Նախորդ շաբաթ հայտնիների ինստագրամյան էջերն աչքի ընկան մեկը մյուսից տարբեր ֆոտոշարքերով։ NEWS.am STYLE-ն այսօր ամփոփում է հենց դրանք։
Լիա Զախարյանը, գրեթե, ամեն շաբաթ ունենում է նոր ֆոտոշարք։ Դերասանուհին, զարմանալիորեն, միշտ գտնում է մի կերպար, որով տարբերվում է նախորդից։ Հերթական լուսանկարներում Լիան նախընտրել է բնականությունը։ Դերասանուհին առանց դիմահարդարման է, վարսերը եւս արձակված են բնական ալիքներով։ Սպիտակ ֆոնին արված շարքում Լիան կրում է կարճ կիատաբատ ու սպորտային բլուզ։ Այսպիսով, դերասանուհին ցուցադրել է իր բնատուր գրավչությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սոֆի Մխեյանը եւս բնական վիճակներում այլեւս ոչ ոքի չի զարմացնում։ Երգչուհին առօրյայում, հաճախ՝ նաեւ միջոցառումներին, չի շպարվում, կամ նախընտրում է շատ նուրբ ու բնական դիմահարդարումը։ Instagram-ում հրապարակված նոր՝ սեւ ու սպիտակ լուսանկարներն էլ ստացվել են Սոֆիի ու լուսանկարիչ ընկերոջ (Aramio Pazzo Photographe) պատահական հանդիպումից։
Посмотреть эту публикацию в Instagram
«...Արամը հենց ստուդիայի մոտ իր ֆոտոխցիկով (առանց լույսի ու հավելյալ տեխնիկայի) մի քանի կադր ֆիքսեց։ Այսօր ու հենց այս մեկը դուք տեսնում եք հիմա ձեր էկրանին։ Ես՝ ինքս, շատ սիրում եմ լուսանկարել, հավերժացնել անկթարթը, գեղեցիկը՝ թեկուզ հեռախոսով»,-հետեւորդներին պատմել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Առանց ավելորդ ֆիլտրերի ու ֆոտոշոփի՝ այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը լուսանկարիչ Նարբե Խոդավերդիի հետ իրականացրած նոր ֆոտոշարքում։
Посмотреть эту публикацию в Instagram
«....կնոջ ամենաքաղցր ու ազատ տարիքն էն է, երբ վաղուց արդեն ոչ ոքի ոչինչ չունես ապացուցելու... Երբ մժղուկի պես քո անվան շուրջ աղմկողներին, իսկապես, չես էլ տեսնում, էլ ուր մնաց «նկատես»․ երբ հիանալի ես քեզ զգում՝ ամենաերիտասարդից մինչեւ տարեց ՀԵՏԱՔՐՔԻՐ անհատի հետ շփվելուց, երբ սովորականության մեջ մի աշխարհ արտասովոր բան ես գտնում, ու երբ էնքան հաշտ ես մարմնիդ բոլոր թուլացող մկանների հետ, որովհետեւ գործում են կարեւորագույն 3-ը՝ ԱՌԱՎԵԼ քան երբեւէ՝ ուղեղդ, ՍԻՐՏԴ, ու կամքդ»,-իր լուսանկարները մեկնաբանել է հաղորդավարուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարների նոր շարք է ներկայացրել նաեւ Արփի Գաբրիելյանը։ Դերասանուհին երկու կերպարներ է հրապարակել։ Առաջինում Արփին սեւ հանդերձանքով է՝ փայլուն լուծումներով ու ցանցավոր թեւքերով, երկրորդում՝ առանց թեւքերի բլուզով ու արեւային ակնոցներով։ «Ամենագեղեցիկ շարքը՝ երբեւէ»,-մեկնաբանել են դերասանուհու հետեւորդները։
Посмотреть эту публикацию в Instagram
Շուտով նոր ընտանեկան ֆոտոշարքի սպասեք Սիլվի Բարկովայից։ Դերասանուհին բեքսթեյջային ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իր եւ ամուսնու մասնակցությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ