«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայաստանի հյուրընկալության ինդուստրիան. միտումներ, կադրեր, խնդիրներ, լուծումներ

21:30, 5 ապրիլի

Երեւանում ապրիլի 5–ին մեկնարկել է հյուրընկալության եւ զբոսաշրջության ոլորտի առաջնորդների առաջին միջազգային համաժողովը:  Rise Management խորհրդատվական ընկերության նախաձեռնած համաժողովի անցկացման հարթակ է դարձել The Alexander Hotel-ը։

Ողջույնի խոսքում կազմակերպիչները՝ ի դեմս Մարգարիտա Ղազարյանի, խոսելով համաժողովի նպատակների մասին, ուղղակիորեն հայտարարեցին, որ ձգտում են բարձրացնել Հայաստանում հյուրընկալության ոլորտի որակը, մեկ հարկի տակ հավաքել զբոսաշրջության ոլորտի գործարարներին, նախանշել եւ քննարկել ոլորտի խնդիրները, ռիսկերը նվազեցնելու ուղիները, առանձնացնել հիմնական միտումներն ու զարգացման վեկտորը: Առանձնացրել են 4 հիմնական ուղղություն՝ 

- մրցակցություն

- տեխնոլոգիաներ

- տնտեսական խնդիրներ

- կարգավորում

Հայաստանում հյուրընկալության ոլորտի միտումները 

Առաջին բանախոսն էր The Alexander հյուրանոցի գլխավոր տնօրեն Լասարո Ռյումինը, որը երկար տարիներ ներգրավված էր Luxury Collection ապրանքանիշի կառավարման մեջ:

5-1.jpg (33 KB)

Նա ներկայացրեց հյուրանոցային խոշորագույն ապրանքանիշների կողմից տրամադրված` արդյունաբերության որոշ սեկտորների փոփոխության վերաբերյալ հետազոտության տվյալները: Ըստ այդ տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 65 տոկոսը 50-ն անց մարդիկ են, իսկ մինչեւ 2040 թվականն աշխարհի ամենահարուստ մարդկանց 60 տոկոսի տարիքը կլինի 30-40։ Բանախոսը նշեց միլիոնատերերի եւ միլիարդատերերի արագ «երիտասարդացման» միտումը եւ կոչ արեց մտածել իրենց հաճախորդների երեխաների մասին, նրանց նայել որպես հեռանկարային սպառողների սերնդի, ապրանքանիշների քաղաքականությունը կառուցել ՝ հաշվի առնելով ապագա սերունդների շահերը:

Լասարոն իր ելույթում մեծ շեշտադրում կատարեց Հայաստանում զբոսաշրջության ոլորտի եւ ռեստորանային բիզնեսի վիճակի ու խնդիրների վրա: Հիմնական թեզերն են՝  

«Հայաստանը բնություն է, մշակույթ։ Կարեւոր է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է կրճատել պլաստիկի եւ սննդի այլ թափոնների արտանետումը, ֆերմերների հետ փոխգործակցության մասին»:

«Հյուրը ավելի շատ կծախսի այն ռեստորանի վրա, որը հոգ է տանում էկոլոգիայի եւ կենսոլորտի մասին։ Յուրաքանչյուր ռեստորան պետք է հոգ տանի իր ենթակառուցվածքների մասին, որպեսզի հաճախորդը նույնպես հոգատարություն զգա»:

«Հայաստանում ամեն ինչ կարելի է գտնել, բայց փաստ չէ, որ դա կլինի մեկ շաբաթից։ Մատակարարները ձախողվում են: Ոլորտի խաղացողները պետք է միավորվեն եւ դիմեն մատակարարներին»։

«Հայաստանը հյուրընկալություն է, եւ պետք է զարգացնել  զբոսաշրջային ենթակառուցվածքը»։

Լասարոն նաեւ նշեց, որ Հայաստանում ուժեղանում է անհատական սեգմենտը (2021 թվականից հետո), այսինքն՝ զբոսաշրջիկներն իրենք կարող են այցելել կայքեր եւ ամրագրել այն ուղեւորությունը, հյուրանոցն ու տոմսերը, որոնք ամենից հարմարն են։ Այս միտումը կզարգանա նաեւ հետագայում։ 2020-2022 թվականներին Հայաստանի հյուրանոցների բեռնվածությունն աճել է՝ 14,4 տոկոսից հասնելով 68,5 տոկոսի։ Համարի ամրագրման արժեքն է 33.337-ից մինչեւ 42.800 դրամ, իսկ Երեւանում կեցության միջին տեւողությունը 3 օր է, ինչը, ըստ Ռյումինի, «գերազանց ցուցանիշ է»: Մեկ համարի եկամտաբերությունը 2022 թվականին օրական 32.000 է, ինչը բարձր ցուցանիշ է եւ մոտ է 2019 թվականի տվյալներին։

3-3.jpg (56 KB)

Ելույթից հետո համաժողովի մասնակիցները բանախոսին մի քանի հարց ուղղեցին եւ քննարկեցին ծառայության մատուցման առումով աշխատողների որակավորման բարձրացման դասընթացների ավելացման թեման, ինչպես նաեւ բանավիճեցին նրա շուրջ, թե ինչու ռելոկանտների շրջանում ռեստորանային բիզնեսում աշխատելու գրավչության բացակայության հնարավոր պատճառների մասին:

Համաշխարհային միտումները

Ոլորտում համաշխարհային միտումների մասին պատմեց «Open mind Business բյուրոյի» հիմնադիր եւ ղեկավարող խորհրդի անդամ, 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի՝ սննդի եւ ծառայությունների կազմակերպման հարցերով փոխնախագահ, Ռուսաստանում ռեստորանների խոշորագույն դաշնային ցանցերի CEO, տնտեսական գիտությունների դոկտոր, Մարալա Օջարովնա Չարիեւան։

6.jpg (34 KB)

Նա իր ելույթը սկսեց հետեւյալ թեզով․ «Մեր առաքելությունն է երկրի (Հայաստանի) հյուրերին երջանկացնելը»։ Փորձագետը ներկայացրեց հաստատության հաջողության գործոնների փոփոխությունների մասին տվյալները. եթե 2010-2020 թվականներին հիմնական չափորոշիչը, որի համար պայքարում էին ռեստորատորները, գտնվելու վայրն էր (ինչպես նաեւ ծառայության մակարդակը, սննդի որակը թոփ-3-ում էին), ապա 2022-2032 թվականներին միտումը տեղափոխվել է ճաշացանկում առողջ ուտեստների առկայության, տեխնիկական եւ թվային նորարարությունների եւ կայուն զարգացման ուղղությամբ։

10.jpg (54 KB)

2020 թվականից հետո հիմնական միտումներն են ճկունությունը (բիզնսի հարմարվողականությունը), առաքման ագրեգատորների առաջնորդությունը, ապրանքների վաճառքի նոր ուղիների անհրաժեշտությունը: Նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում թափ է հավաքում կենդանական արտադրանքի բուսական այլընտրանքների միտումը։

2023 թվականի եվրոպական սպառողը

Չարիեւան նշեց, որ եվրոպացի սպառողի համար ռեստորաններ հաճախելը դարձել է թանկ, մարդիկ սկսել են ավելի քիչ գնալ ռեստորաններ, 16 տոկոսն ընտրում է ավելի էժան սեգմենտի հաստատություններ (արագ սնունդ, grab-n-go):

9.jpg (36 KB)

Ո՞ւր է այս ամենը տանում ոլորտը

Վերոնշյալ բոլոր միտումները ոլորտը մղում են դեպի հետաքրքիր սիմբիոզ եւ թվային լուծումների անհրաժեշտություն: Ակտիվորեն թափ է հավաքում մթերային մանրածախ եւ ռեստորանային բիզնեսի խաչաձեւ «փոշոտումը»։ Աշխարհի խոշոր քաղաքներում սննդի սրահների բում է, բոլոր նորաձեւ խոհանոցները մեկ վայրում են, որոնց առավելություններն են՝ սիներգիա, տեղ ստարտափների համար, մեծ թվով հաճախորդների ներգրավում:

4-1.jpg (47 KB)

Ռեստորանների թվայնացման միտումների մասին՝

- QR մենյու

- Պատվեր ինքնասպասարկման տերմինալով եւ/կամ սեղանի շուրջ՝ հավելվածի միջոցով

- Վճարում հղմամբ կամ QR-կոդի միջոցով սեղանի շուրջ՝ բջջային հավելվածով

- Թվային հավատարմության ծրագիր

- Փորձեր արհեստական բանականության եւ նեյրոցանցերի հետ (որպես ինֆոառիթ ԶԼՄ-ների համար եւ առիթ՝ ցույց տալու, որ դուք «թրենդային եք»)

Բանախոսը կարեւորեց նաեւ նորարարական տեխնոլոգիաների (հավելվածների) միջոցով աշխատակիցների վերապատրաստման շարունակականությունը:

Ոլորտի տեղական խնդիրները

Բարձրաձայնված խնդիրներից բացի, ռեստորատոր Արամ Մնացականովը եւ ճարտարապետ Միքայել Կարսյանը նշեցին, որ սխալ, ոչ կոմպետենտ կառավարման պատճառով Հայաստանում փակվում են ոլորտի հսկայական թվով հետաքրքիր եւ զիլ նախագծեր: Մնացականովը նաեւ հնչեցրեց ռեստորանի կոնցեպտի ճիշտ կառուցման անհրաժեշտության հարցը՝ պարզաբանելով, որ անձամբ իր համար կոնցեպտը «մշակույթի, սննդի, գինու, երաժշտության, հողի հանդեպ իր շատ մեծ սիրո ուղերձն է հանրությանը»:

2-1.jpg (35 KB)

Համաժողովի մասնակիցները NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեցին նաեւ իրենց տեսակետները երկրում զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման, ինչպես նաեւ իրենց առջեւ ծառացած դժվարությունների վերաբերյալ:

Դանիել Մանուկյան, Rafting Republic նախագիծ

«Մենք զբաղվում ենք Լոռու մարզում նախագծի մշակմամբ։ Շատ է խոսվում Երեւանի զարգացման եւ մայրաքաղաքում ուղեւորահոսքի ավելացման մասին, բայց մենք չենք գիտակցում, որ այնպիսի քաղաքներ, ինչպիսին Վանաձորն է, որը մեծությամբ երրորդն է երկրում, շատ հաճախ թերագնահատվում են: Հիմնական հոսքն այս քաղաք գալիս է Վրաստանից։ Մենք ցանկանում ենք զարգացնել ոչ միայն Երեւանը, այլեւ մյուս քաղաքները։ Մենք մտածում ենք, թե ինչպես դա անել: Խղճի հետ գործարքի չգնալ, «բոլորի համար» հասկանալի պրոդուկտ չստեղծել, այլ կենտրոնանալ այն պատմության վրա, որը ցանկանում ենք պատմել հենց մենք, զարգացնել մշակույթը ոչ միայն Երեւանում»:

«Մենք կձգտենք զարգացնել նաեւ տարածաշրջանի ենթակառուցվածքները։ Առեւտուրը եւս առաջնային է, բայց առաջին հերթին մենք ձգտում ենք զարգացնել տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը։ Եթե դու զարգացնես տարածաշրջանի մշակույթն ու ենթակառուցվածքը, ապա մարդիկ այնտեղ կգան ներդրումներ անելու ցանկությամբ»։

Արթուր Գասպարյան, «Գառնիի Յոթ քար» ռեստորան

«Թիվ 1 խնդիրն անձնակազմն է։ Եթե Երեւանում դեռ կա անձնակազմի ինչ-որ հատված, որը շրջել է աշխարհով մեկ եւ պատկերացում ունի ոլորտի մասին, ապա երկրի մարզերում հիմնական խնդիրը հենց դա է։ Ես ոչ մի դեպքում չեմ դատապարտում որեւէ մեկին, մարդիկ պարզապես ճանապարհորդելու հնարավորություն չունեն, առավելագույնը մի քանի անգամ եղել են ինչ-որ տեղ՝ Ռուսաստանում: Կարծում եմ՝ մարզերի անձնակազմը պետք է աճի։ Նրանք պետք է տեսնեն՝ ինչպես է աշխատում ոլորտը։ Դա վերաբերում է ոչ միայն սպասարկող անձնակազմին, այլ ձեռնարկատերերին։ Նրանց պետք է ինչ-որ կերպ դուրս բերել Հայաստանից եւ ցույց տալ աշխարհը։ Թե ում եւ որ կազմակերպությանը հիմա դա կարող է հետաքրքիր լինել, չեմ պատկերացնում։ Բայց միայն մասնավոր բիզնեսը կարող է արդյունավետորեն լուծել այս խնդիրը, որովհետեւ պետական կառույցներն ու պետական բյուջեներն առանց այդ էլ մտահոգվելու բան ունեն, իսկ ռեսուրսները սահմանափակ են»։

«Մարդիկ (ռելոկանտները) այստեղ են եկել կայունություն եւ անվտանգություն գտնելու։ Ընդ որում, մարդկանց անձնական հետաքրքրության տեսանկյունից Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է հեռանկարների առումով։ Շատ հնարավորություններ կան: Մարդիկ, ովքեր այստեղ են տեղափոխվել, երբեմն կրկնապատկում եւ եռապատկում են այդ հնարավորությունները։ Ուստի, եթե ամեն ինչ հարթ լինի աշխարհաքաղաքականության տեսանկյունից, այս ոլորտում ամեն ինչ լավ կլինի»։

Նիկիտա Ակիմով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել