Կարող է թվալ, որ տղամարդկանց համար ավելի հեշտ է հանդերձանք ընտրելը։ Հարսանիքի են հրավիրել․ պահարանից հանում եք Ձեր սիրելի կոստյումը եւ դրանով գնում տոնակատարության: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Կարեւոր է ոչ միայն կոկիկ տեսք ունենալ, այլեւ համապատասխանել արարողության վայրին, հարսանիքի թեմային։ Նաեւ ցանկանում եք ոճային տեսք ունենալ եւ չսահմանափակվել բացառապես գործնական կոստյումով։ Այնուամենայնիվ, եկեք սկսենք դասականից:
Կոստյում
Այս մասին կարելի է անվերջ խոսել։ Այն կրում են աշխատանքի գնալիս եւ տոնական օրերին, ընտրում են առօրյա գործերի եւ հանդիսավոր արարողությունների համար։ Եթե Ձեզ հրավիրել են հարսանիքի, ապա առաջին բանը, որ դուք կարող եք մտածել՝ «ես պետք է կոստյում հագնեմ»: Բայց դրանք տարբերվում են նաեւ կտրվածքով, ոճով, գույնով։ Իսկ եթե ավելացնեք դետալներ, կերպարը կարող է էլ ավելի հետաքրքիր լինել։
Կոստյում երեք կտորից
Սա հիանալի տարբերակ է ցանկացած տոնի համար, հատկապես խիստ դրես-կոդով։ Նա պահպանում է հանդիսավորության ոգին, տեղի ունեցող իրադարձության կարեւորությունը։ Գործվածքները, որոնցից կարված է կոստյումը, կարող են տարբեր լինել հյուսվածքով եւ գույնով։ Երբեմն ժիլետը տարբերվում է մնացած հագուստից եւ դառնում ակցենտ։ Ձեր կոստյումը համադրեք փողկապի հետ՝ ձեր տոնական տեսքմ ամբողջացնելու համար:
Կոստյում փողկապով
Պակաս պաշտոնական, բայց ոչ պակաս գեղեցիկ տարբերակ հարսանեկան արարողության հյուրերի համար։ Դուք կարող եք խաղարկել հանդերձանքը, որն արդեն ունեք կամ փնտրել անսովոր գույներով տարազներ: Մի մոռացեք համապատասխանեցնել փողկապի եւ վերնաշապիկի գույնին: Կերպարը կարող եք ամբողջացնել կրծքի գրպանում վառ շարֆով։
Պարզապես կոստյում
Պաշտոնական հագուստի եւս մեկ հանգիստ տարբերակ: Առանց փողկապի կամ թիթեռնաձեւ կապված փողկապի կոստյումն այնքան էլ խիստ տեսք չունի։ Մնում է համար կոշիկներ եւ վերնաշապիկ ընտրել։ Կամ նույնիսկ բլուզ, եթե ուզում եք ինչ-որ անսովոր բան:
Կոստյում՝ բլուզի հետ համադրությամբ
Այս հանգիստ տարբերակը հարմար է նաեւ հարսանիքի համար: Համադրեք այն սպորտային կոշիկների կամ երկարաճիտների հետ, ընտրեք կոնտրաստային շապիկ կամ ստեղծեք մոնոխրոմ կերպար։
Գույներ ավելացրեք
Հիանալի տարբերակ տարբերվելու եւ միջոցառման կարեւորությունն ընդգծելու համար։ Գլխավորն այն է, որ վառ գույնը տեղին է արարողությանը։ Չնայած գույնը պարտադիր չէ, որ շատ գրավիչ լինի: Կարող եք ընտրել հանգիստ երանգներ, համադրել տարբեր գույների բաճկոն եւ տաբատ կամ ավելացնել վառ դետալներ։
Վուշե հագուստ
Հիանալի տարբերակ հյուրերի համար, եթե հարսանիքը տեղի է ունենում տաք եղանակին: Վուշե կոստյումը Ձեզ հիանալի տեսք եւ հարմարավետություն կտա ողջ երեկոյի ընթացքում: Այժմ կարող եք գտնել վուշե կտորի բազմաթիվ երանգներ եւ դրանք համադրել միմյանց հետ կամ ընտրել մոնոխրոմ տեսք՝ շագանակագույն երանգներով:
Թիթեռնաձեւ կապված փողկապ
Բազմակողմանի աքսեսուար, որը կօգնի ձեզ ոճային եւ տոնական տեսք ունենալ: Ընտրեք աքսեսուարի ճիշտ չափը, գույնը եւ նույնիսկ կտորը։ Այս ամենը կօգնեն ընդգծել կերպարի բարդությունը: Ի դեպ, դրանք կարող եք կրել ոչ միայն սմոքինգով ու սեւ բաճկոններով։ Փորձեք դրանք կրել բլեյզերների, կարդիգանների կամ ժիլետների հետ։
Ժիլետներ
Սա միայն երեք կտորով կոստյումի դետալ չէ։ Ժիլետները զգեստապահարանի անկախ մաս են, որոնք կօգնեն էլեգանտ եւ նույնիսկ մի փոքր վինտաժ տեսք ստեղծել: Կարող եք ընտրել տվիդե ժիլետ կամ ավելի դասական բրդյա կոստյումի տարբերակ:
Ջինսեր
Հարսանիք ջինսո՞վ։ Ինչու՞՝ ոչ։ Եթե նորապսակներն արարողության համար հանգիստ տոն են ընտրում, հյուրերը կարող են մի փոքր շունչ քաշել: Բայց մի մոռացեք, որ դուք գնում եք խնջույքի, այնպես որ ձեր սիրելի շապիկը, այնուամենայնիվ, չի սազի։
Կարող եք ընտրել բաց գույնի ջինսեր կամ անսովոր երանգների մոդելներ, դրանք լրացնել հետաքրքիր կոշիկներով եւ բաճկոնով։ Կարող եք ընտրել բազային մոդելներ եւ կենտրոնանալ վառ վերնաշապիկի կամ աքսեսուարների վրա:
Վերնաշապիկներ
Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել, քան սպիտակ վերնաշապիկը մուգ տաբատի հետ համադրելը: Սա բավականին լավ տարբերակ է հարսանիքի հյուրի համար։ Բայց, եթե արարողությունը չի ենթադրում խիստ դրես-կոդ, կարող եք թույլ տալ մի փոքր փորձարկումներ։ Ընտրեք գունավոր իրեր, որոնք հարմար են ամառային հարսանիքին, օգտագործեք հետաքրքիր պրինտներ եւ աքսեսուարներ: Թաշկինակ, վառ կոշիկներ, փոքրիկ պայուսակ։ Այս ամենը կերպարին «համ» կհաղորդի, բայց էպատաժ չի ստեղծի:
Ամենօրյա հանդերձանք
Միշտ չէ, որ հնարավոր է եւ անհրաժեշտ է տոնակատարության համար հատուկ հանդերձանք փնտրել։ Երբեմն հյուրին բավական է պարզապես հագնել այն, ինչ ունի իր զգեստապահարանում՝ կերպարին մի փոքր փայլ հաղորդելով: Դուք կարող եք կենտրոնանալ հագուստի գույնի, ձեւվածքի կամ դետալների վրա: Կարեւորը, որ կերպարը կոկիկ տեսք ունենա եւ համապատասխանի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն