ԽՈՅԵՐ
Նոր ծանոթությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ Խոյերի համար, քանզի խնդիրներից եւ տարաձայնություններից խուսափել չի լինի։ Այսօր ձեր սիրելին իսկական Օթելլո կլինի եւ ձեր ամեն քայլը խանդի պատճառ կդառնա։
ՑԼԵՐ
Այսօր ձեզ կթվա, որ ձեր կյանքի ռիթմն արագացել է եւ 24ժամը ձեզ այլեւս չի բավականացնում։ Սա նշանակում է, որ սկսել եք ավելի քիչ ժամանակ եւ ուշադրություն տրամադրել ձեր սիրելի անձնավորությանը, ինչն այնքան էլ լավ չէ։ Միգուցե պետք չէ այդքան անտեսել ձեր սիրելիին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը հուշում են՝ այսօր գեղեցկության սրահ գնացեք եւ կարգի բերեք ձեր սանրվածքը։ Կարող եք կտրուկ ոճային փոփոխություններ անել, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ կհաջողվի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք վերջնականապես կհասկանաք, թե ինչպիսի հարաբերություններ ունեք ձեր սիրելիի հետ։ Արդյո՞ք պետք է շարունակել ձեր սիրավեպը, թե միմյանց հրաժեշտ տալու ժամանակն է։ Սակայն հստակ որոշումներ կայացնելուց առաջ աստղերը խորհուրդ են տալիս անկեղծորեն զրուցել ձեր ընտրյալի հետ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք ամաչելու եք ձեր սիրելիի փոխարեն, բայց դրա համար պատճառ չի լինի։ Ձեր վեցերորդ զգայարանը հուշում է, որ Նա ամեն ինչ այնպես չի արել, սխալ է խոսել, ճիշտ չի վարվել եւ այլն։ Հավանականությունը շատ մեծ է, որ Նա ձեզ ստում է, սակայն միգուցե պետք չէ հավատալ ձեր ներքին ձայնին։
ԿՈՒՅՍԵՐ
Կհասկանաք, որ իսկապես շատ եք սիրում ձեր ընտրյալին՝ անկախ Նրա պահվածքից, խոսելաձեւից եւ այլն։ Այսօր ձեր զգացմունքները շատ ջերմ կլինեն, բայց չարժե մոռանալ առողջ քննադատության մասին։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր վճռականությունը կօգնի հասնել նպատակներին։ Ավելին, դրա շնորհիվ ձեզ կհաջողվի համոզել Նրան անել այնպես, ինչպես դուք եք ճիշտ համարում։ Բայց աստղերը հուշում են, որ պետք է ավելի նրբանկատ լինել, քանի որ միայն այդ դեպքում ձեզ կհաջողվի հասնել ցանկալիին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ապրիլը ձեր հաջողության ամիսն է եւ հենց այսօր դուք կհամոզվեք դրանում։ Այսօր բախտը ձեզ ուղեկից կլինի եւ ընդամենը պետք է բաց չթողնել այն։ Հետեւաբար, մի ամաչեք եւ անկեղծ ժպտացեք եւ բախտը ձեզ ուրախություն եւ լույս կպարգեւի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք փոքր-ինչ անհետեւողական կլինեք, ինչը կբարկացնի ձեր ընտրյալին։ Փորձեք որքան հնարավոր է ճիշտ եւ տրամաբանված քայլեր անել՝ ձեր սիրելիի զայրույթին չարժանանալու համար։ Հակառակ դեպքում ձեզ տհաճ խոսակցություն եւ տարաձայնություններ են սպասվում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրներին բավականին հաջողակ օր է սպասվում։ Եթե այսօր մտադիր եք ընտանիք անդամների հետ ժամանակ անցկացնել բնության գրկում, ուրեմն առանց մեկ վայրկյան վարանելու ճամփա ընկեք։ Այսօր նպաստավոր բոլոր պայմանները ստեղծված են։
ՋՐՀՈՍՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր ձեր քսակի պարունակությունը մի լավ թեթեւանալու է։ Սակայն պատճառն այնքան խիստ անձնական կլինի, որ նույնիսկ ձեր սիրելին չի իմանա այդ մասին, քանզի դա վերաբերում է միայն ձեզ։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի բավականին երկար եւ մանրամասն բացատրել այն, ինչ ձեզ համար ջրի նման պարզ է։ Աստղերը հուշում են, որ բավականին երկար եւ դժվար պահեր են ձեզ սպասվում, բայց եթե դրանից հետո Նա հասկանա ձեզ, ուրեմն ամեն ինչ իզուր չէր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ