձեր կյանքում, դուք պետք է շարունակեք հավատալ սիրուն եւ լույսին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search