Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գեղեցիկ պատկե՞ր, հոգեբանությո՞ւն, թե՞ մեծ խորհուրդ․ հայտնիների դաջվածքներն ու դրանց նշանակությունը (ֆոտո)

21:15, 18 ապրիլի

Դաջվածք՝ արդյոք սա միայն գեղեցիկ պատկե՞ր է, թե՞ մի ամբողջ սիմվոլիկա։ Մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն մարմնին նկարազարդված այս պատկերների շուրջ։ Ոմանց համար այն, պարզապես, տարբերվելու, ինքնադրսեւորվելու միջոց է, ոմանք էլ մի փոքրիկ պատկերում կամ գրառման մեջ այնքան իմաստ ու հոգի են դնում, որ այն ուղեկցում է իրենց՝ հաջողության ճանապարհին, օգնում հոգեպես փոխվել ու աննկարագրելի ուժ ձեռք բերել։

Դաջվածք անելու պատճառները տարբեր են, բայց կարեւորը այդ որոշմանը լրջորեն մոտենալն է, չէ՞ որ ձեր մարմնին թողնում եք մի հետք, որը, գուցե, ձեզ ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում։

NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոուբիզնեսից մի քանի հայտնիների հետ՝ պարզելու նրանց դաջվածքների նշանակությունը։

340626140_975179967163175_8854354906763989773_n.jpg (150 KB)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի դաստակի շրջայնում նկատեցինք Suerte գրությունը, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է հաջողություն։ Երգչուհին պատմում է, որ դաջվածքն արել է 2018 կամ 2019 թ-ին․ դա պայմանավորված է եղել նրա Suerte՝ համանուն երգի հաջողությամբ։ 

«Հիշում եմ՝ միշտ եմ ցանկացել ունենալ դաջվածք, բայց այդ համարձակությանը չէի դիմում՝ մտածելով, որ, գուցե, վուլգար նայվի։ 4 տարի ծանր ու թեթեւ եմ արել՝ անե՞լ, թե՞ ոչ։ Բայց Suerte երգը գրելուս շրջանը շատ հաջող էր ամեն առումով՝ թե անձնական, թե գործնական, ու երբ, վերջապես, համարձակությունս ներեց, հենց դա առաջինը մտքիս եկավ: Քանի որ Suerte-ն ինձ շատ հաջողություն էր բերել, մտածեցի՝ թող միշտ ինձ հետ լինի ու հաջողություն բերի»։

Երգչուհին միտումնավոր է դաջվածքն արել այնպիսի տեղում, որը, ցույց տալ չցանկանալու դեպքում, կկարողանար թաքցնել ժամացույցի կամ ապարանջանի ներքո։ 

338635136_777478980484733_6229142120295364419_n.jpg (124 KB)

Ինչ վերաբերում է գործընթացին ու ցավին, Աստղիկը նշեց, որ իր համար դաջվածքի ընթացքը ցավոտ չի եղել, ինչը պայմանավորում է ընտրված հատվածի հետ։ 

Ասում են՝ մեկ անգամ անում ես դաջվածք, ու անընդհատ ցանկանում ես շարունակել սկսածը։ Բայց Աստղիկը վստահեցնում է՝ նման մոլուցք ինքը չունի․

«Նոր դաջվածք ունենալու մտադրություն չունեմ, ավելին՝ օրեր առաջ, նույնիսկ, մտածում էի այս մեկը մաքրելու մասին, բայց իմ ծանոթներն ասացին, որ դաջվաքս, ինչպես ես, հարազատ է դարձել իրենց (ծիծաղում է)։ Սա միակ դաջվածքս է, քանի որ ես գերադասում եմ ունենալ մեկը, որը կլինի քեզ հոգեհարազատ»։

340302031_170569785548553_3225943291313880070_n.jpg (39 KB)

Նիկ Էգիբյանի դաջվածքների պատմությունը հետաքրքիր սկիզբ ունի։ Եթե շատերը տարիներով մտածում, ծանր ու թեթեւ են անում, թե ինչ նկար ունենալ մարմնին եւ ինչ այն պիտի խորհրդանշի, երաժիշտը, բացարձակապես, չի մտածել այդ մասին։ Պարզապես, օրերից մի օր հանդիպել է տատու արտիստ Գագիկ Մկրտչյանին, եւ միասին որոշել են մարմնի սպին փակել գեղեցիկ նկարազարդումով․

«Որոշեցինք ծոծրակիս վրա անել դաջվածքը, քանի որ այնտեղ սպի ունեի, այդ հատվծում մազ չէր աճում, ու անընդհատ խնդիր ունեի այն ծածկելու։ Մտածեցի դաջվածքով լուծել այդ հարցն ու անցնել առաջ (ծիծաղում է)»։

Խոշոր ծաղկի տերեւների տեսքով դաջվածքը զարդարում է ոչ միայն Նիկի ծոծրակը, այլեւ՝ ձախ ձեռքը,-«Մի փոքր ռիսկային էր ինձ համար, քանի որ դաջվածքի տեղն էլ ռիսկային է, բայց չեմ մտածել, որ երբեւէ կարող եմ հոգնել դաջվածքիցս, քանի որ, առհասարակ, եթե որոշում եմ ինչ-որ բան ձեռք բերել, երբեք չեմ փոշմանում դրա համար։ Իրականում սկսել էինք հենց ձախ ձեռքիցս, ու մտածված էր, որ երկու ձեռքերիցս պետք է սկսվեր դիզայնը, սակայն մի օրվա մեջ ինչ հասցրինք անել, արեցինք, հետո ականջի հետեւ գցեցի շարունակելը, ու այդպես էլ մնաց»։

340032840_1304568593785030_397598419891352066_n.jpg (224 KB)

Նիկը, սակայն, հավելում է, որ սկսած գործն ավարտին է հասցնելու,-«Որոշել եմ աջ ձեռքիս վրա մեկ այլ պատկեր անել։ Անպայման ուզում եմ, որ օձ լինի վրաս, որովհետեւ պաշտում եմ օձերին։ Օձն ինձ համար իմաստության խորհրդանիշ է։ Քանի որ հուլիսի 8-ին եմ ծնվել, եւ 8-ը նաեւ հավերժության նշանն է, ուզում եմ այն եւս ունենալ ինձ վրա։ Բայց դաջվածքների մեջ շատ խորը իմաստ չեմ դնում, դրանք ինձ համար գեղեցիկ զարդարանք են»։

Ինչպես եւ Աստղիկը, Նիկը եւս ասաց, որ դաջվածք անելիս ցավին հեշտությամբ է դիմացել․

«Ցավ չեմ զգացել, առհասարակ, ցավի հանդեպ դիմացկուն եմ։ Թեթեւ ինչ-որ բան զգացել եմ, բայց ցավոտ չէր ինձ համար, ավելի շատ՝ անհարմարավետություն էր դա»։

Ըստ երաժիշտի՝ դաջվածքներն ունեն թե լավ, թե վատ կողմեր։ «Նախ եւ առաջ, չեմ վախենա ասել, որ դրանք շատ սեքսուալ են նայվում մարդու վրա։ Վատ կողմն էլ այն է, որ երբ ծերանաս ու մաշկդ կնճռոտվի, բնականաբար, տգեղ կնայվի արդեն։ Ամեն դեպքում, ես համարում եմ, որ բոլորն ունեն ընտրության իրավունք անելու այն, ինչ ցանկանում են։ Եթե ցանկանում են դաջվածք անել, թող անեն, եթե չեն ցանկանում, ավելի լավ, բայց ես՝ ինքս, դեռ կավելացնեմ դրանք իմ մարմնի վրա»։ 

338666909_980933699736289_7336931176628482704_n.jpg (57 KB)

Օլյա Հակոբյանի մեջքին մանդալաների եւ լոտոսի կոմպոզիցիա է, որը դերասանուհու համար մեծ սիմվոլիկա ունի․ «Մանդալան սիմետրիկ պատկեր է բուդդիզմի եւ հինդուիզմի տանտրիկ յոգայում, որը ընդհանուր իմաստով խորհրդանշում է աշխարհը եւ տիեզերքը։ Բուդդիզմում լոտոսը խորհրդանշում է հոգեւոր զարգացումը, իմաստությունը եւ նիրվանան: Լոտոսը նվիրված է Բուդդային՝ «Լոտոսի մարգարիտին», որը լոտոսից հայտնվել է բոցի տեսքով։ Սա մաքրության եւ կատարելության պատկեր է. ցեխից դուրս գալով՝ այն մնում է մաքուր, ինչպես Բուդդան՝ ծնված աշխարհում: Բուդդան համարվում է լոտոսի սիրտը, նա նստում է գահի վրա՝ ամբողջովին բացված ծաղկի տեսքով»,-պատմում է դերասանուհին։

339196646_992260232145306_5376149273684758685_n.jpg (25 KB)

Օլյան հավելում է, որ դաջվածքն անելիս, բացարձակապես, չի մտածել դրա գեղեցիկ կամ թրենդային լինելու մասին,-«Ավելին՝ շատ երկար եմ դրան եկել, երեւի արեցի հոգեվիճակիցս ելնելով։ Շատ սիրում եմ այս դաջվածքը։ Բայց ընթացքը շատ ցավոտ էր, 17 ժամ է տեւել։ Այդ դաջվածքիս հետ կապված երբեք չեմ մտածել, որ կձանձրանամ, բայց ունեմ նաեւ մեկ ուրիշը, որին վերաբերմունքս այդքան էլ միանշանակ չէ»։ 

Դերասանուհին ասում է՝ առայժմ, չի մտածում նոր դաջվածք ունենալու մասին․ «Կարծում եմ՝ չեմ էլ ավելացնի։ Ահասարակ, քանի որ ես դերասանուհի եմ, դրանք կարող են սահմանափակել ինձ, իսկ ես այնպիսի տեղում եմ արել դաջվածքս, որպեսզի ցանկացած պարագայում այն հնարավոր լինի ծածկել»։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել