«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Hi-End գրպանում. շարժական նվագարկիչների վերելքների եւ վայրէջքների պատմությունը

21:23, 22 ապրիլի

MP3 նվագարկիչներն իսկական բեկում մտցրին երաժշտական արդյունաբերությունում և մեծ տարածում գտան 2000-ականներին։ Շարժական նվագարկիչների, թերեւս, վերջին վառ ներկայացուցիչն iPod-ն է։ Սմարթֆոնների եւ հոսքային ծառայությունների ի հայտ գալով MP3 նվագարկիչների տարածվածությունը բավական կտրուկ նվազեց, դրանք ասես լիովին կորցրին իրենց իմաստն ու մոռացվեցին։ Իրականում 2010-ականների վերջին սկսվեց դրանց վերածնունդը։ Hi-Res նվագարկիչներն ակտիվորեն վերանվաճում են կորցրած դիրքերը, եւ այսօր, որպես կանոն, դրանք գնում են կա՛մ հավաքորդները, կա՛մ աուդիոֆիլները, որոնք շարունակ գայթակղված են «գրպանում» բարձրորակ ձայն ապահովող սարք ունենալ։ NEWS.am STYLE-ն առաջարկում է հայացք նետել MP3 նվագարկիչների պատմության կարեւոր դրվագներին եւ ժամանակակից աշխարհում դրանց զբաղեցրած տեղին։ 

мп.jpg (30 KB)

MP3 նվագարկիչների պատմությունն սկսվել է 1990-ականների վերջին, հենց այդ ժամանակ  հնարավոր դարձավ երաժշտական ֆայլերը պահել MP3 թվային ձեւաչափով։ Մինչ այդ «թվային» երաժշտություն լսելու համար հարկավոր էր հնչյունային քարտ ունեցող համակարգիչ։ Սակայն 1998 թ. ի հայտ եկավ առաջին MP3 նվագարկիչը, որն ստեղծել էր հարավկորեական SaeHan Information Systems ընկերությունը և կոչվում էր «MPMan»։ MPMan-ն առաջին շարժական աուդիոնվագարկիչն էր, որը կարող էր նվագարկել MP3 ֆայլեր եւ ուներ 32 ՄԲ ծավալով ներկառուցված հիշողություն։ 

MP3 նվագարկիչների պատմության հաջորդ նշանակալի փուլը տեղի ունեցավ 2001 թ., երբ Apple-ը թողարկեց իր առաջին iPod-ը։

мп1.jpg (50 KB)

iPod-ն ստեղծել էին Ջոն Ռուբինշտեյնն ու Apple-ի նրա թիմը։ Դա առաջին MP3 նվագարկիչն էր, որն ուներ ներկառուցված հիշողության մեծ ծավալ, ինչպես նաեւ հեշտ միանում էր համակարգչին։ iPod-ն արագ մեծ տարածում գտավ՝ շնորհիվ օգտագործման պարզության եւ կառավարման նորարարական ինտերֆեյսի։ 

Այդ ժամանակվանից ի վեր MP3 նվագարկիչները դարձան ստանդարտ հարմարանք «ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ» երաժշտություն լսելու համար։ Creative, Sony, Samsung ընկերությունները շուկա հանեցին նվագարկիչների հազարավոր տարբերակներ։ Դրանք դարձան ավելի հասանելի եւ կարող էին ավելի շատ երգեր տեղավորել, ինչով էլ անհավանական մեծ տարածման արժանացան։

мп2.jpg (28 KB)

Սակայն վերջին տարիներին աուդիոֆիլների եւ մելոմանների շրջանում սրընթաց կերպով տարածվում են Hi-Res նվագարկիչները։ Դրանք շարժական նվագարկիչների նոր սերունդ են եւ կարող են ձայնի ավելի բարձր որակ ապահովել։ Hi-Res նվագարկիչները հնարավորություն ունեն վերարտադրել երաժշտությունը բարձրորակ ձեւաչափով՝ FLAC (Free Lossless Audio Codec), ALAC (Apple Lossless Audio Codec), WAV (Waveform Audio File Format) եւ DSD (Direct Stream Digital)։ Այդ ձեւաչափերն ապահովում են ձայնի ավելի բարձր որակ, քան MP3-ը՝ ձայնը դարձնելով ավելի հստակ, մանրամասն եւ հարուստ։ 

Բացի դրանից, Hi-Res նվագարկիչները սովորաբար ունեն ավելի լավ աուդիոսարքավորումներ,  քան դրանց MP3 «եղբայրները»։ Օրինակ՝ ավելի որակյալ անալոգա-թվային կերպափոխիչ, ուժեղացուցիչ եւ աուդիոկոդեկներ։ Դա օգտատերերին թույլ է տալիս գերազանց որակի ձայն ստանալ, անգամ սովորական ականջակալներ կամ ոչ թանկ աուդիոհամակարգեր օգտագործելու դեպքում։ 

мп4.jpg (66 KB)

Բացի դրանից, Hi-Res նվագարկիչները սովորաբար ներկառուցված հիշողության մեծ ծավալ ունեն եւ հիշողության քարտերի բնիկներ, ինչը թույլ է տալիս մեծ քանակի երաժշտական «ծանր» ֆայլեր պահել։ Դա օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց երաժշտությունը հասանելի լինի ցանկացած ժամանակ՝ առանց համացանցին միանալու անհրաժեշտության։ 

Hi-Res նվագարկիչների առավելություններից մեկն էլ այն է, որ դրանք ունեն մեծ էկրան, որը հեշտացնում է սարքը կառավարելն ու հնչող երաժշտության մասին ինֆորմացիան տեսնելը։ Hi-Res նվագարկիչների այսպիսի ֆունկցիոնալությունը շատ է հեշտացնում նրանց կյանքը, ովքեր հաճախ են փոխում իրենց երաժշտությունն ու կարգավորումները։ 

Ներկայում շուկայում կան տարբեր արտադրողների Hi-Res նվագարկիչների բազմաթիվ մոդելներ, նաեւ նախաատեսված տարբեր բյուջե ունեցողների համար։ Ամենատարածված մոդելներից են՝ Sony NW-ZX300, Astell&Kern AK70 MKII, Fiio X7 Mark II, Pioneer XDP-300R եւ HiBy R6։  

Այս նվագարկիչները հնարավորություն ունեն նաեւ միանալ համացանցին, ինչը թույլ է տալիս լսել հոսքային երաժշտություն՝ բարձրորակ ձեւաչափով, ինչպիսին է Tidal-ը կամ Qobuz-ը՝ դրանով իսկ նվազեցնելով հենց սարքում ամբողջ երգացանկը պահելու անհրաժեշտությունը։

Չնայած Hi-Res նվագարկչի բոլոր առավելություններին, դրանք դեռ այդքան էլ տարածված չեն, ինչպես MP3 նվագարկիչները կամ բջջային հեռախոսներով երաժշտության հոսքային ծառայությունից օգտվելու պրակտիկան։ Այս մրցավազքում հիմնական խոչընդոտը, թերեւս, գինն է։ Hi-Res նվագարկիչները սովորաբար մի քանի անգամ ավելի թանկ են, քան սովորական MP3 նվագարկիչները եւ ոչ բոլոր օգտատերերն են պատրաստ հանուն դրա դատարկել իրենց դրամապանակները։ Գինը տատանվում է 100 դոլարից մինչեւ 1500 դոլար եւ ավելի բարձր։

мп5.jpg (29 KB)

Բացի դրանից, հոսքային ծառայությունների մեծ մասը (Spotify կամ Apple Music) բարձրորակ ձեւաչափով երաժշտության հոսքային վերարտադրության հնարավորություն չի տալիս, ինչպես նաեւ երաժշտական ալբոմների մի մասը մինչ օրս թողարկվում է MP3 ձեւաչափով, ինչը նույնպես նվազեցնում է Hi-Res նվագարկիչների արդիականությունը հնարավոր գնորդների մեծ մասի համար։ Այս մասին մանրամասն պատմել ենք մեր նախորդ հոդվածում։ 

Այնուամենայնիվ, Hi-Res աուդիոյի տարածվածության եւ գրադարան ունեցող երաժշտական բարձրորակ ծառայությունների թվի աճին զուգահեռ Hi-Res նվագարկիչներն ավելի հաճախ են աուդիոֆիլներին խելքահան անում։ Ընդհանուր առմամբ եւ MP3, եւ Hi-Res նվագարկիչներն ունեն իրենց ուժեղ կողմերը։ Անկախ նրանից, թե ինչ սարք կընտրեք, կարեւոր է հիշել, որ ձայնի որակը եւ օգտագործման հարմարավետությունը ամենակարեւոր գործոններն են շարժական աուդիոնվագարկչի ընտրության ժամանակ։

Նիկիտա Ակիմով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել