Ես միշտ սիրել եմ հայկական երաժշտությունը, - ասում է ֆրանսիացի դաշնակահար Ֆրանուսա Մարտիրոսյանը։
Ֆրանուսան ծնվել է Մեցում՝ ֆրանսահայ հորից ու ֆրանսիացի մորից։ 19 տարեկանում, Լիոնի կոնսերվատորիայում սովորելուց հետո, Ֆրանսուան ընդունվում է Բրյուսելի կոնսերվատորիա։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս Ֆրանսիայում եւ Բելգիայում։ Նրա ճաշակը տատանվում է Ֆրեդերիկ Շոպենից եւ Սերժ Ռախմանինովից մինչեւ Ջոն Քեյջը, Ֆիլիպ Գլասը եւ Քիթ Ջարեթն ու շատ ժամանակակից կոմպոզիտորներ:
Նրա առաջին սոլո ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականին, պարունակում է ամերիկացի կոմպոզիտոր Մունդոգի դաշնամուրային ձայնագրությունները։ Նրա վերջին երկու ձայնագրությունները, որոնք թողարկվել են 2022 թվականին Advitam Records-ում, ներառում են Ֆիլիպ Գլասի դաշնամուրային ուսումնասիրությունները եւ Ալան Հովանեսի դաշնամուրային ստեղծագործությունները:
Մարտիրոսյանը մշտական հեղինակ է Hémisphère Son ժամանակակից երաժշտության ամսագրի եւ 2018թ․-ին թողարկել է «Chloé des Lys»-ի կողմից հրատարակված Ce que Bruxelles recèle dans son ciel («Ինչ է պահում Բրյուսելը իր երկնքում») բանաստեղծությունների ժողովածուն։
2021 թվականին նրան շնորհվել է Գրան պրի Փարիզ/Լիոն խմբի երաժշտության համար։
Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում Ֆրանսուան նշում է, որ միշտ սիրել է հայկական երաժշտությունը, ոչ միայն դաշնամուրային: «Կատարում եմ Բաբաջանյան, Կոմիտաս, իհարկե, Աբրահամյան, Բաղդասարյան, Հարությունյան։ Ես օգտվեցի իմ վերջին համերգից (Երևանում) այլ կոմպոզիտորների գտնելու եւ մի քանի հրաշալի բացահայտումներ արեցի՝ Ռոբերտ Ամիրխանյան, Գեորգի Սարաջյան, Նիկողայոս Տիգրանյան եւ այլք։ Նախատեսում եմ մենահամերգ տալ այս բոլոր կոմպոզիտորների, ինչպես նաեւ կին կոմպոզիտորների հետ, քանի որ ես նաեւ շատ եմ սիրում Գայանե Չեբոթարյանին։ Շատ ուրախ եմ, որ իմ երրորդ սկավառակը նվիրված է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսին։ Նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում իր ծագման երկրում, թեեւ այն հիմնականում ոգեշնչված է Հայաստանից: Այս սկավառակը ֆրանսիական ամսագրի կողմից արժանացել է տարվա լավագույն ձայնագրության կոչմանը։
Նրա խոսքով՝ վերջերս Հայաստան կատարած այցն իր համար երկրորդն էր։ «Ես արդեն այցելել եմ քույրերիս եւև հորս 2014 թվականին ավելի քան երեք շաբաթ: Երկար մնացինք Երեւանում, հետո այցելեցինք վանքեր, գնացինք Սեւանա լիճ, հարավ եւ այլն։ Այն ժամանակ դա մի ճամփորդություն էր, որն ինձ հուզեց ու շատ բան տվեց։ Ես վերամիավորվել եմ իմ արմատների եւ իմ նախնիների երկրի հետ, թեեւ հայերեն չեմ խոսում»:
«Ես հստակ չգիտեմ, թե որտեղից է իմ ընտանիքը. կարծում եմ, որ ավելի շատ Արեւմտյան Հայաստանից է, թե Անատոլիայից: Ես միշտ ապրել եմ Հայաստանի պատմության, նրա խոհարարական մշակույթի իմացությամբ, բայց ամենից առաջ երաժշտությամբ։ Հայաստանից վերադարձիցս մի քանի գիրք եմ կարդացել եւ, անկեղծ ասած, հաճույքով կվերադառնամ ու ներկայացնեմ իմ հայտնաբերած կոմպոզիտորներին, որոնք, որքան գիտեմ իմ ուսումնասիրություններից, Հայաստանում այլեւս չեն կատարվում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին