Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Առավոտյան մի բաժակ կիտրոնով ջուր խմելու հինգ պատճառ

12:31, 31 մարտի

Առավոտյան մեկ բաժակ կիտրոնով ջուրը լավ զգալու ամենահայտնի խորհուրդներից է, եւ ոչ միայն իր մաքրող հատկության պատճառով: Դրա օգուտները դուրս են գալիս պարզ դետոքսիկացիայից։

«Կիտրոնն օգնում է սկսել մարսողական գործընթացը առավոտյան»,- Vogue-ին ասել է սննդաբան Լաուրա Պարադան: Ըստ նրա խոսքերի՝ կիտրոնն օգնում է պայքարել մարսողության, այրոցի եւ փքվածության դեմ: Բացի այդ, հայտնի է, որ կիտրոնը խթանում է լեղու եւ ստամոքսային հյութերի արտադրությունը, հետեւաբար, կարող է կանխել գազերի առաջացումը:

«Այն ամրացնում է իմունային համակարգը», - ասում է Պարադան՝ նկատի ունենալով կիտրոնի հյութում վիտամին C-ի բարձր պարունակությունը: Բացի այդ, այն նաեւ հարուստ է վիտամին B-ով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, կալիումով եւ ֆերմենտներով:

Կիտրոնով ջուրը նաեւ օգտակար է մաշկի համար՝ իր հակաօքսիդանտների բարձր պարունակության պատճառով, որոնք «կանխում են ազատ ռադիկալների վնասումը»։

Այն խոնավեցնում է օրգանիզմը եւ հատկապես առավոտյան՝ դատարկ ստամոքսին, նյութափոխանակությունը խթանելու արդյունավետ միջոց է։

«Կիտրոնով ջուրը բարելավում է աղիների տրանզիտը եւ խոնավեցնում հաստ աղիքը», - ասում է Պարադան, ուստի այն կարող է օգնել փորկապության դեպքում, հատկապես, երբ առավոտյան դատարկ է: Բացի այդ, մանրաթելերով հարուստ կիտրոնը նաեւ նպաստում է աղիքների առողջությանը:

Հիշեք՝ ջուրը պետք է լինի տաք, ոչ եռման կամ սառը:

Պարադան ընդգծել է՝ կարեւոր է, որ ջրի ջերմաստիճանը լինի տաք, ոչ թե եռման, քանի որ «լինելով նույն ջերմաստիճանը, ինչ մեր մարմինը, այն շատ ավելի արագ է ներծծվում, քանի որ այն մարսելու համար ջերմաստիճանը իջեցնելու կարիք չունի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search