Ճանաչված ռուս դերասան Եվգենի Պրոնինը Հայաստանում է։ Մայիսի 5-ին՝ ժամը 19:00, «Լոֆթ Երեւանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաեւ՝ քննարկում եւ հարց ու պատասխան դերասանի հետ։
Ֆիլմը պատմում է շախմատի չեմպիոնի մասին, որն ամեն տարի հաղթանակ է տանում հակառակորդների նկատմամբ, սակայն հերթական մրցման ժամանակ մեկ այլ հավակնորդ պատրաստում է անսովոր ռազմավարություն:
Ռեժիսոր Սերգեյ Ռամզի այս ֆիլմն առաջադրվել է «Կինոտավր» կինոփառատոնի (Ռուսաստան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին, ինչպես նաեւ ստացել է դիպլոմ եւ ժյուրիի հատուկ մրցանակ «Короче» V ամենամյա կինոփառատոնում (Ռուսաստան):
Եվգենի Պրոնինն այժմ բնակվում է Երեւանում իր հայազգի կնոջ՝ կինոպրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի եւ որդու՝ Հարրիի հետ․ դերասանն արդեն հասցրել է սիրել Հայաստանի մայրաքաղաքը, հիացած է մեր երկրի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ճարտարապետությամբ, հատկապես՝ մարդկանցով։
Քրիստինան մանկուց ապրել է Ռուսաստանում, սակայն այժմ տեղափոխվել է պատմական հայրենիք ու խոստովանում է, որ այնքան է սիրահարված Հայաստանին, որ չի ուզում հեռանալ։ Այժմ զույգը որոշել է մեր երկրում զբաղվել կինոյով։
Այս տարի Եվգենին եւ Քրիստինան նախատեսում են Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, որի հիմքում մասնակի կերպով Եվգենի Պրոնինի անձնական պատմությունն է։
«Մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Ես ու Քրիստինան բազմիցս եղել ենք Հայաստանում, բայց ավելի կարճ ժամանակով։ Բավականին երկար ժամանակ ապրելով այստեղ՝ այս երկիրը բացվեց մեզ համար բոլորովին նոր ձեւով։ Անհավատալի է, թե ինչպես են մեզ ամենուր դիմավորում, թե ինչքան սեր են տալիս անծանոթ մարդիկ։ Մենք արդեն ճամփորդել ենք գրեթե բոլոր մարզերով, եւ ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան ենք գտնում մեզ համար։ Կինս սկսել է հայերեն սովորել, որպեսզի էլ ավելի ամուր կապեր ստեղծենք երկրի ու մարդկանց հետ»,-նշում է Պրոնինը։
Եվգենի Պրոնինը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։ Նրա համար մեկնարկային կետը դարձավ ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Գարպաստում» (2005) ֆիլմը, որտեղ դերասանը խաղաց գլխավոր դերերից մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի