«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆիրմային՝ տարանտինոյական. «Ջեքի Բրաուն», «Մահվան ապացույց» եւ «Անփառունակ սրիկաները»

20:02, 23 ապրիլի

2023թ. մարտին լրացավ, թերեւս, մեր օրերի ամենանշանակալի ռեժիսորի՝ Քվենթին Տարանտինոյի 60-ամյակը։ Նա թե՛ կենդանի դասական է, թե՛ միշտ պահանջված հեղինակ, որն ունակ է գրավելու կինոդիտողին իր ցանկացած ֆիլմով։ Չնայած ռեժիսորի 9 ժապավեններից տառացիորեն յուրաքանչյուրը կուլտային է դարձել՝ պարզապես դրանք ստեղծողի անձի շնորհիվ, դրանց մի մասը թերագնահատված է թվում։ «Քրեական ընթերցվածք», «Սպանել Բիլին» եւ անգամ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերի մասին լսել են բոլորը, իսկ դրանց մեծության ստվերում հանգրվանել են նվազ պոպուլյար, բայց ոչ պակաս արժանի ստեղծագործություններ։

Պատմենք նման երեք ֆիլմի մասին։

«Ջեքի Բրաուն» (1997)

Джеки Браун — Википедия

Տարանտինոյի երրորդ լիամետրաժ ֆիլմը չի կարելի ձախողված անվանել։ Քննադատները լավ են արտահայտվել դրա մասին, իսկ առաջատար դերասաններն արժանացել են մրցանակների տարբեր անվանակարգերում։ Սակայն Էլմոր Լեոնարդի «Ռոմի պունշ» վեպի էկրանավորումը չի արժանացել կինոդիտողի մեծ սիրուն։ Եվ դա անհնար է բացատրել նրանով, որ ռեժիսորն իր առաջին քայլերն էր անում կինեմատոգրաֆում։ Երանի բոլորը նման առաջին քայլեր անեին։ Եվ բանն էլ այն է, որ «Կատաղի շներից» (1992թ.) եւ «Քրեական ընթերցվածքից» հետո Տարանտինոն արդեն վերածվել էր իկոնայի, իսկ կինոդիտողները լի էին բարձր ակնկալիքներով։ «Ջեքի Բրաունը, առաջին հայացքից, ոչ մի կերպ չէր համապատասխանում ռեժիսորի արդեն հստակ ուրվագծված հեղինակային ձեռագրին։

Չնայած, եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք, ակնհայտ կդառնա, որ ֆիլմում առկա է տարանտինոյական մոտեցումը։ Բանն այն է, որ այստեղ նա դիմում է իր ոգեշնչման աղբյուրներին՝ խճճված սյուժեով, արտասովոր պերսոնաժներով եւ մտրակող երկխոսություններով քրեական վեպերին։ Հենց այդ բանաձեւն է Տարանտինոն մինչեւ վերջ զարգացնելու՝ հասցնելով հնարամիտ դեկոնստրուկցիայի սահմանագծին։ «Ջեքի Բրաուն»-ում տարանտինոյական հենց այս ֆիրմայինն է շատ ավելի մանրակրկիտ թաքնված։ Եթե Տարանտինոյի ոճի մասին սովորական կլիշեներից մի փոքր ավելի խորը նայենք, ապա ինքնաթիռի ուղեկցորդուհու պատմությունը, որը հանդուգն խարդախ սխեմա է հորինել, լիովին համապատասխանում է ռեժիսորի մյուս աշխատանքների ոգուն։ Ճակատագրական սերը, ոչ գծային պատումը եւ անսպասելի սյուժետային վայրիվերումները՝ նուրբ հեգնանքով, արժանի են ֆիլմին ուշադրություն դարձնելու համար։ Իսկ կինոսիրողները  հատուկ բավականություն կստանան, չէ՞ որ այստեղ գլխավոր դերերում են Փեմ Գրիերը (էքսպլուատացիոն կինոյի աստղ), Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ռոբերտ դե Նիրոն, Մայքլ Քիթոնը եւ Ռոբերտ Ֆորսթերը։

«Մահվան ապացույց» (2007)

Доказательство смерти — Википедия

Նախագիծ, որը ծնվել է գոյություն չունեցող ֆիլմերի թրեյլերներից, որոնք Տարանտինոն Ռոբերտ Ռոդրիգեսի հետ հետագայում վերամշակել է «Գրայնդհաուս» անունով դիպտիխի։ Տարանտինոյի հատվածը պատմում է կասկադյոր մոլագարի մասին, որն աղջիկներին խաբելով նստեցնում է հատուկ ավտոմեքենա, որից հետո ուղեւորների համար մահացու հնարքներ է գործում։ Ֆիլմն իսկապես տարբերվում է ռեժիսորի ֆիլմոգրաֆիայից։ Սա շատ պարզ եւ անգամ պարզունակ թրիլլեր է, որը ավարտին մոտ վերածվում է դրայվային մարտաֆիլմի։ Սակայն, կարեւոր է հասկանալ, թե որն է եղել Տարանտինոյի ներշնչման աղբյուրը այն ստեղծելիս։ Նախեւառաջ, սա այսպես կոչված էքսպլուատացիոն կինո է, որը հայտնի է դարձել ХХ դարի 60-ական եւ 70-ական թվականներին։ Այն ուներ փոքր բյուջե, կոնվեյերային էր, նպատակ ուներ արագ եկամուտ ստանալ, դրա համար օգտագործում էր մասսայական հանդիսատեսի կողմից պահանջարկ վայելող թեմաները։ Էքսպլուատացիոն ֆիլմի ենթաժանրերից էր դարձել կարլսփլոյթեյշնը․ (անգլ. carsploitation) այս ժանրի ֆիլմերը նվիրված էին ավտոմոբիլային մրցավազքերին,  հետապնդումներին եւ ավիավթարներին։

Ոգեշնչման երկրորդ աղբյուրը փոքրաբյուջեե այն ֆիլմերն էին, որոնք նվիրված են բռնարարների (առավել հաճախ բռնաբարողների) նկատմամբ կանանց վրեժխնդրությանը: Ամենավառ օրինակը «Ես թքում եմ ձեր գերեզմաններին» (1978) ֆիլմն է:

Եթե «Մահվան ապացույց»-ին նայենք որպես բուռն հարգանքի տուրք Բ կատեգորիայի կուլտային դասականին՝ դրա իսկական գիտակի կողմից, ապա գործողությունը կփայլի նոր գույներով, հատկապես հաշվի առնելով, որ գլխավոր չարագործին մարմնավորում է մեծանուն Կուրթ Ռասելը:

«Անփառունակ սրիկաները» (2009)

Бесславные ублюдки (2009) — русский трейлер - YouTube

Իհարկե, լուրջ ասել, որ «Անփառունակ սրիկաները» թերագնահատված են, բավականին դժվար է։ Ֆիլմը հսկայական թվով մրցանակներ է ստացել եւ արժանացել քննադատների բարյացակամ վերաբերմունքին, եւ միեւնույն ժամանակ կինոյին նվիրել է երկխոսության լավագույն տեսարաններից մեկը. շտանդարտենֆյուրեր Հանս Լանդան (Քրիստոֆ Վալց) «անմեղ» զրույց է վարում ֆրանսիացի ֆերմերի հետ, որը թաքցնում է հրեա ընտանիքին:

Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի թեման, որը ներկայացվել է Տարանտինոյի ոգով, կոշտ ծաղրանքով եւ հումորով` գռեհկախաղի եզրին, որտեղ ծաղրանքով են ցուցադրվում ոչ միայն նացիստները, այլեւ դաշնակիցների զինվորները եւ նույնիսկ հրեական ջոկատը, հանրության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել։ Բայց հենց դրա համարձակ եւ խիզախ ինտոնացիան է, որ ստիպում է ամենայն ուշադրությամբ վերաբերել ֆիլմին։ Բարդ պատմությունները, թերեւս, պետք է պատմել բարդ լեզվով, իսկ սեւ կատակերգության հետեւում մարդկության պատմության մեծ ողբերգության անկեղծ պատմությունն է:

Անտոն Մուխորտով

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել