Քիմ Քարդաշյանի արտաքինը մշտական ուշադրության կենտրոնում է։ Նրա սանրվածքը, դիմահարդարումը, քաշը, հանդերձանքը՝ ամեն ինչ բոլոր մանրուքներով գտնվում է լրատվամիջոցների ու երկրպագուների ուշադրության ներքո: Վերջերս երկրպագուները դժգոհել են, որ ռեալիթի հեռուստաաստղն անճանաչելիորեն փոխվել է։
Քիմի վերջին ուղեւորությունը Լոնդոն բացառություն չէր, քանի որ երկրպագուները նկատել էին նրա անընդհատ փոփոխվող դեմքը: Քիմը երկար ժամանակ պնդել է, որ իր «փոխակերխպման» ունակությունները ոչ այլ ինչ են, քան կանոնավոր մաշկաբանական սեանսների եւ «մի քիչ» բոտոքսի արդյունք... բայց տարիների ընթացքում նրա անընդհատ փոփոխվող արտաքինը միշտ եղել է կատաղի վեճերի առարկա։
Չնայած տարիներ շարունակ Քիմը կտրականապես հերքում էր, որ ինքը երբեւէ եղել է վիրաբույժի դանակի տակ, նա ենթարկվել է փորձագետների լուրջ քննությանն իր կերպարանափոխվող դեմքի ու մարմնի վերաբերյալ։ Շատերը պնդում են, որ վիրահատությունը միակ ճիշտ պատասխանն է: Հայտնի է, որ Քիմը կտրուկ միջոցներ է ձեռնարկում` սկսած լազերային բուժումից մինչեւ սննդակարգից ածխաջրերն ու շաքարը հեռացնելը, որպեսզի պահպանի իր բարակ կազմվածքն ու անթերի քանդակված դիմագծերը, գրում է DailyMail-ը։
2022 թվականի հուլիսին Քիմը հայտարարեց, որ երբեք ֆիլերներ չի ունեցել եւ տարիների ընթացքում միայն «մի քիչ բոտոքս» է արել։ Բայց նրան անմիջապես մեղադրեցին «գազլայթինգի» մեջ։ Միեւնույն ժամանակ, աստղի կազմվածքը նույնպես հակասությունների առարկա է դարձել այն բանից հետո, երբ նրա հայտնի բարեմասնությունները նպաստեցին բրազիլական հետույքի պրոցեդուրաների ժողովրդականության աճին:
Այժմ նա շատ է նիհարել, ինչը հանգեցրել է նոր միտումի՝ այն խոսակցություններից հետո, թե հայտնի հայուհին գիրության դեմ նորարարական դեղամիջոց է օգտագործել՝ ավելորդ քաշից ազատվելում համար։
Ի՞նչ պրոցեդուրաներ է արել Քիմը
Հայտնի է, որ նա առաջին անգամ բոտոքս է արել «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի 5-րդ եթերաշրջանում, ինչպես նաեւ խոստովանել է, որ իր ճակատի հատվածում լազերային էպիլյացիա է արել՝ մազերի գիծը փոխելու համար։
2022 թվականի դեկտեմբերին ռեալիթի հեռուստաաստղը Գվինեթ Փելթրոուին պատմել է, որ կատարյալ մաշկ ունենալու համար մի քանի պրոցեդուրաու է կատարել։ «Ես կարծում էի, որ ճանապարհին շատ բան եմ սովորել եւ ունեի լավագույն կոսմետոլոգները, ես փորձեցի բոլոր լազերները…փորձեցի ամեն ինչ…եւ ես ուզում էի վերցնել այն ամենը, ինչ սովորել եմ եւ աշխատել իմ սիրելի գեղեցկուհու հետ… հաջորդ մակարդակի արտադրանք մշակելու համար»:
Քիմը այցելում է Կալիֆորնիայի կոսմետիկ մաշկաբան, բժիշկ Սայմոն Ուրիանին։ Դոկտոր Ուրիանը ստեղծագործական գործիքներ եւ տեսլական ունի՝ ստեղծելու քայլող արվեստի գործեր: Ոչ վիրահատական ռինոպլաստիկայից մինչեւ ծնոտի ու այտերի ուրվագծեր, բժիշկ Ուրիանը, որի հաճախորդներն են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները, մոդելները, դերասանները, երաժիշտները եւ թագավորական ընտանիքի շատ ներկայացուցիչներ, կարող է գրեթե ցանկացած կոսմետիկ պրոցեդուրա անել առանց վիրահատության:
Բժիշկ Ուրիանի խոսքով՝ ոչ վիրահատական միջամտությունները դառնում են ավելի շահավետ, քանի որ դրանք տալիս են վիրահատության նման արդյունքներ, բայց ավելի ապահով ելքով:
Ամենաշատ պահանջվող պրոցեդուրաներից են այտոսկրերի ֆիլլերները եւ շուրթերի մեծացումը, ինչպես նաեւ դեմքի ու մարմնի ուրվագծումը։
Ըստ ասեկոսեների՝ ի՞նչ պրոցեդուարներ է արել Քիմը
Չնայած նրան երկար ժամանակ մեղադրում էին քթի վիրահատության մեջ, Քիմը հերքեց այդ լուրերը։ «Ես երբեք քիթս չեմ վերահատել», - ասել է նա: Ավելի ուշ նա փորձել է պարզաբանել իր բավականին շփոթեցնող բացատրությունը՝ թվիթերում գրելով. «Ես ասացի, որ կտեսնեք, երբ երեխաներ ունենամ, նրանք էլ իմ քիթը կունենան»:
Թեեւ նա կտրականապես հերքում է, որ երբեւէ քիթը վիրահատել է, Քարդաշյանը համաձայն է իր երկրպագուների հետ, որ իր դեմքն իսկապես այլ տեսք ունի: «Մարդիկ կարծում են, որ քիթս վիրահատել եմ։ Չգիտեմ։ Այն ավելի փոքր է թվում: Միգուցե սա այն կոնտուրն է, որը ես օգտագործում եմ», - նշել է նա:
Աստղը, ում հայրը հայ էր, ավելացրել է. «Ավելի վաղ ես ատում էի քթիս կոնը։ Հիմա ինձ դուր է գալիս, որ դա ինձ ավելի էթնիկ է դարձնում»։
2022 թվականի հուլիսին Allure-ին տված հարցազրույցում Քիմը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը երբեք ֆիլերներ չի ունեցել եւ տարիների ընթացքում միայն «մի փոքր բոտոքս» է արել։ Նա այնքան հեռուն է գնացել, որ ասել է՝ «երբեք ոչինչ չի արել» իր դեմքին: Հարցազրույցի հրապարակումից հետո Քիմը մեծ արձագանք առաջացրեց համացանցում, շատ երկրպագուներ նրան մեղադրեցին «գազլայթինգի» մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով