Լավ սուրճ կամ լավ միջավայր ու սպասարկում. հաճախ քաղաքային սրճարաններում սրանք երկու այլընտրանք են, որոնց միջեւ պետք է ընտրություն կատարվի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գողտրիկ «Աստղիկ» սրճարանն իր այցելուներին տալիս է միանգամից ամեն ինչ՝ համեղ սուրճ, հաճելի եւ ընկերական մթնոլորտ, լավ ընտրված երգացանկ ու, իհարկե, սիրալիր անձնակազմ։
Սրճարանի սեփականատերը, պարզվեց, Ռուսաստանից ժամանած Ֆեոդորն է, ով իր ընտանիքի հետ Երեւան է տեղափոխվել անցյալ տարվա աշնանը։ Թե ինչպես սկսվեց ամեն ինչ, NEWS.am STYLE –ի հետ զրույցում պատմեց սրճարանի սեփականատերը։
Ինչպես սկսվեց ամեն ինչ

Հայաստան եմ ժամանել հոկտեմբերի 3-ին։ Անկեղծ ասած, այլ երկրներ չեն դիտարկվել, քանի որ ես ավելի քան 10 տարի է, ինչ սուրճով եմ զբաղվում եւ փնտրում էի մի տեղ, որտեղ կարող էի ավելի զարգանալ։ Ես գիտեի, որ Հայաստանը շատ սուրճ օգտագործող երկիր է, մասնավորապես Երեւանը։ Նաեւ դիտեցի սրճարանների մասին ռուս փորձագետի կողմից արված յութուբյան տեսանյութը: Արդյունքում ամեն ինչ այնպես ստացվեց, որ ես ուզում էի հասնել ջերմ Երեւան, եւ ընտանիքով որոշեցինք, որ տեղափոխվում ենք այստեղ։ Սկզբում ես եկա, ապա կինս ու երեխաներս... Սրճարանի բացման վերջնական գումարը կազմել է 14 ու կես հազար դոլար էր։
Հիմնական պլյուսն այն է, որ բացումից հետո ներդրումների շարունակություն չի լինի։ Սովորաբար բացվելուց հետո եւս մի քանի ամիս գովազդի վրա ես ներդնումներ կատարում, բայց մեր դեպքում բոլոր ներդրումներն ավարտվեցին բացվելիս եւ այլեւս չեն պահանջվել:
Առանձնահատուկ պահեր Հայաստանում
Այստեղ բոլորը շատ սուրճ են խմում, սիրում են այն, բայց սուրճի օգտագործումը՝ խմիչք ընկալելու տեսակետից, ինձ տարան անցյալ՝ 2013-2014 թվականներ, Սանկտ Պետերբուրգ, երբ Specialty դասի սրճարանները նոր էին ներմուծվում։ Այդուհանդերձ այստեղ հիմնականում եմ սեւ սուրճ են սիրում, որն անսովոր է։
Սրճարանի հայեցակարգը

Տեղի ճաշակը փոխելու ցանկություն չունենք, հետեւաբար, բացելիս անունն ընտրել ենք հայերեն, քանի որ ուզում էինք ավելի շատ կենտրոնանալ տեղացիների վրա։ Օրինակ՝ իմ ընկերներից շատերը, ովքեր եկել են այստեղ, ապրել են վեց ամիս, հետո մեկնել այլ երկիր, շատ բաներ չեն կարողացել ընդունել, քանի որ ընտելացել են հարմարավետության որոշակի պայմանների։
Իսկ ես անմիջապես ինձ դիտարկեցի այստեղի կյանքի տեսանկյունից, եւ երբ սրճարան բացեցինք, հասկացա, որ պետք է հարմարվեմ այս պայմաններին ու իրողություններին, քանի որ եկել եմ հյուր եւ ապրում եմ որպես հյուր։ Կնոջս առաջարկեցի «Звездочка» անունը։ Նայեցինք, թե ինչպես է այն հայերեն, բնականաբար, ոչինչ չհասկացանք, պետք է հայերից օգնություն խնդրեինք, որպեսզի իմանայինք, թե ինչպես արտասանել։ Մեր հայեցակարգն ավելի շատ նման է ընտանեկան սրճարանի, քանի որ ընտանեկան արժեքներն այստեղ առաջնային են: Իսկ սրճարանը կոչվում է «Աստղիկ», քանի որ կնոջս նույնպես աստղիկ եմ ասում։
Տեղացիների աջակցության մասին

Տարածքի սեփականատերն Անահիտն է։ Նա հիանալի կին է, բնական է, երկար հարցուփորձ արեց, թե ով եմ, որքա՞ն ժամանակով եմ եկել այստեղ, եւ երբ իմացավ, որ ընտանիք ունեմ, ամեն ինչ ստացվեց ու հաջորդ շաբաթ նա ինքն ասաց այն, ինչ ուզում էր, որպեսզի մենք ընկերներ եւ ընտանիք լինենք։ Կնոջս ու երեխաներիս հետ այցելում ենք նրան: Երբ սկսեցինք բնակարան վարձել, ծանոթացանք հարեւանների հետ, ու քննարկում եղավ, որ երբ տաք լինի, սեղաններ կդնենք հարեւան ավտոտնակի մոտ, իսկ հարեւանը սիրով ասաց, որ «քանի որ ես բացակայում եմ, դրեք»։
Օրինակ՝ Ռուսաստանում, երբ ինչ-որ բանով օգնում էիր ու մարդկանց հետ շփվում, փոխադարձության զգացողություն չկար, որ, եթե ինչ-որ բան, նրանք էլ քեզ կօգնեն։ Եվ ահա, նույնիսկ խոսելով ռուսների հետ, որոնք այստեղ ինչ-որ բան են նախաձեռնել, կարծես մարդիկ ավելի պատրաստ են աջակցելու։ Խոսքն, իհարկե, փողի մասին չէ, այլ ինչ-որ բան բերելու, նման բան գտնելու մասին։ «Lumen»-ի սեփականատեր Արթուրը, ում հետ մենք շատ լավ ընկերներ դարձանք, մեզ շատ հարցերում օգնեց։ Նա նույնիսկ առաջարկեց իր սուրճի մեքենան անվճար դնել մեզ մոտ, քանի դեռ մենք գտնում ենք սարքավորումները։ Հիանալի էր։
Թիմը

Չորս ենք՝ ես ու կինս, Գեորգին (նույն ինքը՝ Ժորան) եւ Կառան։ Եթե նախկինում վաճառասեղանի մոտ էի կանգնում, ապա հիմա կինս ու տղաներս ավելի հաճախ են կանգնած, ես ավելի շատ աղանդերով եմ զբաղվում, ինչ-որ բան պատվիրում, շփվում եմ մատակարարների հետ։ Ինչ-որ կերպ լռելյայն համաձայնության ենք եկել, որ մեր թիմը մեր ընտանիքն է, ուստի բոլորն ինչ-որ բան են անում՝ մասնակցելով սրճարանային կյանքին: Կառան, օրինակ, բերեց իր նկարներ, պատերը զարդարեցինք դրանցով։ Ժորան, օրինակ, զբաղվում է սուրճի այցեքարտերով։ Նա աշխատում էր տպարանում, կարողանում է դիզայներական գործեր անել։ Հիմա էլ պաստառներ է պատրաստում։

Ռուսաստանում արտաքին գովազդն այդքան կշիռ չուներ հյուրերին գրավելու համար, բայց այստեղ հաճախ եմ նկատում, որ շատերն են օգտվում դրանից։ Ընդհանրապես, բոլորն ինչ-որ բան են անում սրճարանում, բացի վաճառասեղանի մոտ աշխատելուց եւ հյուրերի հետ շփվելուց:
Պլանների մասին
Մենք ուզում էինք գրաֆիտի անել գլխավոր փողոցին նայող պատին։ Եվ հարեւանները, եւ սեփականատերը մեզ թույլ տվեցին դա անել, օրենքով միայն գովազդ չպետք է լինի։ Եվ ես ու կինս պայմանավորվեցինք, որ այստեղ նկար լինի, որը կվերաբերի Հայաստանին եւ մի քիչ էլ սուրճին, բայց ավելի շատ Հայաստանին…
Ի դեպ, այստեղ եկել եմ այն մտքով, որ Արարատը, մինչ պատմվածքը կարդալը, Հայաստանի մաս է։ Երբ իմացա, թե իրականում ինչպես է, շատ հուզվեցի, սկզբում բոլոր հայերից, ում հետ շփվել էի, ուղիղ վիճեցի ու վրդովվեցի։ Իսկ գրաֆիտիում ես ուզում եմ նկարել Հայաստանի մշակութային արժեքներին առնչվող մի բան, եւ մենք պայմանավորվեցինք մյուս հարեւանների հետ, որ կարող ենք նաեւ պաստառներով զարդարել ավտոտնակի արտաքին պատը։
Բացի առաքումից նախատեսել ենք սուրճի միջոցառումներ՝ գայդի եւ սուրճի համտեսի նման մի բան՝ սուրճի մասին պատմություններ կլինեն, կփորձենք տարբեր սորտեր։
Հասարակությանն ինտեգրվելու մասին

Ներկայումս պրոցեսի մեջ ենք, դեռեւս դժվար է փոխանցել մեր արժեքներն ու բացատրել, թե ինչու դա կարող է հետաքրքիր եւ արժեքավոր լինել ուրիշների համար: Ես չեմ ձգտում, որ Երեւանի ամեն երկրորդ մարդն իմանա սրճարանի մասին, բայց դժվար է գտնել քո ճիշտ մարդուն, քանի որ պարզ չէ, թե որ ճանապարհով մոտենալ... Google-ն ինձ շատ օգնեց իմանալու Հայաստանի մասին, շատ կարդացի։ Ես եկել է այստեղ մի քիչ ավելի պատրաստված եւ նույնիսկ մի քիչ պատմությանը տեղյակ: Մի կերպ խիղճս թույլ չտվեց ինձ գալ այստեղ՝ «ինքներդ պատմեք ամեն ինչ» ոճով։
Տեղափոխվելը դժվա՞ր է

Սա շատ անհատական է, քանի որ Սանկտ Պետերբուրգում ես շատ հանգիստ կյանք եմ ունեցել՝ ընտանիք, տուն, կայուն աշխատանք։ Մենք շատ ենք դուրս եկել մեր հարմարավետության գոտուց, ամեն ինչ այլ կերպ է դարձել... Բայց մենք հայտնվեցինք մի երկրում, որտեղ այս ամենը համասարակշիռ է պլյուս նշանին։ Տարօրինակ մտքեր կան, որ ես թողել եմ ինչ-որ հարազատ բան, բայց մյուս կողմից կա մի տեսլական, որ այստեղ կարելի է երկար ապրել... Դասական հատկանիշ՝ յուրաքանչյուր տաքսու վարորդ հարցնում է, թե ինչպես եմ ես այստեղ եւ ինչքա՞ն եմ մնալու, եւ ես անկեղծորեն ասում եմ, որ դուք կարող եք կյանք կառուցել այստեղ, եւ եթե նույնիսկ ես չունենայի իմ սեփական սրճարանը, մտածում եմ, որ մի օր բնակարանների գները կնվազեն եւ, ընդհանրապես, ամեն ինչ ավելի լավ կլինի:
Երեւանը զարգացող քաղաք է։ Պետերբուրգից հետո ես սիրում եմ աչքերով, եւ այստեղ պարզապես հաճելի է, ես երեւի իմ կյանքի մի փուլում եմ, երբ հավատում եմ, որ եթե դու իսկապես ինչ-որ բան ես ուզում, ապա ամեն ինչ կստացվի:
Ես շատ էի անհանգստանում, թե կինս եւ ընտանիքս ինչպես կզգան իրենց այստեղ... Ինձ հաջողվեց ծանոթանալ ռուսների հետ, ովքեր ապրում են այստեղ արդեն 10-12 տարի, եւ նրանք տեղափոխվել են նույն տարիքում, պայմանականորեն նույն ֆինանսական բարեկեցությամբ, ու նրանք ապրում են այստեղ, նրանք մնացին, դա նշանակում է, որ այս ամենը զիլ է: Իսկ երեխաները մեծանում են, ես ուզում եմ նրանց մի բան ցույց տալ։ Փոքրս դեռ չի խոսում, իսկ մեծս Լուկան է։ Նա անընդհատ ասում է. «Մենք Երեւանում ենք, այստեղ այնքան գեղեցիկ է, այնքան հիասքանչ»։
Ամենակարեւորն այն է, որ չվախենաք այլ մարդկանց հարցնել։ Եթե դու բարոյապես հասուն ես ու պատրաստ ես ինչ-որ բան անել այստեղ, ապա անպայման պետք է հարցնես տեղացիներին, նրանց, ովքեր այստեղ ինչ-որ բան են բացել ու որոշ ժամանակ աշխատել են։
Երկրորդ կետն այստեղ կապերի աճն է: Իսկ Ռուսաստանում դա պարտադիր բաղադրիչ էր, բայց այնտեղ դա կարծես կապեր էր հանուն կապերի, բայց այստեղ բոլորն իսկապես օգնում են միմյանց։
NEWS.am STYLE-ի խորհուրդը. գետնանուշով կամ ռոզմարինով ռաֆ, ինչպես նաեւ Լեյզեր Ֆլետ Ֆյոդորի կնոջ՝ Լիզայի պատվին։
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ Գայանե Թովմասյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին13:30, 16 սեպտեմբերի
«Ես գտա իմ Ավատարին». Նատալյա Ռոտենբերգը խոստովանել է իր սերը Bentley-ի նկատմամբ13:18, 16 սեպտեմբերի
«Փակել է բերանը և գցել գետնին». Ամերիկյան նորաձևության ղեկավարը սկանդալ է սարքել PETA-ի ակտիվիստի հետ նորաձևության ցուցադրության ժամանակ12:35, 16 սեպտեմբերի
Շեյլին Վուդլին ցնցել «Էմմի» մրցանակաբաշխությունը. Balenciaga-ի տարօրինակ կերպարը ծաղրի փոթորիկ է առաջացրել