Ի՞նչ է նշանակում կին լինել։ Այս հարցին պատասխանում են տարբեր մասնագիտությունների տեր կանայք NEWS.am STYLE նոր նախագծում։ Մեր նպատակն է ցույց տալ կնոջ կերպարը, նրա էությունը տարբեր կերպարներում։ Ներկայիս նախագծի թեման է՝ «Գարունը կնոջ հոգում»։ Լուսանկարիչ Նատա Բրետտելլի եւ «BiZet Beauty Zone» սրահի հետ համագործակցությամբ մեր հերոսուհիները կհայտնվեն երկու տարբեր կերպարներով, որոնք հիանալի արտահայտում են նրանց էությունը: Մեր այսօրվա հերոսուհին Հայաստանի զինված ուժերի ավագ լեյտենանտ, հոգեբան-սպա Նունե Աբրահամյանն է։
Նունեն շատ ժպտերես է, աչքերում փայլով ու կրակով։ Ֆոտոշարքից առաջ մազերն ուղղելով՝ նա ժպիտով նշում է. «Մազերս անհնազանդ են, ինչպես իրենց տիրուհին»։
Նրա խոսքով՝ ժամանակակից կին լինելու համար պետք է մի քիչ խենթ լինել։ «Ես սիրում եմ մի քիչ խենթ լինել, ժամանակի հետ քայլել»։ Նունեի համար գլխավորն ազատության զգացումն է. «Երբ կինը սահմանափակված չէ, նրան թույլ են տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա։ Բարեբախտաբար, ամուսինս ինձ տալիս է այդ հնարավորությունը»։
Հարցին, արդյոք կարծում է, որ ժամանակակից կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ, Նունեն խուսափողական պատասխանեց՝ նշելով, որ չի կարող միանշանակ պատասխանել այս հարցին, քանզի մարդիկ տարբեր են։ «Յուրաքանչյուրն իր դերն ունի»։
«…Ես մի քիչ վայրի եմ: Եթե ազատ ժամանակ ունեմ, նախընտրում եմ արշավի գնալ։ Ես սիրում եմ արշավել եւ ճանապարհին հանդիպում եմ ամենատարբեր մարդկանց»: Հիրավի, նայելով Նունեի արշավների ժամանակ «նվաճած» վայրերի լուսանկարները, մարդու շունչը կանգնում է, թե՛ բուն վայրերի գեղեցկությունից, թե՛ նրա համարձակությունից։
Կին լինելը նրա համար առաքելություն է, որը դժվար չի համարում։ «Ճշմարտությունն այն է, որ կինն ավելի շատ դերեր ունի՝ եւ՛ տանը, եւ՛ աշխատավայրում, եւ՛ մայրության առումով: Բայց դա ինձ դուր է գալիս, ինձ ոչ ոք չի ստիպում դա անել, ես սիրում եմ իմ բոլոր կանացի մարմնավորումները»։
Նրա համար երջանկությունը սիրո վիճակ է: «Երբ կնոջը սիրում են, նա արդեն երջանիկ է».
Նրա ամենանվիրական երազանքը խաղաղությունն է։ «Իմ երազանքը կապված չէ իմ սեռի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս երազանքն իրականություն դարձնելու համար, այլապես այն կմնա երազանք։ Եվ դա կախված է մեզնից յուրաքանչյուրից»։
Նունեն ընդունում է, որ կանանց մասին կարծրատիպերը դեռ ամուր են հայ հասարակության մեջ՝ նաեւ այն համակարգում, որում նա աշխատում է։ «Կանանց մասին կարծրատիպեր կան, որ նրա տեղը խոհանոցն է, և որ այս բոլոր ճամփորդությունները, օրինակ, նրա համար չեն։ Բայց ես և մեզանից յուրաքանչյուրը ապացուցում ենք, որ արժանի ենք մեր դերին։
Խոսելով այն հատկանիշների մասին, որոնք պետք է ունենա իսկական տղամարդը՝ Նունեն օրինակ է բերում ամուսնուն. «..Նվիրված, ոգեշնչող, նա պետք է միշտ աջակցի իր կնոջը, մոտիվացնի նրան…. Անկեղծ ասած, ես նախընտրում եմ չառանձնացնել որպես սեռ։ Ինձ համար մարդն է կարեւոր։ Տղամարդն ու կինը կապված են։ Նրանք միասին են անցնում կյանքի ուղով՝ աջակցելով միմյանց, նրանք մեկ ամբողջություն են։ Իսկ, թե ինչպես է դա հաջողվում, կախված է երկուսից:
Լուսանկարները՝ Նատա Բրետտել
Դիմահարդարումը՝ Թամարա Աղամիրյան
Վարսահարդարումը՝ Քրիստինա Ասոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը