«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Տիգրան Մանսուրյան. «Ինձ ոգեւորում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը եւ իմ ստեղծագործությունները կատարելու երաժիշտների պատրաստակամությունը»

15:25, 26 ապրիլի

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փակման համերգի ընթացքում հնչեցին Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ գրված թավջութակի եւ կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը եւ հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սեւան» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Լեւոն Մուրադյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

1 (4).jpg (621 KB)

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով։ Խոսելով փառատոնի խորհրդի մասին՝ մաեստրո Սմբատյանն ասում է. «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեր նվագախմբի համար նախեւառաջ հայ դասական երաժշտության միջոցով ինքներս մեզ եւ աշխարհին ավելի ճանաչելի դառնալու հնարավորություն է։ Փառատոնի առաքելությունների մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում ինչպես հայ կոմպոզիտորների ժառանգության ներկայացումը, այնպես էլ պահպանումը գալիք սերունդների համար»։

4-2.jpg (629 KB)

Տիգրան Մանսուրյանը Թավջութակի թիվ 1 կոնցերտը, որը նվիրել է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին, գրել է 1976 թվականին եւ այդ տարիներին հնչել է թավջութակահար Կարինե Գեորգիյանի կատարմամբ. դա մինչ օրս կոնցերտի միակ կատարումն էր։ Կոմպոզիտորը հիշում է, որ նույն օրը Թբիլիսիից ժամանած ձայնագրման ընկերությունը համերգից անմիջապես հետո ձայնագրեց կանցերտը, հետագայում թողարկեց ձայնապնակ։ «Ինձ ոգեւորում ու ներշնչում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը եւ իմ ստեղծագործությունները կատարելու երաժիշտների պատրաստակամությունը։ Ուրախ եմ, որ առիթ ունեցա լսելու իմ կոնցերտը Լեւոն Մուրադյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ։ Իմ շատ սիրելի գործերից մեկին հանդիպում եմ երկար լռությունից հետո»,- ասում է մաեստրո Մանսուրյանը։ Իսկ կոնցերտի՝ Շոստակովիչի հիշատակին նվիրելը հեղինակի հոգու պահանջն է եղել. «Ես շատ բարձր եմ գնահատել Շոստակովիչի երաժշտությունը։ Նրա տան հյուրն եմ եղել, եւ երբ մահացավ, ինձ համար ներքին պահանջ էր այս գործը գրելը»։

3-2.jpg (676 KB)

Թավջութակահար Լեւոն Մուրադյանը նշում է, որ փառատոնը լավ առիթ էր մոտ 5 տարի ընդմիջումից հետո Հայաստանում ներկայանալու համար։ Թե՜ Տիգրան Մանսուրյանի կոնցերտը, թե՜ Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունը Լեւոն Մուրադյանը կատարում էր առաջին անգամ։ «Սուրեն Զաքարյանի հետ սովորել ենք Մոսկվայում, հրաշալի երաժիշտ էր։ Ցավոք, շատ շուտ լքեց մեզ։ Հիշում եմ՝ հանդիպեցինք, և ասաց՝ Լեւոն, թավջութակի համար ստեղծագործություն եմ գրել, շատ կուզեի, որպեսզի նվագեիր։ Ինձ համար սա հուզիչ ու կարեւոր առիթ է՝ կատարել Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ նվիրված նրա հիշատակին։  Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը նույնպես մեծ սիրով եմ կատարում, հրաշալի մի գործ է, որտեղ զգացվում է նաև Շոստակովիչի շունչը»։

5-2.jpg (766 KB)

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի նպատակն է հայ դասական եւ արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանումը, ճանաչման ընդլայնումը։ Փառատոնի կարեւորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը:

6-2.jpg (689 KB)

7-2.jpg (601 KB)

11-2.jpg (507 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search