«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ է նշանակում լինել կին. «Երբ կնոջը սիրում են, նա արդեն երջանիկ է». ավագ լեյտենանտ Նունե Աբրահամյան

19:43, 25 ապրիլի

Ի՞նչ է նշանակում կին լինել։ Այս հարցին պատասխանում են տարբեր մասնագիտությունների տեր կանայք NEWS.am STYLE նոր նախագծում։ Մեր նպատակն է ցույց տալ կնոջ կերպարը, նրա էությունը տարբեր կերպարներում։ Ներկայիս նախագծի թեման է՝ «Գարունը կնոջ հոգում»։ Լուսանկարիչ Նատա Բրետտելլի եւ  «BiZet Beauty Zone» սրահի հետ համագործակցությամբ մեր հերոսուհիները կհայտնվեն երկու տարբեր կերպարներով, որոնք հիանալի արտահայտում են նրանց էությունը: Մեր այսօրվա հերոսուհին Հայաստանի զինված ուժերի ավագ լեյտենանտ, հոգեբան-սպա Նունե Աբրահամյանն է։

_DSC5240G1cmr.jpg (102 KB)

Նունեն շատ ժպտերես է, աչքերում փայլով ու կրակով։ Ֆոտոշարքից առաջ մազերն ուղղելով՝ նա ժպիտով նշում է. «Մազերս անհնազանդ են, ինչպես իրենց տիրուհին»։

Նրա խոսքով՝ ժամանակակից կին լինելու համար պետք է մի քիչ խենթ լինել։ «Ես սիրում եմ մի քիչ խենթ լինել, ժամանակի հետ քայլել»։ Նունեի համար գլխավորն ազատության զգացումն է. «Երբ կինը սահմանափակված չէ, նրան թույլ են տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա։ Բարեբախտաբար, ամուսինս ինձ տալիս է այդ հնարավորությունը»։

_DSC5243G1cmr.jpg (94 KB)

Հարցին, արդյոք կարծում է, որ ժամանակակից կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ, Նունեն խուսափողական պատասխանեց՝ նշելով, որ չի կարող միանշանակ պատասխանել այս հարցին, քանզի մարդիկ տարբեր են։ «Յուրաքանչյուրն իր դերն ունի»։

 «…Ես մի քիչ վայրի եմ: Եթե ​​ազատ ժամանակ ունեմ, նախընտրում եմ արշավի գնալ։ Ես սիրում եմ արշավել եւ ճանապարհին հանդիպում եմ ամենատարբեր մարդկանց»: Հիրավի, նայելով Նունեի արշավների ժամանակ «նվաճած» վայրերի լուսանկարները, մարդու շունչը կանգնում է, թե՛ բուն վայրերի գեղեցկությունից, թե՛ նրա համարձակությունից։

_DSC5330G1CMR.jpg (106 KB)

Կին լինելը նրա համար առաքելություն է, որը դժվար չի համարում։ «Ճշմարտությունն այն է, որ կինն ավելի շատ դերեր ունի՝ եւ՛ տանը, եւ՛ աշխատավայրում, եւ՛ մայրության առումով: Բայց դա ինձ դուր է գալիս, ինձ ոչ ոք չի ստիպում դա անել, ես սիրում եմ իմ բոլոր կանացի մարմնավորումները»։

Նրա համար երջանկությունը սիրո վիճակ է: «Երբ կնոջը սիրում են, նա արդեն երջանիկ է».

_DSC5503G1cmr.jpg (65 KB)

Նրա ամենանվիրական երազանքը խաղաղությունն է։ «Իմ երազանքը կապված չէ իմ սեռի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս երազանքն իրականություն դարձնելու համար, այլապես այն կմնա երազանք։ Եվ դա կախված է մեզնից յուրաքանչյուրից»։

_DSC5582G1cr.jpg (51 KB)

Նունեն ընդունում է, որ կանանց մասին կարծրատիպերը դեռ ամուր են հայ հասարակության մեջ՝ նաեւ այն համակարգում, որում նա աշխատում է։ «Կանանց մասին կարծրատիպեր կան, որ նրա տեղը խոհանոցն է, և որ այս բոլոր ճամփորդությունները, օրինակ, նրա համար չեն։ Բայց ես և մեզանից յուրաքանչյուրը ապացուցում ենք, որ արժանի ենք մեր դերին։

_DSC5645g1CMR2cr.jpg (31 KB)

Խոսելով այն հատկանիշների մասին, որոնք պետք է ունենա իսկական տղամարդը՝ Նունեն օրինակ է բերում ամուսնուն. «..Նվիրված, ոգեշնչող, նա պետք է միշտ աջակցի իր կնոջը, մոտիվացնի նրան…. Անկեղծ ասած, ես նախընտրում եմ չառանձնացնել որպես սեռ։ Ինձ համար մարդն է կարեւոր։ Տղամարդն ու կինը կապված են։ Նրանք միասին են անցնում կյանքի ուղով՝ աջակցելով միմյանց, նրանք մեկ ամբողջություն են։ Իսկ, թե ինչպես է դա հաջողվում, կախված է երկուսից:

 

Լուսանկարները՝ Նատա Բրետտել

Դիմահարդարումը՝ Թամարա Աղամիրյան

Վարսահարդարումը՝ Քրիստինա Ասոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել